Բառլետա-Անդրիա-Տրանի (իտալերեն՝ Barletta-Andria-Trani), նորակազմ հյուսիսային գավառ ԻտալիայիԱպուլիա մարզում[1]՝ 390 925 բնակչությամբ։ Վարչկենտրոնային գործառույթներն իրականացվում են Բառլետա, Անդրիա, և Տրանի քաղաքների հետ միասին։ Ստեղծվել է 2004 թվականին, և գավառային խորհրդի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 2009 թ. հունիսի 6-ին և 7-ին։
Գավառի հողատարածությունը 1543 կմ² է, ռելիեֆը՝ հիմնականում բլրաշատ դաշտավայր, որը ներառում է Օֆանտո գետի հարավային հովիտը և Տերա-դի-Բարիի հարավային պատմական տարածքը։ Ափամերձ տարածությունը ընդգրկում է մոտավորապես 45կմ, հարավում առավելապես ավազային է մինչև Բառլետա քաղաքը, ցածրանիստ և ժայռապատ՝ Տրանի և Բիշելե քաղաքներում։ Գավառի ամնենաբարձրադիր կետը իտալերեն՝ Monte Caccia լեռն է (679մ)։