Բիտոնտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմունա և քաղաք
Բիտոնտո
Bitonto
Դրոշ
Bitonto-Gonfalone.png

Vista centro storico.JPG
Կոորդինատներ: 40°49′14″ հս․ լ. 16°25′24″ ավ. ե. / 40.82056° հս․. լ. 16.42333° ավ. ե. / 40.82056; 16.42333
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Ապուլիա
Գավառ Բարի
Գավառ Բարի
Մակերես 172,9 կմ²
ԲԾՄ 118±1 մետր
Խոսվող լեզուներ իտալերեն
Բնակչություն 56 338 (2006) մարդ (2006)
Խտություն 326 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1,ամառը`+2
Հեռախոսային կոդ +39 080
Փոստային ինդեքս 70032
Փոստային ինդեքսներ 70032
Ավտոմոբիլային կոդ BA
ISTAT 072011
Պաշտոնական կայք bitonto.com
##Բիտոնտո (Իտալիա)
Red pog.png

Բիտոնտո (իտալ.՝ Bitonto), քաղաք և կոմունա Ապուլիա մարզի Բարի գավառում[1], գտնվում է Բարի քաղաքից դեպի արևմուտք, Ադրիատիկ ծովի ափից 8 կմ հեռավորության վրա։ Քաղաքում բնակվում է 56 338 մարդ (2006 թվ. հունիսի 30 դրությամբ)։ Քաղաքում արտադրվում են ձիթայուղ և գինի։

Հարևան քաղաքներն ու կոմունաներն են՝ Ալտամուրա, Բարի, Բինետո, Ջովինացո, Պալո դել Կոլե, Ռուվո դի Պուլիա, Տերլիցի և Տորիտո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճար Բիրոնտոյում

Բիտոնտո քաղաքն առաջացել է դեռ անտիկ ժամանակներում, այն հիմնել են հունական նորաբնիկները, մետաղադրամների գտածոները թվագրվում են մ.թ.ա. VI դ.։ Հռոմեացիների կառավարման ժամանակահատվածում քաղաքը կրում էր Բուտունտում կամ Բոտոնտոմ անվանումը և համարվում էր հռոմեական մունիցիպալիտետ։ Միջին դարերում, XI դար, Բիտոնտոն դարձավ Ստորին Իտալիայում նորմանների նորաստեղծ պետության մի մասը, այնուհետև՝ Սիցիլյան թագավորության մաս։

1734 թվականի մայիսի 25-ին Բիտոնտոյի մոտ տեղի ունեցավ պատմական իրադարձություն` ճակատամարտ, որտեղ իսպանական զորքը Մոնտեմար դուքսի հրամանատարությամբ ջախջախեց ավստրիացիներին և Բուրբոնների տան իշխանության տակ հանձնեց Սիցիլյան թագավորությունը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Bari»։ Վերցված է 2017 հուլիսի 24