Կոնվերսանո
Կոմունա | |||
---|---|---|---|
Կոնվերսանո | |||
Conversano (Cunverséne) | |||
| |||
![]() 220px | |||
Երկիր | ![]() | ||
Գավառ | Բարի | ||
Ներքին բաժանում | Կաստիլիոնե, Տրիջանելո | ||
Քաղաքապետ | Ջուզեպպե Լովասցիո[1] | ||
Մակերես | 126,92 կմ² | ||
ԲԾՄ | 219 մ | ||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||
Բնակչություն | 26 078[2] մարդ (հունվարի 1, 2015) | ||
Խտություն | 203,07 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | կոնվերսանացի | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 011 | ||
Փոստային ինդեքս | 70014 | ||
Փոստային դասիչ | 70014 | ||
Ավտոմոբիլային կոդ | 080 | ||
C975 | 072019 | ||
Պաշտոնական կայք | [http:// www.comune.conversano.ba.it /] | ||
| |||
Կոնվերսանո (Conversano), հինավուրց քաղաք և կոմունա հարավային Իտալիայի Ապուլիա մարզի Բարի գավառում[3]։ Գտնվում է 30 կմ Բարի քաղաքից հարավ-արևելք և Ադրիատիկ ծովից 7 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից քաղաքը գտնվում է 219 մ բարձրության վրա։ 2015 թվականի տվյալներով Կոնվերսանոյում բնակվում են 26 078 մարդ։
Քաղաքի պահապան հրեշտակը համարվում է Սբ. Ֆլավիանը։
Կոնվերսանոյի քաղաքապետն է Ջուզեպե Լովասջիոն։ Քաղաքի օրը նշվում է նոյեմբերի 24-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնվերսանոյի տեղում հին ժամանակներում կանգնած էր Նորբա քաղաքը, որտեղ ապրում էին յապիգները (լատ.՝ Iapyges, Iapygii, հուն․՝ Ιάπυγες). հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ, որ ապրում էր ժամանակակից Ապուլա մարզի տարածքում և հետագայում ասիմիլացման ենթարկվեց հին հռոմեացիների կողմից։ Նորբա քաղաքը Հռոմը զավթել է մ.թ.ա. 268 թվականին։ Արևմտյան գոթերի հարձակումից հետո տեղայնքը որոշ ժամանակ մնաց ամայի, սակայն շուտով այն վերածնվեց Casale Cupersanem նոր անվան տակ։
Ռոբերտ Վիսկարի զարմիկը 1054 թվականին ընդունեց Կոնվերսանոյի կոմս տիտղոսը։ Նրա կալվածքների թվի մեջ մտնում էին նաև Լեչե և Նարդո տեղայնքները։ Բասունվիլլո ընտանիքից հետո Կոնվերսանո կոմսությունը բազմիցս ձեռքից ձեռք է անցել։ Տարբեր ժամանակներում Կոնվերսանոյի տիրակալներն են եղել Բրիենները, Լուքսեմբուրգները, Սանսևերինոները, Բարբիանոները և Օրսինիները։ 15-ից մինչև 19-րդ դարերը Կոնվերսանոյի կոմսի տիտղոսը կրում էին Ակվավիվա գերդաստանի ներկայացուցիչները։ 1690 թվականին քաղաքն ամայացավ ավերիչ ժանտախտի համաճարակի պատճառով։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության աճը

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնվերսանոյի տեսարժան վայրերից է Կոնվերսանո ամրոցը, որն իրենից ներկայացնում է միջնադարյան կոմսական ժառանգաբար փոխանցվող ամրոց։ Այն գտնվում է բլրի վրա, որ նայում է քաղաքին, և, հավանաբար, սկիզբ է առնում 6-րդ դարի գոթական պատերազմների ժամանակներից։ Հետագայում ամրոցը վերանորոգվել է 11-րդ դարում։ Ամրոցն ունի մի կլոր աշտարակ, որն 14-րդ դարում ավելացրել էր կոմս Ջուլիո Անտոնիո Ակվավիվան։
Հռոմեական ժամանակաշրջանի տաճարը կառուցվել է 11-րդ դարում, այնուհետև հիմնովին վերակառուցվել է 14-րդ դարում, իսկ 17-րդ դարում այն վերանորոգվել է բարոկկո ոճով։
Կոնվերսանոյում նաև կարելի է այցելել բենեդիկտացիների մենաստանը, որը համարվում է Ապուլիայում հնագույնը և որի զանգագատունը ավելի բարձր է խոյանում, քան Հռոմեական տաճարի զանգակատունը, խորհրդանշելով մենաստանում ապրող միանձնուհիների ավելի բարձր կարգավիճակը, քան տեղական եպիսկոպոսի։ 13-րդ դարի ֆրանցիսկանական եկեղեցին և Մարկիոնե ամրոցը նույնպես արժանի են զբոսաշրջիկների ուշադրությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ քաղաքապետարանի կայք
- ↑ Population data from Istat
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Bari»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հուլիսի 24
|
|