Jump to content

Պալերմո (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալերմո
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
Ներառում էԱլիա, Ալիմենա, Ալիմինուզա, Ալտավիլլա Միլիչա, Ալտոֆոնտե, Բագերիա, Բալեստրատե, Բաուչինա, Բելմոնտե Մեձանո, Բիզակվինո, Բլուֆի, Բոլոնետա, Բոմպիետրո, Բորջետո, Կաքամո, Կալտավուտուրո, Կամպոֆելիչե դի Ֆիտալիա, Կամպոֆելիչե դի Ռոչելլա, Կամպոֆիորիտո, Կամպորեալե, Կապաչի, Կարինի, Կաստելբուոնո, Կաստելդաչա, Կաստելանա Սիկուլա, Կաստրոնովո դի Սիչիլիա, Չեֆալա Դիանա, Cefalù?, Չերդա, Կիուզա Սկլաֆանի, Չիմիննա, Չինիզի, Կոլեսանո, Կոնտեսա Էնտելինա, Կորլեոնե, Ֆիկարացի, Գանջի, Ջերաչի Սիկուլո, Ջարդինելո, Ջուլիանա, Գոդրանո, Գրատերի, Իզնելո, Իզոլա դելլե Ֆեմինե, Լասկարի, Լերկարա Ֆրիդի, Մարինեո, Մեցոյուզո, Միզիլմերի, Մոնրեալե, Մոնտելեպրե, Մոնտեմաջորե Բելսիտո, Պալացո Ադրիանո, Պալերմո, Պարտինիկո, Պետրալիա Սոպրանա, Պետրալիա Սոտանա, Piana degli Albanesi?, Պոլիցի Ջեներոզա, Պոլինա, Պրիցի, Ռոքամենա, Ռոկապալումբա, Սան Չիպիրելո, Սան Ջուզեպպե Յատո, Սան Մաուրո Կաստելվերդե, Սանտա Քրիստինա Ջելա, Սանտա Ֆլավիա, Շարա, Շիլատո, Սկլաֆանի Բանի, Տերմինի Իմերեզե, Տերազինի, Տորետա, Տրաբիա, Տրապետո, Ուստիկա, Վալեդոլմո, Վենտիմիլյա դի Սիցիլիա, Վիկարի, Վիլաբատե և Վիլաֆրատի
ՎարչկենտրոնՊալերմո
Օրենսդրական մարմինProvincial Council of Palermo?
Բնակչություն1 194 439 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[1]
Տարածք5009,28 կմ²
Սահմանակցում էՏրապանի, Մեսսինա, Էննա, Ագրիջենտո և Կալտանիսետա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ091, 0921 և 0924
Փոստային ինդեքսներ90121–90151 և 90010–90049
Ավտոմոբիլային կոդPA
provincia.palermo.it

Պալերմո (իտալ.՝ provincia di Palermo), գավառ Հարավային Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը եղել է Պալերմոն։ 2015 թվականի օգոստոսի 4-ից նրան փոխարինել է Պալերմո մետրոպոլիտեն քաղաքը։

Պատմություն և աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի անունը ծագում է լատիներեն Պանորմուս բառից[2]։ 1072-ից մինչև 1194 թվականը Պալերմոն եղել է Սիցիլիայի թագավորության մայրաքաղաքը՝ նախքան Նեապոլի նոր մայրաքաղաք հռչակվելը, ինչը տեղի է ունեցել ֆրանսիական Անժուա դինաստիայի օրոք[2]։ Այն նաև գտնվել է հռոմեացիների, բյուզանդացիների, նորմանների, արաբների, Իսպանական կայսրության, ինչպես նաև ամերիկացիների ենթակայության տակ[2]։ Ըստ պատմական վկայությունների` գավառը ձևավորվել է մեր թվագրությունից առաջ 8-ից 6-րդ դարերում[2]։ Պալերմո գավառը հյուսիսից սահմանակից է Տիրենյան ծովին, արևմուտքից՝ Տրապանի գավառին, հարավից՝ Ագրիջենտո ու Կալտանիսետա գավառներին, հարավարևելքից՝ Էննա գավառին, իսկ արևելքից՝ Մեսսինային։ Հայտնի է իր լողափերով, հատկապես աչքի է ընկում Մոնդելլոն։ Ցամաքը լեռնային է. ընդգրկում է Պոլինա և Իմերա հովիտները։ Մադոնիե լեռնաշղթան ևս տեղակայված է պրովինցիայում[3]։

Վարչակազմ և ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալերմո գավառն ունի 82 կոմունա՝ 1249533 բնակչությամբ (Սիցիլիայի բնակչության 24.9% -ը) և 4992 քառ.կմ տարածքով (Սիցիլիայի տարածքի 19.4%-ը)[4]։ Գավառի մեծ քաղաքներից են Պալերմոն, Ալիան, Ալիմենան, Սկլաֆանի Բանին և Պետրալիա Սոպրանան։ 1840 թվականին կառավարությունը որոշեց պրովինցիան բաժանել 4 շրջանների։ Դրանք են՝ Պալերմոն, Կոռլեոնեն, Տերմինին և Չեֆալուն[5]։

Տնտեսություն և տուրիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունը գավառի համար ամենակարևոր տնտեսական հատվածն է։ Հաշվի առնելով աշխատուժի երեք քառորդ մասը, արդյունաբերության ու գյուղատնտեսության հաշիվները՝ համապատասխանաբար կազմում են բնակչության 18% և 6%-ը։ Գործազրկության մակարդակը բարձր է։ Զբոսաշրջությունը նույնպես կարևոր «արդյունաբերություն» է[4]։ Տուրիզմում մեծ մասսայականություն են վայելում արաբա-նորմանական Պալատին մատուռը, Սուրբ Հովհաննեսի ճգնարանը, Պալացցո Աբատելիսը, Պալացցո Կիարամոնտեն, որը կառուցված է գոթական ոճով, և Սիցիլիայի ազգային պատկերասրահը։ Սիցիլիայի խորհրդարանի նստավայրը գտնվում է գավառի տարածքում։ Ֆրեդերիկ II-ի ու այլ իշխանավորների գերեզմանները, որոնք տաճարի մի մասն են, նաև հայտնի զբոսաշրջային գրավչություն են։ Մադոնիե պարկը տեղակայված է այստեղ։ Այն ունի օդանավակայան, որը կոչվում է Ֆալկոն Բորսելինո, այն ամեն տարի ծառայում է մոտ մեկ միլիոն ուղևորի, իսկ տեղական նավահանգիստը տարեկան սպասարկում է մոտ կես միլիոն ուղևորի։ Հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսներին Պալերմո են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://demo.istat.it/app/?i=P02
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The Province of Palermo». SicilyBella. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Palermo, Sicily». ITALIA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Some data about the province of Palermo». Sicilia. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. The Penny Cyclopædia of the Society for the Diffusion of Useful Knowledge. C. Knight. 1840. էջ 158.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալերմո (գավառ)» հոդվածին։