Սիցիլիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Սիցիլիայի թագավորություն
 Սիցիլիայի կոմսություն Երկու Սիցիլիաների թագավորություն 
Bandiera del Regno di Sicilia 4.svg Arms of the Aragonese Kings of Sicily with Crest.svg
Քարտեզ

Kingdom of Sicily 1154.svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Պալերմո
Լեզու լատիներեն, հունարեն, արաբերեն, սիցիլերեն
Արժույթ սիցիլիական պիաստր

Սիցիլիայի թագավորություն (իտալ.՝ Regno di Sicilia, սիցիլիերեն՝ Regnu di Sicilia), գոյություն է ունեցել այժմյան Իտալիայի հարավում 1130-1861 թվականներին։ Ներառել է հատկապես Սիցիլիա թերակղզին, նաև տարբեր ժամանակներում Հարավային Իտալիան Նեապոլի հետ և մինչև 1530 թվականը Մալթան։ Մինչև 1282 թվականը կոչվել է Անուլիայի և Սիցիլիայի թագավորություն 1302 թվականից հետո ` Տրինակրիայի թագավորություն[1]: Պատմական որոշակի ժամանակաշրջանում այն պատկանել է Սրբազան Հռոմեական կայսրության միապետներին։ 1816 թվականին միավորվել է Նեապոլիտանական թագավորությունը և երկու Սիցիլիաները։

Նորմանդների թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանդները 1061 թվականին ներխուժում են Սիցիլիա, տարբեր ժակատամարտերում ջախջախում արաբներին, Ենայում՝ 1061 թվականին, ապա Չերմում(1064), Միսիլերում՝(1068)։ Հետո նորմանդները 20 տարի հնազանդության մեջ են պահում կղզիների բնակիչներին, իսկ 1090 թվականին ամբողջովին վերահսկողության տակ դնում նրանց տարածքը։ 1139 թվականին մահանում է հերցոգ Ապուլին՝ նորմանդական ծագմամբ Վիլհելմ Երկրորդը, և Ապուլիան ու Սիցիլիան միավորվում են կոմս Ռոջեր II-ի իշխանության տակ։ Ռոջերը աջակցում է Անակլետ II-ին և թագադրվում որպես Սիցիլիայի վերջին թագավոր։Վերջին տասը տարում Ռոջերը զբաղված էր դրսից եկած հարձակումները հակադարձելով և Բարի, Կապոլի, Ալիֆի և Նեապոլի կոմսերի ապստամբությունների ճնշումով։ 1139 թվականին Մինյանսկի համաձայնագրով Ինոկենտիոս IIը (Հռոմի պապ) Ռոժերին ճանաչում է որպես թագավոր։ Ռոժերի ծովակալը՝ Գեորգի Անտիոքցին, կռիվներ է մղում Մախդիում և Աֆրիկայում և արդյունքում ստանում ոչ պաշտոնական տիտղոս՝ Աֆրիկայի թագավոր։ Ռոժերի նավատորմը մի քանի պարտության է մատնում Բյուզանդական կայսրությանը՝ Սիցիլիան գրեթե դարձնելով Միջերկրական ծովում գերիշխող։ Ռոժերի որդին և հաջորդը՝ Վիլհելմ Չարը, գահը թողնում է մանկահասակ որդուն։ Հաստատվում է գահի խնամակալություն, երկրում բռնկվում են գժտություններ։ Հազիվ է արքայատոհմը պահպանվում և գոյատևում մինչև երիտասարդ թագավորի՝ Վիլհելմ II Բարու ինքնուրույն կառավարումը։ Կառավարման հետագա շրջանը աչքի է ընկնում խաղաղությամբ և բարեկեցությամբ։ Երբ նա 1189 թվականին մահանում է, գահաժառանգներ չկային, և երկիրը հայտնվում է քաոսում։

Հոհենշտաուֆենների իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1197 թվականին Գեորգի VI-ի երեքամյա որդին՝ Ֆրիդրիխը։ Նրա քեռին և խնամակալը՝ Ֆիլիպ Շվաբսկին, Մարկվարդ ֆոն Անվայլերի խնամակալ է նշանակվում 1198 թվականին։ Ֆրեդերիկի իրավունքը հաստատում է Ինոկենտիոս III պապը, բայց դա անբավարար էր թվում։ Վալտեր III դե Բրիենը ամուսնանում է Տանկրեդա դե Լիչեի աղջկա հետ և ներկայացնում է իր հավակնությունները սիցիլիական գահի հանդեպ(1201 թվական)։ 1202 թվականին Շտաուֆենի զորքը՝ գլխավորված կանցլեր Վալտեր Պալեարիսկու և Դիպոլդ ֆոն Ֆոբուրգի կողմից, պարտվում է Վալտեր դե Բրիենի բանակի կողմից։ Խնամակալ Մարկվարդը սպանվում է, և հնգամյա թագավորը ընկնում է դե Բրիենի դաշնակցի՝ Վիլյամ Կապպարոնսկու ձեռքը։ Այնուամենայնիվ, Դիպոլդը շարունակում է պատերազմը մայրցամաքային Իտալիայում մինչև Վալտեր դե Բրիենի մահը(1205 թվական), որից հետո ազատագրում է Ֆրիդրիխին և 1206 թվականին նրան հանձնում է կանցլեր Վալտեր Պալեարիսկու պաշտպանությանը։ 1207 թվականին տեղի է ունենում վեճ Դիպոլդի և Վալտերի միջև, որի արդյունքում Դիպոլդը սկզբում բռնազավթում է թագավորական պալատը։ Սրանով տասնամյա պատերազմը գահի համար ավարտվում է։ Ֆրիդրիխ II-ը շարունակում է օրենքների բարեփոխումը՝ սկսված դեռևս իր պապի Ռոժեր II-ի օրոք։Արդյունքում 1231 թվականին ստեղծվում է Մելֆինյան սահմանադրությունը՝ Լիբեր Ավգուստալիսը(լատ.՝ Liber Augustalis)՝ օրենքների ժողովածուն, որը ոչ միայն այդ ժամանակի համար առաջադեմ քայլ էր, այլև հետագայում ծառայել է որպես օրենքների ժողովածուի օրինակ։ Նա ազդարարում է ընդունել գրավոր օրենքներ՝ ֆեոդալական սովորութային իրավունքներով։ Ոչ մեծ մոդիֆիկացիայով Լիբեր Ավգուստալիսը կազմվել է՝ հիմքում ունենալով մինչև 1819 թվականը եղած սիցիլիական օրենքները։ Ֆրիդրիխ II-ը կառուցել է նաև Կաստել դել Մոնտեն, իսկ 1224 թվականին Նեապոլում հիմնել է Ֆեդերիկո II-ի համալսարանը՝ առաջիններից մեկը Եվրոպայում, որը շատ հարյուրամյակներ Հարավային Իտալիայում եղել է միակը։ Իր կառավարման կեսդարյա երկարաձիգ ժամանակաշրջանում Ֆրիդրիխ II-ը ավելի շատ իրեն զգում էր որպես Սիցիլիայի թագավոր, քան Սրբազան Հռոմեական կայսրության կայսր։ 1250 թվականին նրան հաջորդում է կայսր Կոնրադ IV-ը, որը ավելի շատ զբաղված էր պատերազմներով Գերմանիայում, քան Սիցիլիական թագավորությամբ։ Նա, այնուամենայնիվ հայտնվում է Նեապոլում, արագորեն վերցնում է քաղաքը և հետո մահանում Գերմանիա գնալու ճանապարհին։ 1254 թվականին նրան հաջորդում է երկամյա որդին՝ Կոնրադին։ Իրականում այդ ամբողջ ժամանակաշրջանում Սիցիլիան կառավարում էր Ֆրիդրիխ II-ի անօրինական որդին՝ Մանֆրեդ Սիցիլիացին, որը Կոնրադինի մահվան վերաբերյալ տարածված սուտ լուրերից հետո իրեն հայտարարում է Սիցիլիայի թագավոր։

Կառլ Անժուացին և Սիցիլիական ժամասացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1266 թվականին Սիցիլիան հայտնվում է Կարլ I-ի՝ Անժուի հերցոգի իշխանության ներքո։ Կարլը Սիցիլիայի նվաճումը դիտում էր որպես առաջին քայլ ամբողջ Միջերկրածովյան շրջանները նվաճելու ճանապարհին և պատրաստվում էր պատերազմի բյուզանդական կայսր Միքայել VIII Պալեոլոգոսի դեմ։Սիցիլիայից հավաքված հարկերը գնում էին ֆրանսիացիներին։ Ֆրանսիացիների հանդեպ դժգոհությունը, երկրի մասին հոգ չտանելը 1282 թվականին հասցրին ապստամբության՝ հայտնի որպես սիցիլիական ժամասացություն։ Սիցիլիական ժամասացությունը կազմակերպված էր Միքայել VIII Պալեոլոգոսի և նրա դաշնակից Պեդրո Արագոնցու` փեսայի կողմից։ Ապստամբությունը սկսվում է ժամասացության ժամանակ՝ պասեքից հետո, Պալերմոյի մոտ գտնվող եկեղեցում։ Իրադարձությունների ճշգրիտ ընթացքը հայտնի չէ, սակայն սիցիլիացիները եկեղեցու մոտ ոչնչացնում են ֆրանսիացիների ջոկատը։ Մի տարբերակի համաձայն՝ ֆրանսիական սպաներից մեկը ջանում էր ամբոխից դուրս քաշել մի կնոջը և սպանել նրա ամուսնուն։ Մեկ ուրիշ տարբերակի համաձայն՝ ամբողջ ջոկատը մտադրված էր զվարճանալ կանանց հետ։ Հաջորդ վեց շաբաթվա ընթացքում սիցիլիացիները մորթում են թերակզու հարյուրավոր ֆրանսիացիների։ Ապստամբները հասկանում են, որ միայնակ ընդդեմ Կառլ Անժուացու չեն կարողանա պայքարել և սուրհանդակներ են ուղարկում Պեդրո IIIի մոտ՝ առաջարկելով նրան սիցիլիական թագը։ Պեդրոն ընդունում է առաջարկությունը և 1282 թվականի օգոստոսին մեծ զորաբանակի գլխավորությամբ դեսանտ են իջեցնում Տրապանիում դեպի Պալերմո գնալու ճանապարհին, որտեղ նրանց ողջունում են սիցիլիացիները, և արդեն 1282 թվականի սեպտեմբերի 4-ին նա թագադրվում է Պալերմոյում որպես Սիցիլիայի թագավոր։ Կարլ I Անժուացին վերահսկողություն է պահպանում միայն մայրցամաքային Իտալիայի հարավի և Նեապոլի վրա։ Կառլի և Պեդրոյի միջև բորբոքված պատերազմում նախնական հաջողությունը Պեդրոյի կողմն էր։ 1282 թվականի սեպտեմբերին ամբողջ Սիցիլիան վերահսկողության տակ է առնվում։ Կառլը ստիպված է լինում հանել պաշարումը Մեսինայից և ուղևորվում է մայրցամաք։ Դրա համար Հռոմի պապ Մարտին IV-ը 1282 թվականին հայտարարում է Պեդրոյի՝ եկեղեցուց հեռացման մասին։ Հաջորդ ամիսներին սիցլիական նավատորմը Ռուջերո դի Լաուրիայի հրամանատարությամբ ջախջախում է նեապոլիտանցիներին, իսկ 1283 թվականին Պեդրո III-ը վերցնում է ափամերձԿալաբրիի նշանակալի մասը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

На англ. яз.

  • European Commission presentation of The Normans Norman Heritage, 10th-12th century.
  • Houben, Hubert. Roger II of Sicily: A Ruler between East and West. Trans. G. A. Loud and Diane Milbourne. Cambridge University Press: 2002.
  • Norwich, John Julius. The Kingdom in the Sun 1130—1194. Longman: London, 1970.
  • Matthew, Donald. The Norman Kingdom of Sicily. Cambridge University Press: 1992.
  • Chaytoe, H. J. A History of Aragon and Catalonia. See chapter 7.

На рус. яз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տրինակրիա-կանացի գլուխ, որից դուրս են գալիս երեք ծալված ոտքեր