Բրինդիզի (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Բրինդիզի
Provincia di Brindisi
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԱբրուցո
Ներքին բաժանումԲրինդիզի, Կարովինո, Չելիե Մեսապիկա, Չելինո Սան Մարկո, Չիստերնինո, Էրկիե, Ֆազանո, Ֆրանկավիլլա Ֆոնտանա, Լատիանո, Մեզանե, Օրիա, Օստունի, Սան Դոնաչի, Սան Միկելե Սալենտինո, Սան Պանկրացիո Սալենտինո, Սան Պիետրո Վերնոտիկո, Սան Վիտո դեի Նորմաննի, Տորկիարոլո, Տորե Սանտա Սուզաննա և Վիլլա Կաստելլի
ՆախագահMichele Errico 28-6-04-ից
Մակերես1 893 կմ²
Բնակչություն402 422 մարդ (2012)
Խտություն219 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ080, 0831
Փոստային ինդեքս72012—72015, 72017—72018, 72020—72027, 72029
Փոստային դասիչ72100
Ավտոմոբիլային կոդBR
ISTAT074
Պաշտոնական կայքprovincia.brindisi.it
Բրինդիզի (գավառ) (Իտալիա)##
Բրինդիզի (գավառ) (Իտալիա)
Բրինդիզի (գավառ) (Աբրուցո)##
Բրինդիզի (գավառ) (Աբրուցո)

Բրինդիզի (իտալ.՝ Provincia di Brindisi), գավառ Իտալիայում, Ապուլիայի մարզում։ Մայրաքաղաքը Բրինդիզի քաղաքն է։ Գավառն ունի 20 կոմունա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի տարածքը կազմում է 1 893 կմ²։ Առավելագույն բարձրությունը ծովից 414 մ է։ Ջրափնյա գծի երկարությունը 80,6 կմ է, մասամբ կազմված է ժայռերից, մասամբ ավազային լողափներից։ Բրինդիզիում մեծ գետեր չկան, բայց կան շատ քաղցրահամ փոքր լճեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականին բնակչությունը կազմում էր 114 790 մարդ։ Այն ավելացավ ամեն տարի և 1991 թվականին կազմում էր 411 314 մարդ (առավելագույն ֆիքսված ցուցանիշ)[1]։ 2012 թվականին գավառում ապրում էր 400 170 մարդ[2]։ Օտարերկրացիները կազմում են ամբողջ բնակչության 2,1% տոկոսը[3]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունը հիմնված է առևտրի (30%), գյուղատնտեսության (27%) և շինարարության (13%) վրա[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրերից գլխավորը Օրիայի ամրոցն է, որը կառուցվել է 13-րդ դարում Ֆրիդրիխ II-ի կողմից։ Օստունի քաղաքում պահպանվել են քաղաքային պատեր, կա միջնաբերդ, մայր տաճար և շատ հնագույն շինություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Popolazione Provincia di Brindisi 1861-2012».
  2. «Bilancio Demografico Provincia di Brindisi».
  3. «Provincia di Brindisi - Cittadini Stranieri».
  4. «Rapporto della Provincia di Brindisi 2012» (PDF). Camera di Commercio Brindisi. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրինդիզի (գավառ)» հոդվածին։