Jump to content

Բոլոնիա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոլոնյա (գավառ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլոնյա (այլ կիրառումներ)
Գավառ
Բոլոնյա
իտալ.՝ Provincia di Bologna
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԷմիլիա Ռոմանիա
Ներքին բաժանումԱնցոլա դել Էմիլիա, Արջելատո, Բարիչելլա, Բենտիվոլիո, Բոլոնիա, Բորգո Տոսինյանո, Բուդրիո, Կալդերարա դի Ռենո, Կամունյանո, Կազալեկիո դե Ռենո, Կազալֆյումանզե, Կաստել դի Այանո, Կաստել դել Ռիո, Կաստել դի Կազիո, Կաստել Գվելֆո դի Բոլոնյա, Կաստել Մաջորե, Կաստել Սան Պիետրո Տերմե, Կաստելլո դի Արջիլե, Կաստենազո, Կաստիլիոնե դեի Պեպոլի, Կրևալկորե, Դոցա, Ֆոնտանելիչե, Գաջո Մոնտանո, Գալիերա, Գրանալիոնե, Գրանարոլո դել Էմիլիա, Գրիցանա Մորանդի, Իմոլա, Լիցանո ին Բելվեդերե, Լոիանո, Մալալբերգո, Մարձաբոտո, Մեդիչինա, Միներբիո, Մոլինելլա, Մոնգիդորո, Մոնտե Սան Պիետրո, Մոնտերենցիո, Մոնձունո, Մորդանո, Օձանո դել Էմիլիա, Պիանորո, Պիևե դի Չենտո, Սալա Բոլոնեզե, Սան Բենեդետո Վալ դի Սամբրո, Սան Ջորջո դի Պիանո, Սան Ջովաննի ին Պերսիչետո, Սան Լաձարո դի Սավենա, Սան Պիետրո ին Կազալե, Սանտ Ագատա Բոլոնյեզե, Սասո Մարկոնի, Valsamoggia?, Վերգատո և Ձոլա Պրեդոզա
Հիմնադրված էնոյեմբերի 30, 1859 թ.
Մակերես3702 կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ051, 0534 և 0542
Փոստային դասիչ40121–40141 և 40010–40069
Ավտոմոբիլային կոդBO
Պաշտոնական կայքprovincia.bologna.it
Բոլոնիա (գավառ) (Իտալիա)##
Բոլոնիա (գավառ) (Իտալիա)

Բոլոնյա (իտալ.՝ Provincia di Bologna, էմիլ.-ռոմ.՝ pruvénzia ed Bulåggna), գավառ Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզում[1]։ Այս գավառի մայրաքաղաքն է Բոլոնյա քաղաքը, որը 2012 թ-ին ուներ 386,181 բնակիչ։ Բոլոնիա գավառի ընդհանուր տարածությունը 3,702.32 կմ² է, իսկ ընդհանուր բնակչությունը 2015 թ.-ին 1,004,323 բնակիչ՝ տալով բնակչության խտությունը՝ 271.27 բնակիչ 1 կմ² համար։ Մետրոպոլիտենի կենտրոնը՝ Վիրջինի Մերոլա անգլ.՝ Virginio Merola[2]:

1853 թ.-ին Վիլլանովյան մշակույթի (վաղ Երկաթե դարաշրջան) մնացորդները հայտնաբերվել են հնագետների կողմից Բոլոնիայի մոտակայքում։Քաղաքը տարհանվել էր Էտրուսկների կողմից և անվանվել էր Բոլսինի, բայց ավելի ուշ վերանվանվեց Ֆելսիան անգլ.՝ Felsina: Մ.թ.ա. VI դարում Ֆելսինան հայտնի էր իր շուկաներով և առևտրով։ Այդ ժամանակահատվածում այն հափշտակված էր Գալիք ցեղախմբի կողմից, որոնց օգնությամբ զարկ տրվեց գյուղատնտեսության զարգացմանը տարածաշրջանում։ Հռոմեացիները ցանկանում էին գրավել այն մինչ մ.թ.ա. 220 թ.-ը, որը հաջողությամբ պսկավեց մ.թ.ա. 180 թ.-ին՝ Ֆելսինայի գրավման ժամանակ, այն վերանվանվեց Բոնոնիա։ Մ.թ. 476 թ.-ին Հռոմի անկումից հետո տարածաշրջանը ենթարկվեց բարբարոս ցեղերի ներխուժումներին, Բոլոնիայում ստեղծվեց ամրոց[3]։

Քաղաքը պատկանում էր Կառլ I, բայց 774 թ.-ին տրվել էր Սուրբ Գահին։ Այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրությունը տիրացավ քաղաքին, այն անվանվեց Բոլոնիա։ 1176 թ.-ին այն միացել է Լոմբարդական միությանը, որպեսզի հաղթեն Սրբազան Հռոմեական կայսրությանը և Ֆրիդրիխ I: Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը հավանություն տվեց անկախության պահանջին՝ շնորհելով որոշակի արտոնություններ։ 1249 թ.-ին այն միացավ Լոմբարդական երկրորդ միությանը՝ տապալելու Ֆրիդրիխ II՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր։ 1506 թ.-ին այն դարձավ Պապական մարզի մաս, իսկ ավելի ուշ միացավ Իտալիայի թագավորությանը[4]։

1088 թ.-ին հիմնվել է Բոլոնիայի համալսարանը՝ հռոմեական և կանոնական իրավունք մասնագիտացմամբ[5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոնիայի գավառը Էմիլիա Ռոմանիա մարզի 9 գավառներից մեկն է Իտալիայի հյուսիս-արևմուտքում։ Այն տեղակայված է մարզի կենտրոնում և արևելքից հարակից է Ռավեննա գավառին։ Գավառը հիմնականում հարթավայրային է և ձգվում է Պադանի հարթավայրից մինչև Ապենինյան լեռներ։ Գավառի ամենաբարձր կետ անգլ.՝ Corno alle Scale լեռան գագաթն է Լիցանո ին Բելվեդերե կոմունայում, որի բարձրությունն է 1,945մ (ծովի մակերևույթից)[6]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Bologna». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 23-ին.
  2. «Provincia di Bologna». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջ 80. ISBN 978-0-313-30733-1.
  4. Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջ 81. ISBN 978-0-313-30733-1.
  5. Christopher Kleinhenz (2004). Medieval Italy: An Encyclopedia. Routledge. էջ 1107. ISBN 978-1-135-94880-1.
  6. The Times Comprehensive Atlas of the World (13 ed.). Times Books. 2011. էջ 76. ISBN 9780007419135.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլոնիա (գավառ)» հոդվածին։