Բոլոնյա (իտալ.՝ Bologna, [boˈloɲɲa], էմիլ.-ռոմ.՝ Bulåggna, լատ.՝ Bononia, Felsina), քաղաք Իտալիայի հյուսիսում, Էմիլիա Ռոմանիա մարզի Բոլոնիա գավառում[2]: Գավառի վարչական կենտրոնն է, Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոններից մեկը։ Բնակչությունը՝ 374 հազար մարդ (2004)։ Գտնվում է Պո գետի ավազանում, Ռենո և Սավենա գետերի միջև։ Քաղաքի մակերեսը՝ 140 կմ² է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 54-300 մ է։