Պո (իտալ.՝ Po), գետ Իտալիայի հյուսիսային մասում։ Այդ երկրի խոշորագույն գետն է թե՛ երկարությամբ (652 կմ), թե՛ ջրահավաք ավազանի մակերեսով (74 144.8 կմ²)[2]։ Սկզիբ է առնում Ալպերից, հոսում հիմնականում արևելյան ուղղությամբ, մեծամասմբ՝ Պադանի հարթավայրով և թափվում է Ադրիատիկ ծով՝ գետաբերանում առաջացնելով ճահճացած դելտա։ Անցնում է Ռովիգո, Պիեմոնտ, Լոմբարդիա և Վենետո մարզերով։ Գետաբերանից մինչև Պյաչենցա և Պավիա քաղաքները նավարկելի է[3][4]։ Ջրի միջին ծախսը գետաբերանում կազմում է 1460 մ³/վրկ.[3]:
↑«Po River». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին. — Encyclopedia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 344)։