Լամբրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամբրո
Lambro1-crop.jpg
Բնութագիր
Երկարություն130 կիլոմետր
Ավազանի մակերես1950 կմ²
Ջրի ծախս5,8 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԱլպեր, Իտալիա
 · Ակունքի տեղակայումԱլպեր
 · Գետաբերանի տեղակայումՊո
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերCavo Redefossi?, Lambro Meridionale? և Q3639230?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՋրահավաքՊո գետի ավազան

Լամբրո (իտալ.՝ Lambro), գետ հյուսիսային Իտալիայում՝ Լոմբարդիայում, Պո գետի ձախ վտակը։ Սկզիբ է առնում Կոմո մարզում, Կոմո լճից ոչ հեռու՝ Մոնտե Սան Պրիմոյից 1685 մետր բարձրության վրա Մադոնա դել Գիզալո բարձունքի մոտ: Մագրելիո քաղաքից հետո հոսում է Վալասինա հովտով, անցնում Ասսո, Պոնտե Լամբրո, Էրբա կոմունաներով, Լամբրոնե անունով հոսում Պուզիանո լիճ: Հոսելով Բրանցայով՝ հասնում է Մոնցա, հայտնի զբոսայգին (որտեղ Ումբերտո I-ը սպանել է Գաետանո Բրեշին) բաժանում երկու մասերի, որոնք կրկին միանում են մինչև գետի Միլանի արևելյան հատված հոսելը: Օրիո Լիտայի մոտ թափվում է Պո գետը:

Երկարությունը 130 կմ է, ավազանը՝ 1 950 կմ2: Գետի միջին հոսանքներում ջրի հոսքը փոքր է (5.8 մ3/վրկ Միլանի տարածքում), բայց երբեմն հասնում է մինչև 40 մ3/վրկ կամ ավելի, ինչը հանգեցնում է ջրհեղեղների կամ անձրևոտ եղանակների: Գետաբերանի մոտ ջրի միջին սպառումը կազմում է 24 մ3/վրկ:

Աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբրոն գտնվում է խիտ բնակեցված և ծանր արդյունաբերական գոտում (այդ թվում Միլանի մետրոպոլիայի տարածքի զգալի մասն ավելի քան 3,000,000 բնակչությամբ): Մինչև 2002 թվականին Կեղտաջրերի վերամշակման գործարանի շինարարությունը, Միլան քաղաքի ամբողջ կոյուղին, ինչպես նաև արդյունաբերական հոսքաջրերը, անմշակ կերպով հոսել են դեպի գետ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giuseppe Orombelli, Una nuova geologia per la Lombardia, Hoepli (Led), Milano, 2010
  • Luciano Ponzoni, Il fiume Lambro: l'utilizzo, l'abbandono, gli interventi di salvaguardia, Consorzio del Parco della Valle del Lambro ed., 2008
  • Matteo M. Beretta, In canotto lungo il Lambro, storia dell'antica Brianza, Vivibrianza, 2009