Լիվորնո (իտալ.՝ provincia di Livorno), գավառ ԻտալիայիՏոսկանա շրջանում։ Այն ներառում է մի քանի կղզիներ Տոսկանայի կղզեխմբում, ինչպիսին են՝ Էլբան և Կապրայան։ Նրա մայրաքաղաքը Լիվոռնոն է։ Գավառը ձևավորվել է 1925 թվականին Պիզայի ու Ջենովայի հողատարածքներից[2]։ Ընդգրկում է 1211 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 343003 մարդ (2012 թվականի տվյալներով)։ Կա 19 կոմունա[2]։ Տարածքի ափամերձ հատվածը հայտնի է որպես` Costa degli Etruschi (Էտրուսկյան ափ)։
Լիվորնո գավառը պարունակում է մի շարք ափամերձ քաղաքներ։ Այն կարևոր նավահանգիստ է զբոսաշրջության և առևտրի համար։ Որոշ տեսախցիկներ տեղակայված են քաղաքին մոտ։ Կալաֆուրիայում ծովը «բաղկացած» է սպունգներից, խեցգետիններից, ձկներից և կարմիր կորալներից։ Կվերչինելան և Կաստիլիոնչելոն ժայռոտ հատվածներ են[3]։ Այն ջրերը, որոնք շրջապատում են Լիվորնո գավառը հարուստ են դելֆիններով[4]։ Մարինա դի Բիբոնա քաղաքը ի սկզբանե հիմնադրվել էր որպես ամրոց՝ իր ռազմավարական ափամերձ դիրքի շնորհիվ։ Սան Վինչենցո քաղաքն ունի տասնչորսդարյա աշտարակ ռազմավարական նկատառումներով։ Գոլֆիո դի Բարատտիի ավազն ունի բարձր կոնցենտրացիա արծաթի և սև երկաթի շնորհիվ. տարածքն ընդգրկում է հնագիտական այգի[3]։