Յուվենտուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուվենտուս
Juve-logo.png
Ամբողջական անուն Յուվենտուս ֆուտբոլային ակումբ ԲԸ
Անվանում Յուվենտուս
Գույներ Սև-սպիտակ
Հիմնադրում 1897
Երկիր {{{2}}} Իտալիա
Քաղաք Թուրին
Մարզադաշտ Յուվենտուս մարզադաշտ
Տարողունակություն 41.000
Նախագահ Իտալիա Անդրեա Անյելի
Մարզիչ Իտալիա Անտոնիո Կոնտե
Կայք
Լիգա Սերիա A (Իտալիա)
2012-13 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Յուվենտուս (իտալ.՝ Juventus Football Club S.p.A.), ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին։ Այն կարճ անվանում են «Յուվե»։ Հաճախ կոչում են նաև «բիանկոների» («սև-սպիտակներ»), «La Vecchia Signora» («Ծեր Սինյորա»), «la Fidanzata d’Italia» («Իտալիայի հարսնացու»)։ «Յուվենտուսը» ներկայացնում է Թուրին քաղաքը, այն գտնվում է Իտալիայի հյուսիսի Պիեմոնտ շրջանում։

Ակումբը հիմնադրել են մի խումբ թուրինցի ուսանողներ, որոնք էլ նրան տվել են լատիներեն «Յուվենտուս» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «երիտասարդություն»։

Պատմություն[խմբագրել]

Թիմի առաջին նախագահն է եղել Եվգենիո Կանֆարին։ 1923 թվականին ակումբը գնել է Անյելի ընտանիքը։ Այս գործարքը հանդիսանում է Իտալիայի առաջին սպորտային համագործակցությունը։

Սկզբից[խմբագրել]

Առաջին պատմական Յուվենտուսի կազմը, 1898 թ.

Յուվենտուսը ստեղծվել է «Յուվենտուս Սպորտյին Ակումբ» անունով 1897 թվականի վերջերին աշակերտ Մասսիմո Դ'Ազելիոյի և Թուրինի Գրականության դպրոցի հետ,[1] բայց երկու տարի հետո ակումբը վերանվանվում է Ոտքի-Գնդակի Ակումբ Յուվենտուս[2] Թիմը մտավ Իտալիայի Ֆուտբոլի Առաջնություն 1900 թվականին։ Այդ ընթացքում թիմը հագնում վարդագույն և սև մարզաշապիկ։ Յուվենտուսը առաջին անգամ հաղթեց առաջնությունը 1905-ին այդ ժամանակ թիմը խաղում էր Velodromo Umberto I-ում։ Այս անգամ ակումբի գույները փոխել էին, դարձնելով սև և սպիտակ շերտեր, նրանք վերձրել էին Անգլիական Նոթս Քունթիից։[3]

Մի պառակտում կար ակումբում 1906 թվականին, որից հետո Յուվեի աշխատակիցները տեղափոխվեցին Թուրին։[2] Նախագահ Ալֆրեդո Դիքը դժգոհեց խաղացողներից և որոշ հայտնի խաղացողների գտավ Տորինոյում այդ ժամանակ թիմը մրցում եին իրար հետ Derby della Mole-ում։[4] Յուվենտուսը շատ էր ծախել պառակտումների վերկանգնման վրա, մի կերպ գոյատևում էր Առաջին համաշխարհային պատերազմում։[3]

Լիգայի գերիշխանություն[խմբագրել]

Fiat-ի սեփականատեր Էդոարդո Անիելին ակումբի կառավարումը իր ձեռքին վերձրեց 1923 թվականին, և սկսեց նոր մարզադաշրի շինարաությունը։[2] Դա օգնեց ակումբին նվաճելու երկրորդ սկուդետոն (առաջնության չեմպիոնական տիտիղոսը) 1925–26 մրցաշրջանում ջաղջախեց Ալբա Ռոմային ընդհանուր 12–1 հաշվով, Անտոնիո Վոջակի գոլերն էին ամենակարևորը մրցաշրջանում։[3] Ակումբը հաստատել իրեն որպես մեծ ուժը իտալական ֆուտբոլում, քանի որ 1930 թ.-ին դառնցել էր երկրի առաջին պրոֆեսիոնալ ակումբը և առաջին ապակենտրոնացված երկրպագուների բազան ուներ, ինչը հանգեցրել էր այն հաղթելու ռեկորդային հինգ անգամ անընդմեջ իտալական առաջնությունում առաջին չորսը Կառլո Չարչանոյի կառավարման տակ էր և ձևավորել էր Վիտտորիո Ռոցցոյի համար Իտալիայի ազգային թիմում դարաշրջանի առանցքը, այդ թվում նաև, 1934 թ. աշխարհի չեմպիոնական կազմի։[5] Որի հետ կային այլ աստղային խաղացողներ ինչպիսիք էն. Ռաիմունդո Օրսին, Լուիջի Բերտոլինին, Ջովանի Ֆեռռարին և Լուիս Մոնտին և ուրիշները։

Յուվենտուսը տեղափոխվել էր Ստադիո Կոմունալե, բայց դրանից հետո 1930-ականերին և 1940-ականնում երկար ժամանակ նրանք չկարողացան վերագրել գերիշխանությունը առաջնության։ Հետո Երկրորդ համաշխարհային պատերազմում, Ջիանի Անիելին նշանակվեց թիմի պատվավոր նախագահ։ Ակումբը նվաճեց ևս երկու տիտղոս լիգայի առաջնությունում 1949-50 և 1951-52 մրցաշրջաններում, որից հետո թիմը իր կառավարման տակ պահեց անգլիացի Խեսսե Կարվերը։ Եկան երկու նոր հարձակվողներ, որոնք պայմանագիրը ստորագրեցին 1957-58 մրցաշրջանում; ուելսցի Ջոն Կարլեսը և Իտալո-Արգենտինացի Օմար Սիվորին, նրանց կողքին խաղում էր Ջամպիերո Բոնիպերտին։ Այդ մրցաշրջանում Յուվենտուսը պարգևատրվեց Ոսկե Աստղ Սպորտ Գերազանցության մրցանակով նաև դարձավ առաջին իտալական ակումբը ով նվաճել էր տասը տիտղոսներ։ Նույն մրցաշրջանում, Օմար Սիվորին դարձավ առաջին խաղացողը, ակումբում ով հաղթել էր Եվրոպայի Լավագույն խաղացող մրցանակը։ Հաջորդ մրցաշրջանում ջաղջախում է Ֆիորենտինային նվաճում է իրենց առաջին լիգայի գավաթը և դառնում Սերիա A-ի և Կոպպա Իտալիայի կրկնակի հաղթող։ Բոնիպերտին թոշակի է անցնում 1961 թվականին որպես ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու բոլոր մրցաշարերում՝ 182 գոլ, ակումբի հետ ռեկորդային ժամանակ խաղաց՝ մինչև 45 տարեկան։[6]

Ռեկորդներ և վիճակագրություն[խմբագրել]

Մրցաշրջանի ընթացքում հավաքած առավելագույն միավորներ՝ 74 (Սերիա Ա 97/98)։ Մրցաշրջանի ընթացքում հավաքած նվազագույն միավորներ՝ 29 (Սերիա Ա 38/39 և 61/62)։ Ամենախոշոր հաշվով հաղթանակը սեփական հարկի տակ՝ 9–1 «Ինտեր»-ի դեմ (Սերիա Ա 60/61)։ Ամենախոշոր հաշվով պարտությունը սեփական հարկի տակ՝ 7 – 1 «Միլանի»-ի դեմ (Սերիա Ա 49/50)։ Ամենախոշոր հաշվով հաղթանակը մրցակցի հարկի տակ՝ 7 – 0 «Պրա Պարտա»-ի դեմ (Սերիա Ա 50/51)։ Ամենախոշոր հաշվով պարտությունը մրցակցի հարկի տակ՝ 0 – 6 «Ինտեր»-ի հետ (Սերիա Ա 53/54)։ Ակումբի ամենաարդյունավետ հարձակվողը՝ Ալեսանդրո Դել Պիեռո, 276 գոլ։ Ամենաշատ գոլերը մրցաշրջանի ընթացքում՝ Ֆելիչե Բորել, 32 գոլ (Սերիա Ա 33/34)։ Ակումբի կազմում անցկացրած ամենաշատ հանդիպումները՝ Ալեսանդրո Դել Պիեռո, 603 խաղ։ «Յուվենտուս» – առաջին ակումբը, որ հաղթել է բոլոր Երոպական գավաթներում (Չեմպիոնների Լիգա, Գավաթների Գավաթ և ՈւԷՖԱ-ի Գավաթ)։ Միշել Պլատինին 3 անգամ անընդմեջ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչմանը (1983-85)։ «Յուվենտուս»-ը բոլորից շատ է հաղթել Սկուդետտոն (29 անգամ)։ Դինո Ձոֆը անխոցելի է պահել իր դարպասը 1143 րոպեի ընթացքում։ «Յուվենտուս»-ը 1931/32 մրցաշրջանի խաղերի ընթացքում իր կազմում օգտագործել է ընդամենը 15 խաղացող

Ներկա կազմ[խմբագրել]

Թարմացվել է Դեկտեմբերի 17-ին, 2012 թ.։

«Յուվենտուսի» օրինակելի կազմը 2012/2013 մրցաշրջանում։
N Դիրք Խաղացող
1 Իտալիա ԴՊ Ջանլուիջի Բուֆֆոն
2 Բրազիլիա ՊՇ Լուսիո
3 Իտալիա ՊՇ Ջորջիո Կյելլինի
4 Ուրուգվայ ՊՇ Մարտին Կասեռես
6 Ֆրանսիա ԿՊ Պոլ Պոգբա
7 Իտալիա ԿՊ Սիմոնե Պեպե
8 Իտալիա ԿՊ Կլաուդիո Մարկիզիո
9 Չեռնոգորիա ՀՐ Միրկո Վուչինիչ
11 Իտալիա ՊՇ Պաուլո դե Չելյա
12 Իտալիա ՀՐ Սեբաստիան Ջովինկո
15 Իտալիա ՊՇ Անդրեա Բարձալի
17 Դանիա ՀՐ Նիկոլաս Բենթներ
18 Ֆրանսիա ՀՐ Նիկոլա Անյելկա
19 Իտալիա ՊՇ Լեոնարդո Բոնուչչի
N Դիրք Խաղացող
20 Իտալիա ԿՊ Սիմոնե Պադիոն
21 Իտալիա ԿՊ Անդրեա Պիռլո
22 Գանա ԿՊ Կվադվո Ասամոա
23 Չիլի ԿՊ Արտուրո Վիդալ
24 Իտալիա ԿՊ Էմանուելե Ջակկերինի
26 Շվեյցարիա ՊՇ Ստեֆան Լիխտշտայներ
27 Իտալիա ՀՐ Ֆաբիո Կուալյառելլա
30 Իտալիա ԴՊ Մարկո Ստոռարրի
31 Ռումինիա ԴՊ Լաուրենտիու Բրանեսկու
32 Իտալիա ՀՐ Ալեսսանդրո Մատրի
33 Չիլի ԿՊ Մաուրիսիո Իսլա
34 Բրազիլիա ԴՊ Ռուբինյո
39 Իտալիա ԿՊ Լուկա Մարոնե

Մարզիչներ[խմբագրել]

 
Անուն Ազգություն Տարիներ
Յենո Գարոլի Հունգարիա 1923–1926
Յոզեֆ Վիոլա Հունգարիա 1926
Յոզեֆ Վիոլա Հունգարիա 1926–1928
Վիլիամ Էյիրտկեն Շոտլանդիա 1928–1930
Կարլո Կարկանո Իտալիա 1930–1935
Կարլո Բիգաթո Iº / Բենէդետտո Գոլա Իտալիա 1935
Վիրգինո Ռոսետտա Իտալիա 1935–1939
Ումբերտո Կալիարիս Իտալիա 1939–1941
Ֆեդերիկո Մուներատի Իտալիա 1941
Ջիովանի Ֆեռարի Իտալիա 1941–1942
Լուիս Մոնտի Արգենտինա / Իտալիա 1942
Ֆելիք Պլակիդո Բորել IIº Իտալիա 1942–1946
Ռենատո Չեզարինի Իտալիա 1946–1948
Ուիլլիամ Չալմերս Շոտլանդիա 1948–1949
Ջեսս Քարվեր Անգլիա 1949–1951
Լուիջի Բերտոլինի Իտալիա 1951
Դյորդ Շարոշի Հունգարիա 1951–1953
Ալդո Օլիվերի Իտալիա 1953–1955
Սանդրո Պուպպո Իտալիա 1955–1957
Լյուբիշա Բրոչիչ Հարավսլավիա 1957–1959
Տեոբալդո Դեպետրինի Իտալիա 1959
Ռենատո Չեզարինի Իտալիա 1959–1961
Կառլո Պարոլա Իտալիա 1961
Գուննար Գրեն / Խուլիոս Կորոստելեվ Շվեդիա / Չեխոսլովակիա 1961
Կառլո Պարոլա Իտալիա 1961–1962
 

Նվաճումներ[խմբագրել]

Ընդհանուր առմամբ թիմը նվաճել է 54 պաշտոնական տիտղոս, որից՝

Ազգային[խմբագրել]

  • Scudetto.svg Սերիա Ա (Իտալիա)
    • Չեմպիոն (29)։1905, 1925–26, 1930–31, 1931–32, 1932–33, 1933–34, 1934–35, 1949–50, 1951–52, 1957–58, 1959–60, 1960–61, 1966–67; 1971–72, 1972–73, 1974–75, 1976–77, 1977–78, 1980–81, 1981–82, 1983–84, 1985–86, 1994–95, 1996–97, 1997–98, 2001–02, 2002–03, 2011–12, 2012–13
    • Փոխ-չեմպիոն (20)։ 1903; 1904; 1906; 1937–38; 1945–46; 1946–47; 1952–53; 1953–54; 1962–63; 1973–74; 1975–76; 1979–80; 1982–83; 1986–87; 1991–92; 1993–94; 1995–96; 1999–00; 2000–01; 2008–09
  • Coccarda Coppa Italia.svg Ֆուտբոլի Իտալիայի գավաթ
    • Գավաթակիր (9)։ 1937–38, 1941–42, 1958–59, 1959–60, 1964–65, 1978–79, 1982–83, 1989–90, 1994–95
    • Եզրափակչի մասնակից (5)։ 1972–73; 1991–92; 2001–02; 2003–04; 2011–12
  • Supercoppaitaliana.png Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ
    • Սուպերգավաթակիր (5)։ 1995, 1997, 2002, 2003, 2012, 2013
    • Եզրափակչի մասնակից (3)։ 1990; 1998; 2005

Եվրոպական[խմբագրել]

Միջազգային[խմբագրել]

Այսպիսով, «Յուվեն» չորրորդն է իր նվաճած տիտղոսների թվով Եվրոպայում և յոթերորդը՝ աշխարհում, իսկ Իտալիայում, բնականաբար, առաջինը։ Միևնույն ժամանակ «Ծեր Սինյորան» միակ ֆուտբոլային ակումբն է աշխարհում, որը հաղթել է բոլոր հնարավոր միջազգային ակումբային մրցաշարերում։

Ֆուտբոլի վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Յուվենտուսին» ճանաչել է 20-րդ դարի աշխարհի երկրորդ ուժեղագույն ֆուտբոլային ակումբ, ինչպես նաև առաջինն Իտալիայում։

«Յուվեն» նաև առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որն ունի սեփական մարզադաշտ։ «Յուվենտուս Արենա» ժամանակավոր անունը կրող մարզադաշտը, որը տեղավորում է 41 հազար հանդիսական, բացվել է 2011 թվականի սեպտեմբերին։ «Յուվեի» երկրպագուներին հաճախ անվանում են «յուվենտինո»։

Աշխարհում հաշվվում է շուրջ 170 մլն «յուվենտինո»։ Միայն Իտալիայում նրանց թիվը կազմում է 12 մլն, որն ամենամեծն է իտալական ակումբների շրջանում։

Ակումբի հայտնի ֆուտբոլիստներն ու մարզիչները[խմբագրել]

Թիմի ավագն է լեգենդար Ալեսանդրո Դել Պիեռոն, ով «Յուվեում» է հանդես գալիս 1993 թվականից։ Գլխավոր մարզիչն է մեկ այլ լեգենդ՝ Անտոնիո Կոնտեն, ով «Յուվեն» գլխավորում է 2011 թվականի ամռանից։ Ակումբի նախագահն է Անդրեա Անյելին, ով ղեկավարում է «Յուվեն» 2010 թվականից։ «Յուվեում» հանդես են եկել և գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալեսանդրո Դել Պիեռոն, Ջամպերո Բոնիպերտին, Միշել Պլատինին, Պավել Նեդվեդը, Ջանլուիջի Բուֆֆոնը, Դիդիե Դեշամը, Զինեդին Զիդանը, Դավիդ Տրեզեգեն, Գաիտանո Շիրեան, Ռոբերտո Բաջոն, Էդգար Դավիդսը, Օմար Սիվորին, Պաոլո Ռոսին, Ֆաբրիցիո Ռավանելին, Ջանլուկա Վիալին, Ֆաբիո Կանավարոն և շատ-շատերը։ «Յուվեի» անվանի մարզիչներից են եղել Ջովանի Տրապատոնին, Մարչելո Լիպին, Ֆաբիո Կապելլոն։

«Յուվենտուս»՝ ընկերություն[խմբագրել]

Համազգեստի արտադրողները և տիտղոսի հովանավորները[խմբագրել]

Թվականները Համազգեստի արտադրող Տիտղոսի Հովանավոր[7]
1979-1989 Kappa Ariston
1989-1992 Upim
1992-1995 Danone
1995-1998 Sony / Sony Minidisс
1998-1999 D+Libertà digitale / Tele+
1999-2000 CanalSatellite / D+Libertà digitale / Sony
2000-2001 Lotto Sportal.com / Tele+
2001-2002 FASTWEB / Tu Mobile
2002-2003 FASTWEB / Tamoil
2003-2004 Nike
2004-2005 SKY Sport / Tamoil
2005-2007 Tamoil
2007-2008 FIAT
2008-2010 New Holland FIAT Group / Iveco
2010-2012 BetClic / Balocco
2012-2015 Jeep

Ակումբի կորդինատները[խմբագրել]

  • Հասցեն՝ Corso Galileo Ferraris 32, 10128 Torino։
  • Հեռախոս՝ +39-011-65631։
  • Ֆաքս՝ +39-011-5119214։
  • Պաշտոնական կայք՝ www.juventus.com։
  • Օն-լայն խանութ՝ www.juvestore.com։
  • Տոմսերի պատվիրումը օն-լայն՝ www.juventusfc.listicket.it կայքում։
  • Մարզաբազա՝ Juventus Center։
  • Մարզաբազայի հասցեն՝ Via Stupinigi 182, 10040 Vinovo։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • juventus.com − Յուվենտուս ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք
  • juventus.am - Յուվենտուս ֆուտբոլային ակումբի երկրպագուների կայք

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Storia della Juventus Football Club» (Italian)։ magicajuventus.com։ http://www.magicajuventus.com/storia_juventus.php։ Վերցված է 8 July 2007։ (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Juventus Football Club: The History»։ Juventus Football Club S.p.A official website։ Արխիվացված օրիգինալից 29 July 2008-ին։ http://web.archive.org/web/20080729181702/http://www.juventus.com/site/eng/CLUB_storia.asp։ Վերցված է 9 August 2008։ 
  3. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named league
  4. «FIFA Classic Rivalries: Torino vs Juventus»։ Fédération Internationale de Football Association։ http://www.fifa.com/classicfootball/stories/classicderby/news/newsid=924118.html#injuries+clouding+turin+derby։ Վերցված է 29 June 2007։ 
  5. «Italy – International Matches 1930-1939»։ The Record Sport Soccer Statistics Foundation։ http://rsssf.com/tablesi/ital-intres1930.html։ Վերցված է 4 January 2009։ 
  6. «Tanti auguri, Presidente!» (Italian). Juventus Football Club S.p.A official website. http://www.juventus.com/site/ita/NEWS_newseventi_E63B2C18BD6A41F5BEDCFEC8BF94195C.asp։ Վերցված է 3 July 2009. (չաշխատող հղում)
  7. «Juventus: facts, figures». Juventuz.com. 8 June 2007. http://www.juventuz.com/forum/showthread.php?t=11109.