Պիթլին կարիերան սկսել է Պրո Վերչելի ակումբում, որտեղ դեբյուտը նշել է 1930 թվականի փետրվարի 16-ին Բոլոնիայի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում նա հեղինակում է 13 գոլ, չնայած նրան, որ 18 ամյակը դեռ չէր լրացել։ 1934 թվականին նա տեղափոխվում է Լացիո, որտեղ 1937 և 1943 թվականներին դառնում է Լիգայի լավագույն ռմբարկու։ Պիոլիի հաջորդ ակումբը դառնում է Տորինոն, որտեղ ցույց է տալիս ֆանռտաստիկ արդյունք, 23 խաղում հեղինակելով 27 գոլ։ Պատերազմի տարիներից հետո նա տեղափոխվում է Նովարա, իսկ դրանից առաջ 2 անմոռաց տարիներ էր անցկացրել ԹուրինիтՅուվենտուսում։
Իտալիայի հավաքականում դեբյուտը անցկացնում է 1935 թվականի մարտի 24-ին, Ավստրիայի դեմ խաղում։ Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում, որտեղ թիմը մրցում էր Հունգարիայի դեմ, նա դառնում է դուբլի հեղինակ։ Հավաքանի կազմում նա անցկացնում է 34 խաղ և հեղինակում 30 գոլ։ Հավաքանում իր վերջին խաղը 38 տարեկան հասակում անցկացնում է Անգլիայի դեմ խաղում(1-1)։