Վիկտոր Էմանուել II
Վիկտոր էմանուել II (մարտի 14, 1820[1][2][3][…], Թուրին, Province of Turin, Թուրին - հունվարի 9, 1878[1][2][4][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն), Սարդինիայի թագավոր 1849-1861 թվականներին և միավորված Իտալիայի առաջին թագավորը 1861-1878 թվականներին։ Գահ է բարձրացել հոր՝ Կարլ Ալբերտի՝ գահից հրաժարվելուց հետո։ 1850 թվականի կառավարության մեջ է ընդգրկել Կավուրին, 1852 թվականին նշանակել կառավարության ղեկավար, պաշտպանել նրա բուրժուական բարեփոխումների ծրագիրը։
1859 թվականի ավստրո-իտալո-ֆրանսիական պատերազմում Վիկտոր Էմանուել II-ը Ջուզեպպե Գարիբալդիին նշանակել է կամավորական կորպուսի հրամանատար, բայց ձգտել է սահմանափակել գարիբալդիականների գործողությունները։ Օգտվելով հանրապետական-դեմոկրատական թևի թուլությունից, Վիկտոր էմանուել II-ին հաջողվել է Իտալիան միավորել միապետական հիման վրա՝ Սարդինական թագավորությանը միացնելով Կենտրոնական և Հարավային Իտալիայի պետությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Lundy D. R. The Peerage
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Veldekens F. Le livre d’or de l’ordre de Léopold et de la croix de fer (ֆր.) — 1858. — P. 214.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Էմանուել II» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 446)։ |