Ֆիլիպ Կոստիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆիլիպ Կոստիչ
Филип Костић
Ser-Swi (7) (cropped) 2.jpg
Կոստիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 1, 1992(1992-11-01)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Կարգուևաց, Հարավսլավիա
Հասակ 178 սմ
Քաշ 74 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Համբուրգ
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Սերբիա Ռադնիչկի 61 (5)
2012-2014 Նիդերլանդներ Գրոնինգեն 43 (11)
2014-2016 Գերմանիա Շտուտգարտ 59 (8)
2016-ներկա Գերմանիա Համբուրգ 61 (9)
Ազգային հավաքական
2010-2011 Սերբիա Սերբիա Մ19 4 (1)
2013-2014 Սերբիա Սերբիա Մ21 8 (2)
2015-ներկա Սերբիա Սերբիա 26 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 15-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 15-ի, 2018

Ֆիլիպ Կոստիչ (սերբ.՝ Филип Костић, նոյեմբերի 1, 1992(1992-11-01)[1], Կարգուևաց, Հարավսլավիա), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Համբուրգի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադնիչկի 1923[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստիչը Ռադնիչկի 1923-ի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ Նովի Սադի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 25-ին՝ Պրոլետեր Նովի Սադի դեմ խաղում[4]։ 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Յավորի դեմ խաղում Կոստիչը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ռադնիչկիին հաղթել 2-4 հաշվով[5]։ 2012 թվականի մայիսի 5-ին նա հեռացվեց խաղադաշտից Յագոդինայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 55-րդ րոպեին[6]։ Ռադնիչկի Կրագուևաց առաջին թիմի կազմում Կոստիչը անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Գրոնինգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլի 4-ին Կոստիչը պայմանագիր կնքեց հոլանդական Գրոնինգենի հետ[7][8]՝ ակումբին միանալով մրցաշրջանի ավարտից հետո և ստանալով 10 համարի մարզաշապիկը[9]։ Իր դեբյուտը Գրոնինգենի կազմում Կոստիչը նշեց հոկտեմբերի 21-ին՝ Հերենվենի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Տվենտեի դեմ խաղում[11]։

Կոստիչը Գրոնինգենի կազմում 2013 թվականին

2013 թվականի օգոստոսի 25-ին Կոստիչը 2 գոլային փոխանցում տվեց Գոու Ըհեդ Իգլսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[12]։ Իր առաջին գոլը Գրոնինգենի կազմում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Նիդերլանդների գավաթի Ամստերդամիշեի դեմ խաղում[13]։ Էրեդիվիզիում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 20-ին՝ ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[14]։ Նոյեմբերի 3-ին Կոստիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոդայի դեմ խաղում[15]։ Նոյեմբերի 9-ին նա դուբլ ձևակերպեց Հերակլեսի դեմ խաղում՝ օգնելով Գրոնինգենին հաղթել 3-0 հաշվով[16]։ 2014 թվականի ապրիլի 11-ին՝ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում սերբը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[17]։ Մայիսի 10-ին նա դուբլ ձևակերպեց Վիտեսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-4 հաշվով[18]։ Գրոնինգենի կազմում Կոստիչը անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Շտուտգարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 9-ին Կոստիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Շտուտգարտի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 6 միլիոն եվրո[21][22]։ Իր դեբյուտը Շտուտգարտի կազմում նշեց օգոստոսի 16-ին՝ Գերմանիայի գավաթի Բոխումի դեմ խաղում[23]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 24-ին՝ փոխարինման մտնելով Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 13-ին՝ Մայնցի դեմ խաղում[25]։ 2016 թվականի մարտի 5-ին Կոստիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոֆենհայմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[26]։ 7 օր անց նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարավ Ինգոլշտադտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[27]։ Շտուտգարտի կազմում Կոստիչը անցկացրեց 63 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 25-ին Կոստիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Համբուրգի հետ[28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 17 միլիոն եվրո[30][31]։ Իր դեբյուտը Համբուրգի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ Գերմանիայի գավաթի Ցվիկաուի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 20-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում[33]։ 2017 թվականի մարտի 12-ին Կոստիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում՝ օգնելով Համբուրգին հաղթել 2-1 հաշվով[34]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստիչը ներկայացրել է Սերբիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում նշեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ Ադրբեջանի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[35]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2016 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում[36]։ 2018 թվականի մարտի 27-ին Կոստիչը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ Նիգերիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով Սերբիային հաղթել 2-0 հաշվով[37]։

2018 թվականի հունիսի 1-ին Կոստիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[38][39]։ Առաջնությունում նա մասնակցեց բոլոր 3 խաղերին[40], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[41]։  

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[42]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռադնիչկի 1923 2009–10 Առաջին Լիգա 4 0 0 0 0 0 4 0
2010–11 30 2 0 0 0 0 30 2
2011–12 27 3 2 0 0 0 29 3
Ընդհանուր 61 5 2 0 0 0 63 5
Գրոնինգեն 2012–13 Էրեդիվիզի 5 0 0 0 0 0 5 0
2013–14 38 11 3 1 0 0 41 12
2014–15 0 0 0 0 2 0 2 0
Ընդհանուր 43 11 3 1 2 0 48 12
Շտուտգարտ 2014–15 Բունդեսլիգա 29 3 1 0 0 0 30 3
2015–16 30 5 3 0 0 0 33 5
Ընդհանուր 59 8 4 0 0 0 63 8
Համբուրգ 2016–17 Բունդեսլիգա 31 4 4 0 0 0 35 4
2017–18 30 5 0 0 0 0 30 5
Ընդհանուր 61 9 4 0 0 0 65 9
Կարիերայի ընդհանուր 224 33 13 1 2 0 239 34

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[42]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 5 0
2016 8 2
2017 6 0
2018 7 0
Ընդհանուր 26 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Սեպտեմբերի 5, 2016 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա Իռլանդիա Իռլանդիա
1–1
2–2
ԱԱ 2018 Որակավոում
2 Հոկտեմբերի 6, 2016 Զիմբրու մարզադաշտ, Քիշնև, Մոլդովա Մոլդովա Մոլդովա
1–0
3–0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Serbia - F. Kostić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  3. «FK Radnicki 1923 Kragujevac - FK Novi Sad, Aug 14, 2010 - Prva liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  4. «FK Proleter Novi Sad - FK Radnicki 1923 Kragujevac, Sep 25, 2010 - Prva liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  5. «FK Javor-Matis Ivanjica - FK Radnicki 1923 Kragujevac, Aug 27, 2011 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  6. «FK Jagodina - FK Radnicki 1923 Kragujevac, May 5, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  7. «"Filip Kostic zegt Club Brugge af vanwege aanbod FC Groningen"»։ www.fcgonline.nl (nl-nl)։ Վերցված է 2018-08-14 
  8. «FK Radnički 1923 - Kragujevac - Kostić potpisao za Groningen»։ www.fkradnicki.com (sr-RS)։ Վերցված է 2018-08-14 
  9. «Kostic ambieert rugnummer 10 - FC Groningen»։ www.fcgroningen.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-14 
  10. «SC Heerenveen - FC Groningen, Oct 21, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  11. «FC Twente Enschede - FC Groningen, May 19, 2013 - Play-Offs Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  12. «Go Ahead Eagles Deventer - FC Groningen, Aug 25, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  13. «AFC Amsterdam - FC Groningen, Sep 25, 2013 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  14. «FC Groningen - PSV Eindhoven, Oct 20, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  15. «FC Groningen - Roda JC Kerkrade, Nov 3, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  16. «Heracles Almelo - FC Groningen, Nov 9, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  17. «FC Groningen - NAC Breda, Apr 11, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  18. «Vitesse Arnhem - FC Groningen, May 10, 2014 - Play-Offs Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  19. «Bundesliga club Stuttgart signs Serbian forward Filip Kostic from Groningen»։ New Europe (en-US)։ 2014-08-10։ Վերցված է 2018-08-14 
  20. «Stuttgart signs forward Kostic from Groningen - Sportsnet.ca»։ Sportsnet.ca (en-US)։ Վերցված է 2018-08-14 
  21. «Stuttgart capture Kostic from Groningen»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-08-10։ Վերցված է 2018-08-14 
  22. Tansley Sean (2014-08-09)։ «Kostic completes Stuttgart move»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  23. «VfL Bochum - VfB Stuttgart, Aug 16, 2014 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  24. «Borussia Mönchengladbach - VfB Stuttgart, Aug 24, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  25. «1.FSV Mainz 05 - VfB Stuttgart, Dec 13, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  26. «VfB Stuttgart - TSG 1899 Hoffenheim, Mar 5, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  27. «FC Ingolstadt 04 - VfB Stuttgart, Mar 12, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  28. «Hamburg snap up Stuttgart winger Filip Kostic | Hamburger SV | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  29. «Hamburg complete deal for Stuttgart's Kostic»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  30. «Filip Kostic joins Hamburg from Stuttgart | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  31. «Kostic joins Hamburg on five-year deal»։ FourFourTwo (անգլերեն)։ 2016-07-25։ Վերցված է 2018-08-14 
  32. «FSV Zwickau - Hamburger SV, Aug 22, 2016 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  33. «TSG 1899 Hoffenheim - Hamburger SV, Nov 20, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  34. «Hamburger SV - Borussia Mönchengladbach, Mar 12, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  35. «Serbia - Azerbaijan, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  36. «Serbia - Republic of Ireland, Sep 5, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  37. «Nigeria - Serbia, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  38. Editorial Reuters։ «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  39. IANS (2018-06-05)։ «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia»։ Business Standard India։ Վերցված է 2018-08-13 
  40. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Filip KOSTIC - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-14 
  41. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  42. 42,0 42,1 «Filip Kostić»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]