Ռայկո Միտիչ (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Ռայկո Միտիչ
Fk Red Star stadium.jpg
Տեսակ ֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձև ֆուտբոլ
Երկիր Flag of Serbia.svg Սերբիա
Բացված սեպտեմբերի 1, 1963
Սեփականատեր Ցրվենա Զվեզդա
Գործաղեկավար Ցրվենա Զվեզդա
Տարողություն 55 538
Տնային թիմ Ցրվենա Զվեզդա
Կոորդինատներ: 44°46′59.5″ հս․ լ. 20°27′53.6″ ավ. ե. / 44.783194° հս․. լ. 20.464889° ավ. ե. / 44.783194; 20.464889
Ռայկո Միտիչ (մարզադաշտ)ը գտնվում է Սերբիաում
Ռայկո Միտիչ (մարզադաշտ)
Red Star Stadium Վիքիպահեստում

Ռայկո Միտիչ (մինչև 2014 թվականի դեկտեմբերը՝ Ցրվենա Զվեզդա, սերբ.՝ Стадион «Црвена Звезда», հայտնի է նաև ինչպես Մառականա (սերբ.՝ Маракана), մարզադաշտ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, տեղավորում է 58 538 հանդիսատես։ Համարվում է «Ցրվենա Զվեզդա»-ի սեփական մարզադաշտը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը սկսվել է 1960 թվականին և 3 տարի անց ավարտվել։

1959 թվականի դեկտեմբերի 27-ին «Ցրվենա Զվեզդա»-ն խաղաց վերջին խաղը հին մարզադաշտում, որը գտնվում էր հենց նույն վայրում։

Հրաժեշտի խաղի մրցակիցը «Նովի Սադ» ֆուտբոլային ակումբն էր։ Հրաժեշտի խաղից հետո մարզադաշտը քանդվեց, որպեսզի փոխարինվի նոր, ժամանակակից կառուցվածքով՝ հենց նույն վայրում։

Նոր մարզադաշտի շինհրապարակը պատրաստելու համար, որը պետք է լիներ 12 մետրով ցածր նախորդից, փորված էր ավելի քան 350 000 խոր. մետր հողատարծք և 15 000 խոր. մետր քար։

Նոր մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունից երեք տարի անց մարզադաշտը պատրաստ էր։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1963 թվականի սեպտեմբերի 1-ին Հարավսլավիայի Առաջին Լիգայի խաղից առաջ, որտեղ «Ցրվենա Զվիզդա»-ն հաղթեց «Ռիեկա»-յին 2:1 հաշվով։ Այդ օրը' մոտավորապես 55 000 հանդիսատես 9 5-մետրանոց մուտքի դարպասներով ներս մտավ և տեղավորվեց անավարտ տրիբունաներում։ Առաջին այցելուն, որը մուտք է գործել մարզադաշտ, հայտնի է որպես Լազա Պետրովիչ (գյուղացի Լոզնիցայից)։ «Ցրվենա Զվիզդա»-ի այդ տաքարյուն երկրպագուն եկել է մարզադաշտ վաղ առավոտյան, զբաղեցրել էր իր տեղը արևելյան տրիբունայում, իր պայուսակից հանել էր պանիր և խմորեղեն, նախաճաշել էր և սկսել էր համբերատարորեն սպասել օրվա վերջին՝ մինչև խաղի սկիզբը։

Ամենաշատ հաճախումներն այդ ժամանակաշրջանում գրանցվել է «Պարտիազան»-ի հետ խաղին՝ 74 000 հանդիսատես։ Հաջորդ տարի, երբ մարզադաշտը ամբողջությամբ պատրաստ էր, նրա հանդիաստեսների քանակն ավելացավ մինչև 110 000 -ի և նա ստացավ ոչ պաշտոնական մականուն՝ «Մառականա»՝ ի պատիվ Բրազիլիայի մարզադաշտի։ Բացի հետաքրքիր տեսքից, նա ուներ հոյակապ խոտածածկ դրենաժով, որը խաղը դարձնում է ավելի հաճելի։

Առաջին պաշտոնական գոլը խփել է «Ցրվենա Զվեզդա»-ի երիտասարդական հավաքականի խաղացող Տրիֆոն Միխայելովիչը «Զեմունա»-ին։ Առաջին պաշտոնական գոլը Բարձրագույն լիգայում խփել է Վուկոյան՝ «Ռիեկ»-ին։

Համաձայն վաճառված տոմսերի քանակի՝ 1975 թվականի ապրիլի 23-ին կիսաեզրափակչին «Cup winners' Cup» ընդդեմ հունգարական «Ֆերենցվարոշ» -ի (2:2) տրիբունայում պաշտոնապես կար 96 070 հանդիսատես, բայց ընդհանուր հանդիսատեսների քանակը հասնում էր 110 000-ի։

90-ականների կեսերին, որպեսզի բավավարեր «ՈՒԵՖԱ»-ի պահանջները՝ հանդիսատեսների հարմարավետության և ապահովության համար, մարզադաշտը համարլվել է միայն նստարաններով, իսկ նրանց քանակը կրճատվել է 58 538-ով։

2014 թվականի դեկտեմբերին «Ցրվենա Զվեզդա»-ի ղեկավարությունը երկրպագուների և վետերանների առաջարկով մարզադաշտի անունը փոխեց և կոչվեց «Ռայկո Միտիչ»՝ ի պատիվ լեգենդար ֆուտբոլիստի և ակումբի հիմնադրի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]