Բրանիսլավ Իվանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Բրանիսլավ Իվանովիչ
Chelsea 1 Man City 1 (15791681034).jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Բրանիսլավ Իվանովիչ
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան թիվ   փետրվարի 22, 1984 (31 տարեկան)
Ծննդավայր   Սրեմսկա Միտրովիցա, Հարավսլավիա Հարավսլավիա
Հասակ 1.88 սմ
Դիրք Կենտրոնական և աջ Պաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Չելսի ՖԱ
Համար 2
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001–2002 թթ.
2002–2003 թթ.
2003–2006 թթ.
2006–2008
2008–ներկա
Ռեմոնտ
Սրեմ
Բեոգրադ
Լոկոմոտիվ
Չելսի
13 (0)
19 (2)
55 (5)
54 (5)
109 (10)   
Ազգային հավաքական2
2003–2005
2005–-ներկա
Սերբիայի մինչև 21
Սերբիա
33 (4)
41 (4)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14:37, 16-ը Ապրիլի, 2011 (UTC).
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 18:37, 29-ը Մարտի, 2011 (UTC).

Բրանիսլավ Իվանովիչ (սերբ.՝ Бранислав Ивановић; Փետրվարի 22, 1984, Սրեմսկա-Միտրովիցա, Հարավսլավիա), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Չելսի»-յի պաշտպանը և Սերբիայի հավաքականի ավագը:

Ակումբային կարիերա[խմբագրել]

Վաղ կարիերա և «Լոկոմոտիվ»[խմբագրել]

Բրանիսլավը- «Ռեմոնտ» ակումբի սանն է: Նա իր դեբյուտային խաղը հիմնական կազմում անցկացրել է 2002 թվականին, ավելի ուշ, նույն տարվա հուլիսին նա տեղափոխվեց «Սրեմ», որտեղ հանդես եկավ մինչև անցումը ՕՖԿ 2003 թվականին[1]: Երեք տարի Սերբիայի Սուպերլիգայում հանդես գալուց հետո, նա 2006 թվականի փետրվարին չորս տարվա պայմանագիր կնքեց մոսկովյան «Լոկոմոտիվ»-ի հետ: Այս անցումը մեծ մասամբ նպաստեց Սերբիայի հավաքականի կազմում նրա կարիերայի զարգացմանը: Միակ տիտղոսը, որը նա նվաճեց երկաթուղայինների կազմում, 2007 թվականի Ռուսաստանի գավաթն էր:

«Չելսի»[խմբագրել]

2008 թվականի հունվարի 15-ին Չելսին ընդունեց, որ ակումբը համաձայն է «Լոկոմոտիվ»-ի՝ Իվանովիչի տրանսֆերի համար ներկայացրած պայմաններին, ինը միլիոն ֆունտի սահմաններում, ֆուտբոլիստի անձնական համաձայնությունից և բժշկական զննությունից հետո: Ըստ լրատվամիջոցների եվրոպական առաջատար ակումբները ցանկանում էին Իվանովիչին տեսնել իրենց շարքերում: Հավակնորդների թվում էին իտալական Միլանը, Յուվենտուսը և Ինտերը, նաև հոլանդական Այաքսը: «Լոկոմոտիվ»-ը հայտարարեց տրանսֆերի գինը տասներեք-տասնհինգ միլիոն եվրոյի սահմաններում: Ակումբի տվյալներով դա եղել է ամենաթանկ վաճառքը Ռուսաստանի ֆուտբոլի պատմության մեջ: Իվանովիչը երեք ու կես տարվա պայմանագիր կնքեց «կապույտների» հետ: 2 համարով մարզաշապիկը նրան է հանձնել Չելսիյի գլխավոր մենեջեր Պիտեր Կենիոն: Անգլիայում աշխատելու որոշումը տվել է Լոնդոնի դատարանը, վերանայելով հունվարի 14-ին 23-ամյա պաշտպանին բրիտանական երկարաժամկետ աշխատանք մուտքի արտոնագրերի հանձնման հարցը: Գործը լուծվեց դատարանի միջոցով այն պատճառով, քանի որ վերջին երկու տարվա ընթացքում ֆուտբոլիստը ազգային հավաքականի խաղերի 75 տոկոսը չէր անցկացրել, ինչպես պահանջվում է Մեծ Բրիտանիայի աշխատանքի օրենքով:

Չնայած ֆուտբոլիստի համար վճարված բարձր գնին, 2007/08 թվականներին նա այդպես էլ դաշտ չի մտել հիմնական կազմում: Այնուամենայնիվ, նա շատ անգամներ է խաղացել պահեստային կազմում: Այդ առումով ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ խոսակցություններ են տարածվել Իվանովիչի՝ «Ստեմֆորդ Բրիջից» Իտալիա հեռանալու մասին: Հաճախ են նշվել «Յուվենտուս»-ը և«Միլան»-ը, որոնք այն ժամանակ պաշտպանության գծում հմուտ խաղացողի կարիք ունեին: Սակայն նոր մարզչի՝ Լուիս Ֆելիպե Սկոլարիի ժամանումից հետո սկսեց հանդես գալ ընկերական և Պրեմեր Լիգայի հանդիպումների ժամանակ:

Ավելի քան ութ ամիս Չելսիում մնալուց հետո Իվանովիչը անցկացրեց իր առաջին խաղը՝ Ֆուտբոլի լիգայի գավաթում «Պորտսմուտ»-ի դեմ, որը ավարտվեց «կապույտների» 4:0 հաշվով հաղթանակով: Իսկ դեբյուտային խաղը Պրեմեր Լիգայում տեղի է ունեցել «Ասթոն Վիլլա»-յի դեմ, որտեղ «կապույտները» հաղթել են 2:0 հաշվով:

Առաջին գոլը Չելսիյի կազմում Բրանիսլավը խփել է 2009 թվականի ապրիլի 8-ին, Լիվերփուլի դարպասին, ՈԻԵՖԱ-յի Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի խաղում, «Էնֆիլդ» ստադիոնում: Այդ նույն խաղում նա Չելսիում խփեց նաև իր երկրորդ գոլը: Արդյունքում, «կապույտները» կորզեցին հաղթանակը «մերսիսայդցիներից» 1:3 հաշվով:

2013 թվականի մայիսի 15-ին Չելսին առաջին անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-յի գավաթը, շնորհիվ Բրանիսլավ Իվանովիչի հիմնական ժամանակին ավելացրած երրորդ րոպեյի գոլի:

Վիճակագրություն[խմբագրել]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել]

2015 թվականի հունիսի 15-ի դրությամբ[2]



Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. BRANISLAV IVANOVIC — Transfermarkt
  2. Cite news|url=http://www.bounder.friardale.co.uk/Appearances/Ia-Jz.htm#652%7Ctitle=Profile: Branislav Ivanovic|publisher=Bounder.friardale.co.uk|date=2013-11-12|accessdate=2013-11-12|lang=en}}