Ժորժինյո (ֆուտբոլիստ, ծնված 1991)
![]() Ժորժինյոն Չելսիի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jorge Luiz Frello Filho | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1991[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Imbituba, Սանտա Կատարինա, Բրազիլիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2014 |
![]() | 89 | (11) |
2010-2011 |
→ ![]() | 31 | (1) |
2014-2018 |
![]() | 133 | (2) |
2018-ներկա |
![]() | 44 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-ներկա |
![]() | 19 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժորժինյո (իտալերեն՝ Jorginho, դեկտեմբերի 20, 1991[1][2], Imbituba, Սանտա Կատարինա, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերոնա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորժինյոն ծնվել է Բրազիլիայում, և 2007 թվականին տեղափոխվել Իտալիա[4], որտեղ միացել է Հելլաս Վերոնայի երիտասարդական թիմին[5]։ 2010 թվականի հունիսին Ժորժինյոն վարձավճարով տեղափոխվեց Իտալիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող Սամբոնիֆաչեսե, որտեղ նշեց իր պրոֆեսիոնալ դեբյուտը[6]։ Սամբոնիֆաչեսեի կազմում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[7]։
Իր դեբյուտը Վերոնայի կազմում Ժորժինյոն նշեց 2011 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի նոյեմբերի 19-ին՝ Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ Վերոնայի կազմում Ժորժինյոն անցկացրեց 96 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունվարի 18-ին Ժորժինյոն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[10][11]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 25-ին՝ Կիևոյի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2014 թվականի փետրվարի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ռոմայի դեմ երկրորդ խաղում[13]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և դուրս գալ գավաթի եզրափակիչ[14]։ Մայիսի 3-ին Ժորժինյոն Նապոլիի հետ հաղթեց Իտալիայի գավաթը՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Ֆիորենտինային[15][16]։

2014 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում Ժորժինյոն փոխարինեց Ջոնաթան դե Գուզմանին ավելացված ժամանակի երկրորդ խաղակեսում[17]։ Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով և թեև Ժորժինյոն չիրացրեց իր 11-մետրանոցը, Նապոլին հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[18]։ Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ նա դարձավ Նապոլիի հիմնական կազմի խաղացող[19]՝ 2017-18 մրցաշրջանում դառնալով թիմի առանցքային ֆուտբոլիստ[20]։ Նապոլիի կազմում անցկացրած 5 մրցաշրջաններում Ժորժինյոն անցկացրեց 160 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[21]։
Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 14-ին Ժորժինյոն 50 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Չելսի[22][23][24]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[25][26]՝ ստանալով 5 համարի մարզաշապիկը[27][28]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 5-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ժորժինյոն անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31][32]։ Սեպտեմբերի 23-ին՝ Վեստ Հեմի դեմ խաղում[33] նա գերազանցեց Պրեմիեր Լիգայի՝ մեկ խաղում ֆուտբոլիստի կողմից կատարած ամենաշատ փոխանցումների ռեկորդը (180)[34][35]։ 2019 թվականի փետրվարի 24-ին Ժորժինյոն մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպմանը[36], որտեղ Չելսին պարտվեց, իսկ նա չիրացրեց 11-մետրանոցը հետխաղյա հարվածաշարում[37][38]։ Մայիսի 29-ին բրազիլացին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[39]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[40][41]։ Իր առաջին մրցաշրջանում Ժորժինյոն անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում[42]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[43]։
2019 թվականի օգոստոսի 14-ին Ժորժինյոն գոլ խփեց ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[44], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[45][46]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորժինյոն ունի Իտալիայի և Բրազիլիայի քաղաքացիություն և իրավասու է ներկայացնել այս երկրների հավաքականները։ 2012 թվականին նա հրավիրվեց Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքական[47]։ 2014 թվականին Ժորժինյոն ցանկություն հայտնեց խաղալ Իտալիայի հավաքականի կազմում[48]։
2016 թվականի մարտին Ժորժինյոն առաջին անգամ հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Իսպանիայի և Գերմանիայի դեմ խաղերի համար[49]։ Իր դեբյուտը նշեց մարտի 24-ին՝ փոխարինելով Մարկո Պարոլոյին Իսպանիայի դեմ խաղում[50][51]։ Թեև Ժորժինյոն ընդրգկված էր Եվրո 2016-ի Իտալիայի նախնական թիմում, նա դուրս մնաց 23-հոգանոց կազմից[52]։
Անտոնիո Կոնտեի Իտալիայի հավաքականից հեռանալուց հետո, Ժորժինյոն սկզբում չէր հրավիրվում հավաքական նոր մարզիչ Ջան Պյերո Վենտուրայի կողմից[53], և խոսվում էր նրա՝ Բրազիլիայի հավաքական հրավիրվելու մասին[54][55], քանի որ նա դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չէր անցկացրել Իտալիայի կազմում[56][57]։ Այնուամենայնիվ, Ժորժինյոն հերքեց այս լուրերը, և նոյեմբերի 13-ին՝ Շվեդիայի դեմ խաղում իր առաջին հանդիպումը անցկացրեց Կոնտեի հեռանալուց հետո[58][59]։
Իր առաջին գոլը Իտալիայի ազգային հավաքականում Ժորժինյոն խփեց 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Լեհաստանի դեմ խաղում[60][61]։ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին նա գոլի հեղինակ դարձավ Ֆինլանդիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[62][63]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ[64]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սամբոնիֆաչեսե (վարձավճար) | 2010–11 | Սերիա C2 | 31 | 1 | 2 | 0 | — | 0 | 0 | 33 | 1 | |
Վերոնա | 2011–12 | Սերիա B | 30 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 33 | 2 | ||
2012–13 | 41 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 44 | 2 | ||||
2013–14 | Սերիա A | 18 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 19 | 7 | |||
Ընդհանուր | 89 | 11 | 5 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 96 | 11 | ||
Նապոլի | 2013–14 | Սերիա A | 15 | 0 | 4 | 1 | — | 19 | 1 | |||
2014–15 | 23 | 0 | 1 | 1 | 8 | 0 | 1 | 0 | 33 | 1 | ||
2015–16 | 35 | 0 | 1 | 0 | 2 | 0 | — | 38 | 0 | |||
2016–17 | 27 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 31 | 0 | ||||
2017–18 | 33 | 2 | 1 | 0 | 5 | 2 | 39 | 4 | ||||
Ընդհանուր | 133 | 2 | 7 | 2 | 19 | 2 | 1 | 0 | 160 | 6 | ||
Չելսի | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 37 | 2 | 2 | 0 | 11 | 0 | 4 | 0 | 54 | 2 |
2019–20 | 7 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 1 | 9 | 2 | ||
Ընդհանուր | 44 | 3 | 2 | 0 | 12 | 0 | 5 | 1 | 63 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 297 | 17 | 16 | 2 | 31 | 2 | 8 | 1 | 352 | 22 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ[64]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 0 |
2017 | 1 | 0 |
2018 | 10 | 1 |
2019 | 6 | 1 |
Ընդհանուր | 19 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 7, 2018 | Ռենատո Դալ'Արա, Բոլոնյա, Իտալիա | ![]() |
1–1 | 1–1 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19 |
2. | Սեպտեմբերի 8, 2019 | Տամպերե մարզադաշտ, Տամպերե, Ֆինլանդիա | ![]() |
2–1 | 2–1 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապոլի
Չելսի
- Անգլիայի լիգայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[37]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. 2018–19[40]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքական. 2018–19[43]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - Jorginho - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Who is Jorginho? Napoli's unsung hero quietly firing the Italian side to the top of Serie A»։ The Sun (en-GB)։ 2017-10-16։ Վերցված է 2018-04-07
- ↑ Walsh Kristian (2018-02-27)։ «Jorginho - all you need to know on a midfielder admired at Anfield»։ liverpoolecho։ Վերցված է 2018-04-07
- ↑ Rathborn Jack (2018-03-22)։ «Jorginho in profile: Man United, Liverpool and Arsenal chase Napoli star»։ mirror։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Everything you need to know about... Jorginho»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-11-01։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Hellas Verona - US Sassuolo, Sep 4, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «FC Empoli - Hellas Verona, Nov 19, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ S.r.l. Agorà Telematica | Agorà Med։ «Il Napoli ufficializza l'acquisto di Jorginho»։ www.sscnapoli.it։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-20-ին։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Official: Napoli sign Jorginho | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-07
- ↑ «SSC Napoli - Chievo Verona, Jan 25, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «SSC Napoli - AS Roma, Feb 12, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Coppa Italia semi-final: Napoli beat Roma 3-0 to win 5-3 on aggregate and reach final»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «ACF Fiorentina - SSC Napoli, May 3, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ 16,0 16,1 «Fiorentina 1 - 3 Napoli Match report - 03/05/2014 Coppa Italia - Goal.com»։ www.goal.com (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-07-ին։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Juventus FC - SSC Napoli, Dec 22, 2014 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ 18,0 18,1 «Juventus 2-2 Napoli (5-6 on pens)»։ BBC Sport (en-GB)։ 2014-12-22։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Jorginho: The Andrea Pirlo-style midfielder set for Manchester City»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Chelsea, not City, near deal with Jorginho - chief»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ Chakraborty Sagarneel (2018-09-06)։ «Jorginho: A Regista On A Rainy English Afternoon»։ El Arte Del Futbol (en-US)։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Jorginho: Chelsea sign Napoli midfielder after Man City pull out of deal»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-14։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Chelsea sign Jorginho from Napoli on five-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Chelsea confirm signing of Italy midfielder Jorginho from Napoli»։ talkSPORT (en-GB)։ 2018-07-14։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Jorginho becomes a Blue | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2018-08-04
- ↑ «OFFICIAL: Chelsea confirm Jorginho signing from Napoli»։ Metro (en-GB)։ 2018-07-14։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Jorginho to wear the No.5 shirt at Chelsea»։ We Ain't Got No History։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Jorginho explains why he picked the No.5 shirt for Chelsea»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Community Shield: Chelsea 0-2 Manchester City - Sergio Aguero scores twice» (en-GB)։ 2018-08-05։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Huddersfield Town - Chelsea FC, Aug 11, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Maurizio Sarri's Chelsea beat Huddersfield 3-0 in Premier League opener» (en-GB)։ 2018-08-11։ Վերցված է 2019-10-01
- ↑ «West Ham United - Chelsea FC, Sep 23, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Jorginho breaks Premier League passing record but Chelsea held by West Ham»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Chelsea's Jorginho breaks Premier League record against West Ham»։ talkSPORT (en-US)։ 2018-09-23։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Chelsea FC - Manchester City, Feb 24, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ 37,0 37,1 Wembley Daniel Taylor at (2019-02-24)։ «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea’s Kepa chaos»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01
- ↑ Burt Jason, Tyers Alan (2019-02-24)։ «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ 40,0 40,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (en-GB)։ 2019-05-29։ Վերցված է 2019-10-01
- ↑ Stadium Dominic Fifield at the Olympic, Baku (2019-05-29)։ «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Jorginho | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-01
- ↑ 43,0 43,1 UEFA.com։ «UEFA Europa League Squad of 2018/19»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ Park Daniel Taylor at Vodafone (2019-08-14)։ «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01
- ↑ CNN James Masters։ «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup»։ CNN։ Վերցված է 2019-10-01
- ↑ Piksel.com։ «Figc | News - I convocati di Mangia: prima chiamata per Jorginho, Baselli e Barba»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-11-ին։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Jorginho: 'I only want Italy' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Federico Bernardeschi and Jorginho earn first Italy call up»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Italy - Spain, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Insigne inspires as Italy hold Spain | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-07
- ↑ «OFFICIAL: Italy squad for Euro 2016 | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-17-ին։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Italy's Jorginho snub could benefit Brazil»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Brazil consider Jorginho call | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Italy midfielder Jorginho denies claims he wants Brazil switch»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Agent: ‘Jorginho closer to Brazil’ | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Brazil say they want to pip Italy to Napoli midfielder»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Italy - Sweden, Nov 13, 2017 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ Burnton Simon (2017-11-13)։ «Sweden stand tall amid Italy onslaught to book place at Russia World Cup»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «Italy - Poland, Sep 7, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Italy and Poland end in 1-1 draw in UEFA Nations League opener»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Finland - Italy, Sep 8, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Finland 1-2 Italy: Jorginho penalty puts Italy further clear in Group J» (en-GB)։ 2019-09-08։ Վերցված է 2019-10-01
- ↑ 64,0 64,1 «Jorginho»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ժորժինյո (ֆուտբոլիստ, ծնված 1991) Վիքիպահեստում |
---|
- Ժորժինյոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ժորժինյոն transfermarkt-ում
- Ժորժինյոն soccerbase.com-ում
- Ժորժինյոն WhoScored.com կայքում
- Ժորժինյոն Չելսիի պաշտոնական կայքում
- Ժորժինյոն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ժորժինյոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ