Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական
| Մականուն | サムライ・ブルー Կապույտ սամուրայներ | ||
|---|---|---|---|
| Միություն | Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիա | ||
| Կոնֆեդերացիա | ԱՖԿ (Ասիա) | ||
| Գլխավոր մարզիչ | Վալիլ Հալիլհոջիչ | ||
| Թիմի ավագ | Մակոտո Հասեբե | ||
| Ամենաշատ խաղեր | Յուսուհիտո Էնդո (152) | ||
| Ռմբարկու | Կունուշիգե Կամամոտո (80) | ||
| ՖԻՖԱ կոդ | JPN | ||
| ՖԻՖԱ դասակարգում | 45 | ||
| Ամենաբարձր դիրք | 9 (փետրվար-մարտ 1998) | ||
| Ամենացածր դիրք | 62 (դեկտեմբեր 1992) | ||
| ԷԼՕ դասակարգում | 21 | ||
| Ամենաբարձր դիրք | 8 (օգոստոս 2001, մարտ 2002) | ||
| Ամենացածր դիրք | 60 (սեպտեմբեր 1962) | ||
|
| |||
| Առաջին հանդիպում | |||
(Տոկիո, Ճապոնիա; մայիսի 9, 1917) | |||
| Ամենախոշոր հաղթանակ | |||
(Տոկիո, Ճապոնիա; սեպտեմբերի 27, 1967) | |||
| Ամենախոշոր պարտություն | |||
(Տոկիո, Ճապոնիա; մայիսի 10, 1917) | |||
| Աշխարհի առաջնություն | |||
| Մասնակցություն | 5 (Առաջինը՝ 1998) | ||
| Ամենալավ արդյունք | 1/8 եզրափակիչ, 2002 և 2010 | ||
| Ասիայի գավաթ | |||
| Մասնակցություն | 8 (Առաջինը՝ 1988) | ||
| Ամենալավ արդյունք | Հաղթող 1992, 2000, 2004, 2011 | ||
| Կոնֆեդերացիաների գավաթ | |||
| Մասնակցություն | 5 (Առաջինը՝ 1995) | ||
| Ամենալավ արդյունք | 2-րդ տեղ, 2001 | ||
| Կայք | jfa.jp | ||
Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Ճապոնիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։
Ճապոնիայի հավաքականը տարածաշրջանի ամենազարգացած ֆուտբոլային հավաքականներից է և Հարավային Կորեայի ու Իրանի հետ միասին կազմում է Ասիա տարածաշրջանի «Մեծ եռյակը»։ Ճապոնացիները իրենց երկրի ֆուտբոլը անվանում են Զաեկա։ Միջազգային ֆուտբոլի կազմակերպության կողմից հավաքականը ստացել է Կապույտ Սամուրայ մականունը։ Ճապոնիայի ֆուտբոլը ունի իր առանձնահատկությունը։ Նա և՛ իր պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը, և՛ պարտությունը կրել է Ֆիլիպինների կողմից։ 1917 թվականի մայիսի 10-ին Տոկիոյում 2-15 հաշվով հաղթել է Ֆիլիպիններին, իսկ 1967 թվականի սեպտեմբերի 27-ին 15-0 հաշվով հաղթել։ 1917 թվականի մայիսի 9-ին անցկացրել է առաջին միջազգային հանդիպումը։ Այդ խաղում Ճապոնիան 5-0 հաշվով պարտվում է Չինաստանին։ Ճապոնիան 5 անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին։ Առաջին մասնակցությունը եղել է 1998 թվականին։ 8 անգամ մասնակցել է Ասիայի գավաթի խաղարկությանը և ռեկորդային 4 անգամ դարձել չեմպիոն[1]։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Japan - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը (անգլ.)
- Ճապոնիայի հավաքականը FIFA.com-ում Արխիվացված 2017-06-20 Wayback Machine
- Ճապոնիայի հավաքականը soccerway.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |
| ||||||