Կայ Հավերց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կայ Հավերց
Kai-Havertz-August-2018.jpg
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1999(1999-06-11) (20 տարեկան)
Ծննդավայր Աախեն
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ

Կայ Հավերթց (անգլ.՝ Kai Havertz, հունիսի 11, 1999, Աախեն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բայեր 04»-ի կազմում։ 2015-2016 թվականների ընթացքում հանդես է եկել Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում։

Հավերթցը դարձել է «Բայեր 04»-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով թիմի կազմում նշել է իր նորրամուտը և դարձել գոլի հեղինակ։

Ակումբաին կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայ Հավերթցը ծնվել է Աախեն քաղաքում։ Հավերթցի առաջին ֆուտբոլային ակումբը եղել է «Ալեմանիա Աախեն»-ը։ 2008-2010 թվականների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել «Ալեմանիա Աախեն»-ի ակադեմիայի կազմում։

2016 թվականին արժանացել է Ֆրից Վոլտերի արծաթե մեդալի[1]։

«Բայեր 04»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավերթցը «Բայեր 04»-ի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ «Վերդերի»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինել է Չարլես Արանգուիսին։

Չեմպիոնների լիգայի շրջանակներում իր նորամուտը Հավերթցը նշել է 2017 թվականի փետրվարի 21-ին՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում, որտեղ նա փոխարինել է Հական Չալհանօղլույին[2][3]։ Գերմանական ակումբի կազմում իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է 2017 թվականի ապրիլի 2-ին՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղոմ։ Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։

Իր առաջին մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ[4]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում Կայ Հավերթցը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է առաջնության բոլոր հինգ հանդիպումներին և դարձել մեկ գոլի հեղինակ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բայեր 04 Բունդեսլիգա 2016/17 24 4 1 0 3 0 28 4
Արդյունք 24 4 1 0 3 0 28 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McGuiness Kev (25 January 2017)։ «Bayer Leverkusen's overlooked youth prospects»։ Vavel։ Վերցված է 6 April 2017 
  2. «Bayer Leverkusen vs. Atlético Madrid lineups: Bayer hand teenager Havertz first Champions League start»։ SBNation։ Jack Sargeant։ Վերցված է 21 February 2017 
  3. Molinaro John (14 March 2017)։ «Person of Interest: German wunderkind Kai Havertz one to watch»։ Sports Net։ Վերցված է 5 April 2017 
  4. Mende Jens, Krṻhler Andreas (20 May 2017)։ «Hertha trotz 2:6 gegen Bayer kurz vor Europa»։ Dewezet։ Վերցված է 20 May 2017 (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]