Վոլֆսբուրգ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վոլֆսբուրգ (այլ կիրառումներ)
Վոլֆսբուրգ
VfL Wolfsburg Logo.png
Ամբողջական անուն Verein für Leibesübungen Wolfsburg Fußball GmbH
Մականուն(ներ) Die Wölfe (Գայլեր)
Հիմնադրում սեպտեմբերի 12, 1945
Երկիր Flag of the German Reich (1935–1945).svg Գերմանիա
Մարզադաշտ Ֆոլկսվագեն Արենա
Տարողունակություն 30,000
Տեր Volkswagen
Նախագահ Ֆրանցիսկո Խավիեր Գարսիա Սանց
Մարզիչ Մարտին Շմիդտ
Կայք
Լիգա Բունդեսլիգա
2016-17 16-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Վոլֆսբուրգ (գերմ.՝ Verein für Leibesübungen Wolfsburg e.V.), գերմանական ֆուտբոլային ակումբ: Ակումբը հիմնադրվել է 1945 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում՝ Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնում:

Վոլֆսբուրգը Բունդեսլիգան հաղթել է 1 անգամ՝ 2008-09 մրցաշրջանում, 1-ական անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը և Գերմանիայի սուպերգավաթը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938-1946[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք Վոլֆսբուրգը հիմնադրվել է 1938 թվականին որպես Ֆոլքսվագենի աշխատողների քաղաք։ Առաջին ֆուտբոլային ակումբը, ստեղծված գործարանի կողմից եղավ՝ BSG Volkswagenwerk Stadt des KdF-Wagen-ը։ Այս թիմը խաղացել է Gauliga Osthannover 1943-1944 և 1944-1945 մրցաշրջաններում։

1945 թվականի սեպտեմբերի 12-ին հիմնվեց VSK-Վոլֆսբուրգ ֆուտբոլային ակումբը։ Նրա մարզահագուստը եղավ կանաչ-սպիտակ։ 1945 թվականի դեկտեմբերի 15-ին ակումբը ճգնաժամի մեջ էր, և այդ ժամանակ թիմի բոլոր ֆուտբոլիստները միաժամանակ հեռացան։ Յոզեֆ Մեյերը եզակիներից էր, ով մնացել էր ակումբում։ Նա աշխատում էր Վիլի Հիլբերթի հետ միաժամանակ, որպեսզի վերադարձներ նախկին փառքը։ Այդ տարի ստեղծվեց նոր թիմ, ինչպիսին հիմա հայտնի VfL Վոլֆսբուրգն էր։ 1946 թվականի նոյեմբերի վերջին թիմը Շալկե 04-ի հետ ունեցավ ընկերական հանդիպում, որից հետո Շալկեի հովանավորը դարձավ BSG Volkswagenwerk Stadt des KdF-Wagen ընկերությունը։

1946-1963[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆսբուրգը դանդաղ, սակայն կարողանում էր նախապատրաստվել հաջորդ մրցաշրջաններին։ Նրանք հաղթեցին մի քանի առաջնություններ, սակայն նրանք պատրաստ չէին խաղալ բարձրագույն առաջնություններում։

1963—1997[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների կեսերից մինչև 90-ականներ Վոլֆսբուրգը խաղում էր սիրողական «Օբերլիգա Հյուսիս» կոչվող մրցաշարում։ 1991 և 1992 թվականներին առաջին տեղ գրավելուց հետո Վոլֆսբուրգը 1992-1993 մրցաշրջանում սկսում է հանդես գալ Երկրորդ Բունդեսլիգայում: Արդեն 1995 թվականին իր հզորության շնորհիվ Վոլֆսբուրգը դուրս էր եկել Գերմանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց Մյունխենգլադբախի Բորուսիային 3:0 հաշվով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանական Ամատեուրմաստերշաֆտ
    • Երկրորդ տեղ (1). 1963
  • Ամատեուրօբերլիգա Հարավային Սաքսոնիա (II)
    • Հաղթող (3). 1952, 1954, 1963
  • Ռեգիոնալլիգա Հյուսիս (II):
    • Երկրորդ տեղ (1). 1970
  • Օբերլիգա Հյուսիս (III)
    • Հաղթող (2). 1991, 1992
    • Երկրորդ տեղ (3). 1976, 1978, 1988
  • Հարավային Սաքսոնիայի գավաթ
    • Հաղթող (3). 1962, 2002, 2003

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Բելգիա ԴՊ Կուն Կաստելս
2 Բրազիլիա ՊՇ Վիլյամ
3 Նիդերլանդներ ՊՇ Պաուլ Վերհագ A4e-VCP-Coat.png
4 Իսպանիա ԿՊ Իգնասիո Կամաչո A4e-VCP-Coat.png
5 Նիդերլանդներ ՊՇ Ջեֆրի Բրումա
6 Նիդերլանդներ ԿՊ Ռիշեդլի Բազուր
7 Ֆրանսիա ԿՊ Պոլ-Ժորժ Նտոպ
9 Բելգիա ՀՐ Լանդրի Դիմատա
10 Թուրքիա ԿՊ Յունուս Մալի
11 Գերմանիա ԿՊ Դանիել Դիդավի
13 Գերմանիա ԿՊ Յանիկ Գերհարդ
14 Բելգիա ՀՐ Դիվոկ Օրիջի (վարձավճարով Լիվերպուլից)
16 Լեհաստան ԿՊ Յակուբ Բլաշիկովսկի
17 Գերմանիա ՊՇ Ֆելիքս Ուդուոխայ
18 Նիգերիա ՀՐ Վիկտոր Օսիմհեն
20 Գերմանիա ԴՊ Մաքս Գրյուն
23 Ֆրանսիա ԿՊ Ժոզուա Գիլավոգի
Դիրք Խաղացող
24 Գերմանիա ՊՇ Սեբաստիան Յունգ
25 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՊՇ Ջոն Բրուքս
26 Գերմանիա ԿՊ Յուստին Մյոբիուս
27 Գերմանիա ԿՊ Մաքսիմիլիան Առնոլդ
29 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ՊՇ Մարսել Տիսերան (վարձավճարով Ինգոլշտադտից)
31 Գերմանիա ՊՇ Ռոբին Կնոխե
32 Անգլիա ՀՐ Կեյլեն Հինդս
33 Գերմանիա ՀՐ Մարիո Գոմես Ավագ
34 Գերմանիա ԿՊ Մարվին Շտեֆանյակ
35 Գերմանիա ՊՇ Ջանլուկա Իտեր
36 Գերմանիա ԴՊ Ֆիլիպ Մենցել
37 Գերմանիա ԿՊ Էլվիս Ռեջբեցայ
39 Գերմանիա ՊՇ Պաուլ Յեկել
40 Գերմանիա ՀՐ Յուլիան Յուստվան
44 Գերմանիա ԿՊ Յան Նոյվիրտ
45 Թուրքիա ԿՊ Մուրատ Սագլամ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]