Յակուբ Բլաշչիկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յակուբ Բլաշիկովսկիից)
Յակուբ Բլաշչիկովսկի
լեհ.՝ Jakub Błaszczykowski
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յակուբ Բլաշչիկովսկի
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 14, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Տրուսկոլյասի, Լեհաստան
Հասակ 175 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեհաստան Վիսլա Կրակով
Համար 16
Պատանեկան կարիերա
1993 – 2002 Լեհաստան Ռակուվ
2002 - 2003 Լեհաստան Գուրնիկ Զաբժե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 – 2004 Լեհաստան Չենստոխովա ՖԱ 24 (11)
2005 - 2007 Լեհաստան Վիսլա Կրակով 51 (3)
2007 - 2016 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 197 (27)
2015 - 2016 Իտալիա Ֆիորենտինա 15 (2)
2016 - 2019 Գերմանիա Վոլֆսբուրգ ՖԱ 38 (1)
2019 - Լեհաստան Վիսլա Կրակով 48 (16)
Ազգային հավաքական
2004 Լեհաստան Լեհաստան Մ19 8 (0)
2005 - 2006 Լեհաստան Լեհաստան Մ21 3 (1)
2005 Լեհաստան Լեհաստան II 1 (0)
2006 - 2019 Լեհաստան Լեհաստան 108 (21)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 հուլիսի 2022:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 29 հուլիսի 2022

Յակուբ Բլաշչիկովսկի (լեհ.՝ Jakub Błaszczykowski, դեկտեմբերի 14, 1985(1985-12-14)[1][2][3][…], Տրուսկոլասի, Վրենչիցա-Վելկա, Բլուբուցկ, Սիլեզիայի վոյեվոդություն և Չեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն[4]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում և Լեհաստանի հավաքականի ավագն է։ 2014 թ. հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 15,000,000€ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակուբ Բլաշչիկովսկին ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 14-ին Տրուսկոլյասի քաղաքում։ Երբ Յակուբը 8 տարեկան էր, սկսեց զբաղվել ֆուտբոլով Չեստնոխովա քաղաքի տեղական ակումբում՝ «Ռակուվում»։ Երբ Յակուբը 10 տարեկան էր, նրա հայրը սպանեց մորը, ինչը Յակուբը շատ ծանր տարավ, և դադարել էր այցելել ֆուտբոլային մարզումների և նույնիսկ դպրոց։ Մոր մահից հետո նրա դաստիարակությամբ սկսեց զբաղվել նրա տատիկը՝ Ֆելիցիա Բժենչիկովան, ով Յակուբի համար երկրորդ մայր էր։ 2011 թվականին ֆուտբոլիստը հրաժարվեց շփվել հոր հետ։ 2012 թվականի մայիսին նրա հայրը մահացավ 56 տարեկան հասակում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբան «Ռակուվ» և «Գուրնիկ» ֆուտբոլային ակումբների սան է։

Պրոֆեսիանալ ֆուտբոլում նորամուտը նշել է 2003 թվականին՝ «Չենստոխովա» ակումբի կազմում, որտեղ և անցկացրել է 2 մրցաշրջան և մասնակցել առաջնության 24 խաղերին։ «Չենստոխովայի» կազմում Յակուբը գլխավոր ռմբարկուներից մեկն էր՝ յուրաքանչյուր խաղում միջին հաշվով 0.46 գոլ։

Ակումբում ցուցադրած հիանալի խաղի շնորհիվ շարժեց Կրակովի «Վիսլա» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբի հետաքրքրությունը, որտեղ նա գնաց 2005 թվականին։ Կրակովում նա անցկացրեց իր ֆուտբոլային կարիերայի մյուս երկու մրցաշրջանները։ «Վիսլայի» կազմում գրեթե միշտ եղել է առաջին կազմի խաղացող։

Դորտմունդի «Բորուսիային» Կուբան միացավ 2007 թվականին։ Մինչև հիմա Բլաշչիկովսկին հասցրել է անցկացնել ավելի քան 180 հանդիպում Բունդեսլիգայում, երկու անգամ անընդմեջ դառնալով Գերմանիայի չեմպիոն։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Յակուբը նորամուտը նշեց Լեհաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում, որտեղ մասնակցեց 8 խաղի։ 2005-2006 թվականներին նա Լեհաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականում մասնակցեց 3 պաշտոնական խաղերի և իր հաշվին գրանցեց 1 գոլ։ 2005 թվականին պաշտպանում էր Լեհաստանի ֆուտբոլի երկրորդ հավաքականի գույները։ Մասնակցել է 1 խաղի։ 2006 թվականին նորամուտը նշեց Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Մասնակցել է 68 հանդիպման, որի ընթացքում կարողացել է իր հաշվին գրանցել 14 գոլ։

Կարիերայի վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային առաջնություն Ազգային գավաթներ[nb 1] Մայրցամաքային[nb 2] Ընդհանուր
Փոխ․ Գոլ Փոխ․ Գոլ Փոխ․ Գոլ Փոխ․ Գոլ
Չենստոխովա ՖԱ 2002–03 III լիգա 2 0 2 0
2003–04 13 5 13 5
2004–05 9 6 9 6
Վիսլա Կրակով 2004–05 Էքստրակլաս 11 1 4 1 15 2
2005–06 17 0 2 0 1 0 20 0
2006–07 23 2 1 1 8 0 32 3
Բորուսիա Դորտմունդ 2007–08 Բունդեսլիգա 24 1 3 0 27 1
2008–09 27 3 0 0 2 0 29 3
2009–10 32 1 2 0 34 1
2010–11 29 3 1 0 7 0 37 3
2011–12 29 6 6 0 5 1 40 7
2012–13 27 11 4 2 10 1 41 14
2013–14 16 2 2 0 6 1 24 3
2014–15 2 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր Չենստոխովա ՖԱ 24 11 24 11
Ընդհանուր Վւսլա Կրակով 51 3 7 2 9 0 67 5
Ընդհանուր Բորուսիա Դորտմունդ 186 27 18 2 31 3 235 32
Կարիերայի ընթացքում 261 41 25 4 40 3 326 48
  1. Ներառում է Գերմանիայի գավաթը և Գերմանիայի սուպերգավաթը
  2. Ներառում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Լեհաստան «Վիսլա (Կրակով)»

Գերմանիա «Բորուսսիա Դորտմունդ»

Անձնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. 4,0 4,1 90minut.pl (польск.) — 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]