Դան-Աքսել Զագադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դան-Աքսել Զագադու
Dan-Axel Zagadou
Zagadou170727.jpg
Զագադուն Բորուսիա Դորտմունդի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1999(1999-06-03) (20 տարեկան)
Ծննդավայր Կրեթեյ
Հասակ 196 սմ
Քաշ 90 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 2
Պատանեկան կարիերա
2006-2011 Ֆրանսիա Կրետեյ
2011-2016 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B 9 (0)
2017-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 30 (3)
Ազգային հավաքական
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 13 (2)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 10 (0)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 9 (0)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 6 (1)
2018-2019 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 7 (2)
2019-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 5 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19-ի, 2019

Դան-Աքսել Զագադու (ֆր.՝ Dan-Axel Zagadou, հունիսի 3, 1999(1999-06-03), Կրեթեյ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Զագադուն սկսել է Կրետեյում։ 2011 թվականին նա միացավ Պարի Սեն-Ժերմենի ակադեմիային[2][3]։ 2016-17 մրցաշրջանում ֆրանսիացին տեղափոխվեց ՊՍԺ-ի երկրորդ թիմ, որի կազմում անցկացրեց 9 հանդիպում։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 5-ին Զագադուն անվճար տրանսֆերով տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[4][5][6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում Զագադուն նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Օմեր Թոփրաքին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 28-ին՝ Հանովերի դեմ խաղում[11], սակայն այս հանդիպման 59-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից[12][13]։ 2017-18 մրցաշրջանում Զագադուն անցկացրեց 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[14]։

2019 թվականի փետրվարի 24-ին Զագադուն գոլի հեղինակ դարձավ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[15][16]։ 2019 թվականի օգոստոսի 3-ին նա մնաց պահեստայինների նստարանին Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[17], իսկ Բորուսիան հաղթեց 2-0 հաշվով[18][19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագադուն ունի կոտ դ'իվուարական արմատներ, սակայն ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[20][21]։ 2016 թվականին նա որպես թիմի ավագ մասնակցեց մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[22], սակայն Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[23]։ 2019 թվականին Զագադուն մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[24][25]՝ մասնակցելով 3 հանդիպման և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Պանամայի դեմ խաղում[26]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 3-2 հաշվով պարտվեց Միացյալ Նահանգներին[27][28]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորուսիա Դորտմունդ 2017–18 Բունդեսլիգա 11 1 1 0 3 0 1 0 16 1
2018–19 17 2 1 0 4 0 0 0 22 2
2019–20 2 0 1 0 1 0 0 0 4 0
Ընդհանուր 30 3 3 0 8 0 1 0 42 3
Կարիերայի ընդհանուր 30 3 3 0 8 0 1 0 42 3

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուսիա Դորտմունդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «France - D. Zagadou - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  2. «Top 20 Under 20: Dan-Axel Zagadou, PSG»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  3. «Profile on Arsenal transfer target Zagadou who has been compared to Samuel Umtiti»։ talkSPORT (en-US)։ 2019-06-25։ Վերցված է 2019-11-19 
  4. KGaA Borussia Dortmund GmbH & Co։ «Borussia Dortmund sign Dan-Axel Zagadou»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2018-08-04 
  5. «Borussia Dortmund sign highly-rated French ace Dan-Axel Zagadou from Paris Saint-Germain»։ The Sun (en-GB)։ 2017-06-05։ Վերցված է 2018-08-04 
  6. «Borussia Dortmund sign Dan-Axel Zagadou from Paris Saint-Germain»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  7. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 5, 2017 - DFL-Supercup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  8. «German Super Cup: Bayern Munich beat Borussia Dortmund 5-4 on penalties» (en-GB)։ 2017-08-05։ Վերցված է 2019-11-19 
  9. «VfL Wolfsburg - Borussia Dortmund, Aug 19, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  10. «Tottenham Hotspur - Borussia Dortmund, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  11. «Hannover 96 - Borussia Dortmund, Oct 28, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  12. «Hannover 96 vs. Borussia Dortmund - Football Match Report - October 28, 2017 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  13. «Hannover 4 Borussia Dortmund 2: Visitors slip up again | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  14. «Dan-Axel Zagadou | Football Stats | Borussia Dortmund | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-04 
  15. «Borussia Dortmund - Bayer 04 Leverkusen, Feb 24, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  16. Welle (www.dw.com) Deutsche։ «Bundesliga: Mario Götze, Jadon Sancho strike as Dortmund edge Leverkusen | DW | 24.02.2019»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2019-11-19 
  17. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03 
  18. 18,0 18,1 «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03 
  19. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (en-GB)։ 2019-08-03։ Վերցված է 2019-11-03 
  20. «Bundesliga : Le Franco-ivoirien Dan-Axel Zagadou élu meilleur jeune débutant du mois»։ Abidjan.net։ Վերցված է 2018-08-04 
  21. «10 Top European Talents With African Heritage»։ www.soccerladuma.co.za (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  22. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - France – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  23. uefa.com։ «Under-17 - Technical report - Results – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-04 
  24. «Diaby gets U20 World Cup call»։ en.psg.fr (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  25. «FIFA U-20 World Cup Poland 2019 List of Players»։ tournament.fifadata.com։ Վերցված է 2019-07-28 
  26. «Panama U20 - France U20, May 28, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  27. «France U20 - United States U20, Jun 4, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  28. FIFA.com։ «USA edge France in baking Bydgoszcz thriller»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-07-28 
  29. «Dan-Axel Zagadou»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]