Ջեյդոն Սանչո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jadon Malik Sancho | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 2000[1][2] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2015 |
![]() | ||
2015-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017 |
![]() | 3 | (0) |
2017-2021 |
![]() | 55 | (16) |
2021-ներկա |
![]() | ||
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 11 | (7) |
2016-2017 |
![]() | 18 | (14) |
2017-2018 |
![]() | 7 | (2) |
2018-ներկա |
![]() | 11 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջեյդոն Սանչո (անգլ.՝ Jadon Sancho, մարտի 25, 2000[1][2], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Սանչոն սկսել է Ուոտֆորդում 7 տարեկան հասակում[4][5][6]։ 2015 թվականի մարտին՝ 14 տարեկան հասակում անգլիացին միացավ Մանչեսթեր Սիթիին նախնական 66,000 ֆունտ ստերլինգի դիմաց[7], որը հետագայում կարող էր հասնել 500,000-ի[8][9]։ Սանչոն լավ խաղ էր ցուցադրում Սիթիի ակադեմիայում[10], և 2017 թվականի մայիսին ակումբի նախագահ Խալդուն Ալ Մուբարակը հայտարարեց, որ նա Ֆիլ Ֆոդենի և Բրահիմ Դիասի հետ կմիանա Մանչեսթեր Սիթիի հիմնական կազմին[11]։ 2017 թվականի հուլիսին Սանչոն բաց թողեց Մանչեսթեր Սիթիի մինչմրցաշրջանային նախապատրաստությունները՝ իր նոր պայմանագրում երաշխավորված խաղաժամանակի վերաբերյալ վեճերի պատճառով[12][13][14]։ Հետագայում պարզ դարձավ, որ նա փորձում էր հեռանալ ակումբից[15][16]։
Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017-18 մրցաշրջան
2017 թվականի օգոստոսի 31-ին Սանչոն 8 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ[17][18][19]։ Նա ակումբի հետ կնքեց երկարաժամկետ պայմանագիր[20]՝ ստանալով 7 համար մարզաշապիկը[21][22], որը ազատվել էր Ուսման Դեմբելեի՝ Բարսելոնա տեղափոխությունից հետո[23][24]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Սանչոն նշեց 2017 թվականի հոկտեմբերի 21-ին՝ փոխարինելով Մաքսիմիլիան Ֆիլիպին Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[25][26]՝ դառնալով առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով Բորուսիայի կազմում խաղադաշտ է դուրս եկել Բունդեսլիգայում[27]։
Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում Սանչոն անցկացրեց 2018 թվականի հունվարի 14-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[28][29]։ Հունվարին անգլիացին ճանաչվեց Բունդեսլիգայի ամսվա լավագույն նորեկ[30]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 21-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[31]՝ այս խաղում նաև տալով 2 գոլային փոխանցում և օգնելով Բորուսիային հաղթել 4-0 հաշվով[32][33]։ Նա դարձավ ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում[34]։ Իր առաջին մրցաշրջանում Սանչոն անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[35]։
2018-19 մրցաշրջան
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Սանչոն անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բրյուգգեի դեմ խաղում[36][37]։ Սեպտեմբերի 26-ին անգլիացին փոխարինեց Յակոբ Բրուն Լարսենին Նյուրնբերգի դեմ հանդիպման 74-րդ րոպեին և այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[38][39]։ Սեպտեմբերի 29-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[40]։ Հոկտեմբերի 2-ին Սանչոն երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիա Դորտմունդի հետ մինչև 2022 թվականը[41][42][43][44]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց հոկտեմբերի 24-ին՝ խմբային փուլի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[45][46]։ 2018 թվականի հոկտեմբերի 27-ին Սանչոն դուբլ ձևակերպեց Հերթա Բեռլինի դեմ խաղում[47][48]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով 2 գոլ է խփել Բունդեսլիգայի խաղում[49]։ Հոկտեմբերին անգլիացին ճանաչվեց Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[50][51][52]։
2019 թվականի հունվարի 26-ին Սանչոն 2 գոլային փոխանցում տվեց Հանովերի դեմ խաղում[53]։ Փետրվարի 9-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոֆենհայմի դեմ խաղում[54][55]։ Փետրվարի 24-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բորուսիային հաղթել 3-2 հաշվով[56][57]։ Մարտի 16-ին Սանչոն 2 գոլային փոխանցում տվեց Հերթա Բեռլինի դեմ խաղում[58]։ Ապրիլի 13-ին անգլիացին դուբլ ձևակերպեց Մայնց 05-ի դեմ խաղում[59][60]՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և դառնալով Դորտմունդի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 10 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում[61][62]։ 2018-19 մրցաշրջանում Սանչոն անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ[63]։ Նա ընդգրկվեց Բունդեսլիգայի տարվա խորհրդանշական հավաքականում[64][65] և օգնեց Բորուսիային զբաղեցնել 2-րդ հորիզոնականը առաջնությունում[66][67]։
2019-20 մրցաշրջան
2019 թվականի օգոստոսի 3-ին Սանչոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[68]՝ օգնելով Բորուսիային հաղթել 2-0 հաշվով[69][70]։ Օգոստոսի 17-ին նա գոլի և գոլային փոխանման հեղինակ դարձավ Աուգսբուրգի դեմ խաղում[71][72]։ Օգոստոսի 21-ին անգլիացին նոր պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ, ըստ որի նրա շաբաթական աշխատավարձը կազմելու էր 190,000 ֆունտ ստերլինգ[73][74][75][76]։ Օգոստոսի 23-ին՝ Քյոլնի դեմ խաղում Սանչոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[77][78]։ Սեպտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[79]։ Սեպտեմբերի 22-ին անգլիացին գոլ խփեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[80]՝ գերազանցելով Հորստ Կյոպելի ռեկորդը և դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 16 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում[81][82]։
2019 թվականի հոկտեմբերի 19-ին Սանչոն պատժվեց Բորուսիա Դորտմունդի կողմից միջազգային ընդմիջումից ուշ վերադառնալու համար[83][84]՝ դուրս մնալով Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղի համար կազմից[85][86] և ստիպված լինելով վճարել մեծ տուգանք[87][88]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանչոն ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[89][90]։ 2017 թվականի մայիսին նա Անգլիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[91] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ, որտեղ Անգլիան պարտվեց Իսպանիային հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[92][93]։ Իր ելույթների համար Սանչոն ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[94] և ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[95]։ Սեպտեմբերին նա ընդգրկվեց Անգլիայի Մ17 հավաքականի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[96][97], սակայն Բորուսիան չթողեց նրան միանալ հավաքականին[98]։ Երկու կողմերի բանակցությունների արդյունքում Սանչոյին թույլատրվեց մասնակցել առաջնության խմբային փուլին, սակայն նրա հետագա մասնակցությունը երաշխավորված չէր[99]։ Խմբային փուլի խաղերում անգլիացին դարձավ 3 գոլի հեղինակ, սակայն այս խաղերից հետո նա հետ կանչվեց Բորուսիայի կողմից[100][101][102]։ Անգլիայի հավաքականը շարունակեց ելույթները՝ դառնալով աշխարհի չեմպիոն[103][104]։
Անգլիայի ազգային հավաքական Սանչոն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի և Խորվաթիայի դեմ խաղերի համար[105][106][107][108]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ փոխարինելով Ռահիմ Ստերլինգին Խորվաթիայի դեմ խաղում[109][110]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[111][112]՝ օգնելով Անգլիային զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[113][114]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Սանչոն խփեց սեպտեմբերի 10-ին՝ Կոսովոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և 5-3 հաշվով հաղթանակ պարգևելով Անգլիային[115][116]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ[117]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բորուսիա Դորտմունդ II | 2017–18 | Ռեգիոնալլիգա | 3 | 0 | — | 3 | 0 | |||||
Բորուսիա Դորտմունդ | 2017–18 | Բունդեսլիգա | 12 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 12 | 1 | |
2018–19 | 34 | 12 | 2 | 0 | 7 | 1 | 43 | 13 | ||||
2019–20 | 9 | 3 | 2 | 0 | 4 | 0 | 1 | 1 | 16 | 4 | ||
Ընդհանուր | 55 | 16 | 4 | 0 | 11 | 1 | 1 | 1 | 71 | 18 | ||
Կարիերայի ընդհանուր | 58 | 16 | 4 | 0 | 11 | 1 | 1 | 1 | 74 | 18 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ[117]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 3 | 0 |
2019 | 8 | 2 |
Ընդհանուր | 11 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 10, 2019 | Սենտ-Մերիս, Սաութհեմպտոն, Անգլիա | ![]() |
4–1 | 5–3 | Եվրո 2020 Որակավորում |
2. | 5–1 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորուսիա Դորտմունդ
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մ17
Անգլիա
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա. երրորդ տեղ. 2018–19[113]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017[94]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[95]
- Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. հոկտեմբեր 2018[50]
- Բունդեսլիգայի տարվա խորհրդանշական հավաքական. 2018–19[64]
- VDV խորհրդանշական հավաքական. 2018–19[118]
- Goal.com NxGn. 2019[119]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «England - J. Sancho - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Jadon Sancho: 10 things on the Borussia Dortmund and England record-breaker»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21(չաշխատող հղում)
- ↑ «Who is Jadon Sancho? Borussia Dortmund winger revealed»։ Mail Online։ 2018-10-05։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Scout Report: Jadon Sancho | England and Borussia Dortmund’s Rising Star - Foot and Ball»։ https://www.footandball.net/ (en-US)։ Վերցված է 2019-11-21(չաշխատող հղում)
- ↑ «Could City starlet be the one that got away for Watford?»։ Watford Observer (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ Luckhurst Samuel (2015-03-08)։ «Man City sign 14-year-old prospect Jadon Sancho from Watford»։ men։ Վերցված է 2018-07-18
- ↑ Bajkowski Simon (2015-10-20)։ «Manchester City one-to-watch: Jadon Sancho earning rave reviews»։ men։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Introducing Jadon Sancho, Borussia Dortmund's English history-maker | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ Jackson Jamie (2017-05-31)։ «Manchester City to promote trio of youngsters to Pep Guardiola’s first team»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ Kajumba Adrian (2017-07-12)։ «Arsenal battling Tottenham for Manchester City wonderkid»։ mirror։ Վերցված է 2018-07-18
- ↑ Robson James (2017-07-21)։ «Why was Jadon Sancho left out of Man City tour squad?»։ men։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Arsenal and Tottenham circle Jadon Sancho after youngster's City contract talks break down»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Arsenal and Tottenham target Jadon Sancho withdraws from Manchester City training in bid to force move»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-07-18
- ↑ Ducker James (2017-07-31)։ «Exclusive: Jadon Sancho's Manchester City future in doubt after he fails to turn up to training on 'several occasions'»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-07-18
- ↑ Aarons Ed (2017-08-31)։ «Jadon Sancho joins Borussia Dortmund from Manchester City for £8m»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Dortmund win race for Man City's Sancho»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-18
- ↑ Richards Alex (2017-08-31)։ «Jadon Sancho completes move to Borussia Dortmund»։ mirror։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Borussia Dortmund: Jadon Sancho joins German side from Manchester City»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-31։ Վերցված է 2018-07-18
- ↑ KGaA Borussia Dortmund GmbH & Co։ «Borussia Dortmund sign top talent Jadon Sancho»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Dortmund sign England youth star Sancho and hand him Dembele's No.7 shirt»։ talkSPORT (en-GB)։ 2017-08-31։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Ousmane Dembele: Barcelona complete £135.5m deal for Dortmund forward»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-28։ Վերցված է 2018-07-18
- ↑ sport Guardian (2017-08-25)։ «Barcelona sign Ousmane Dembélé from Borussia Dortmund for initial £97m»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Eintracht Frankfurt - Borussia Dortmund, Oct 21, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ KGaA Borussia Dortmund GmbH & Co։ «35 shots on goal but no winner as Jadon Sancho makes Bundesliga bow»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «England wonderkid Sancho makes history with Dortmund debut | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Borussia Dortmund - VfL Wolfsburg, Jan 14, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ KGaA Borussia Dortmund GmbH & Co։ «Isak, Sancho and Götze make an impact»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Watch: Borussia Dortmund's Jadon Sancho named January Rookie of the Month | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18(չաշխատող հղում)
- ↑ «Borussia Dortmund - Bayer 04 Leverkusen, Apr 21, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Borussia Dortmund 4-0 Bayer Leverkusen»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-21։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Jadon Sancho thrills with goal and two assists for Borussia Dortmund in MOTM display»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-04-23։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Sancho makes Bundesliga history after scoring first Dortmund goal»։ The Sun (en-GB)։ 2018-04-21։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Jadon Sancho | Football Stats | Borussia Dortmund | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Club Brugge KV - Borussia Dortmund, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Club Brugge vs Borussia Dortmund»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund - 1.FC Nuremberg, Sep 26, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho scores as Dortmund run riot against Bundesliga new boys»։ Mail Online։ 2018-09-26։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Bayer 04 Leverkusen - Borussia Dortmund, Sep 29, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ KGaA Borussia Dortmund GmbH & Co։ «Jadon Sancho signs new deal with BVB until 2022»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2019-11-21
- ↑ Aarons Ed (2018-10-02)։ «Jadon Sancho signs new Borussia Dortmund contract until 2022»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho extends Borussia Dortmund contract until 2022»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21(չաշխատող հղում)
- ↑ «Jadon Sancho extends Borussia Dortmund contract until 2022»։ Mail Online։ 2018-10-02։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund - Atlético Madrid, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund 4-0 Atletico Madrid: Jadon Sancho on target for Germans» (en-GB)։ 2018-10-24։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund - Atlético Madrid, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ KGaA Borussia Dortmund GmbH & Co։ «Sancho bags brace but Hertha claim 2-2 draw with late penalty»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho: Borussia Dortmund's record-breaker and MD9's Man of the Matchday»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21(չաշխատող հղում)
- ↑ 50,0 50,1 «Jadon Sancho: England star is Bundesliga player of the month for October» (en-GB)։ 2018-11-16։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho: Dortmund starlet wins Bundesliga Player of the Month | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-21(չաշխատող հղում)
- ↑ «Dortmund Wonderkid Jadon Sancho Named Bundesliga Player of the Month for October»։ 90min.com (անգլերեն)։ 2018-11-16։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund - Hannover 96, Jan 26, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund - TSG 1899 Hoffenheim, Feb 9, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund 3-3 Hoffenheim: Leaders blow 3-0 lead to draw» (en-GB)։ 2019-02-09։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund - Bayer 04 Leverkusen, Feb 24, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund 3-2 Bayer Leverkusen: Jadon Sancho helps leaders end winless run» (en-GB)։ 2019-02-24։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Hertha BSC - Borussia Dortmund, Mar 16, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund - 1.FSV Mainz 05, Apr 13, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho news: England star makes Bundesliga history with brace for Borussia Dortmund | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund 2-1 Mainz: Jadon Sancho sends Dortmund to top of table» (en-GB)։ 2019-04-13։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho: Borussia Dortmund's record-breaker and Matchday 29's Man of the Matchday»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho | Football Stats | Borussia Dortmund | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-21
- ↑ 64,0 64,1 «2018/19 Bundesliga Team of the Season»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «The 2018/19 Bundesliga Team of the Season… revealed!»։ FOX Sports Asia (en-US)։ 2019-05-25։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Bayern pipped Dortmund: the story of Bundesliga 2018-19»։ AS.com (անգլերեն)։ 2019-05-18։ Վերցված է 2019-11-19
- ↑ «Bundesliga 2018-19»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03
- ↑ 69,0 69,1 «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03
- ↑ «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (en-GB)։ 2019-08-03։ Վերցված է 2019-11-03
- ↑ «Borussia Dortmund - FC Augsburg, Aug 17, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Paco Alcacer, Jadon Sancho, Julian Brandt and Marco Reus inspire Borussia Dortmund to an opening-day triumph»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho: Borussia Dortmund's England winger agrees new £190k-a-week contract» (en-GB)։ 2019-08-21։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho 'Signs New Dortmund Contract' Amid Interest From Man Utd & Man City»։ 90min.com (անգլերեն)։ 2019-08-21։ Վերցված է 2019-11-21
- ↑ 161385360554578 (2019-08-20)։ «Jadon Sancho signs news Dortmund deal - but Manchester United still have hope»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho: Borussia Dortmund agrees a new £190,000-a-week contract with England winger»։ Eurosport։ 2019-08-21։ Վերցված է 2019-11-21
- ↑ «1. FC Köln - Borussia Dortmund, Aug 23, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho stars as Borussia Dortmund make it two wins out of two» (en-GB)։ 2019-08-23։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund - Bayer 04 Leverkusen, Sep 14, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Eintracht Frankfurt - Borussia Dortmund, Sep 22, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ KGaA Borussia Dortmund GmbH & Co։ «Jadon Sancho breaks Horst Köppel's record»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2019-11-21
- ↑ Welle (www.dw.com) Deutsche։ «Bundesliga: Late own goal denies Borussia Dortmund all three points in Frankfurt | DW | 22.09.2019»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Sancho suspended by BVB for late England return»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-10-19։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho left out of Borussia Dortmund squad after returning late from international duty»։ BVB Buzz (en-US)։ 2019-10-19։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Borussia Dortmund suspend Jadon Sancho for huge Bundesliga clash»։ Onefootball English (en-GB)։ 2019-10-19։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho axed by Borussia Dortmund after testing the boundaries»։ teamtalk.com (անգլերեն)։ 2019-10-21։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho will learn from £86k fine from Borussia Dortmund»։ Mail Online։ 2019-10-21։ Վերցված է 2019-11-21
- ↑ admin (2019-10-21)։ «News and rumors: Fine for Jadon Sancho of Borussia Dortmund apparently unveiled»։ Time24 News (en-US)։ Վերցված է 2019-11-21(չաշխատող հղում)
- ↑ Benson James (2018-10-05)։ «Jadon Sancho: Who is Borussia Dortmund ace named in England squad to play Croatia, Spain?»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ 161385360554578 (2018-11-15)։ «Who is Jadon Sancho? England starlet dazzles in friendly against the USA»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-11-21
- ↑ uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - England – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Spain U17 - England U17, May 19, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ 93,0 93,1 UEFA.com։ «Under-17 - Spain secure record third U17 EURO title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ 94,0 94,1 uefa.com (2017-05-26)։ «Golden Player 2017: Jadon Sancho»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ 95,0 95,1 uefa.com (2017-07-01)։ «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ Association The Football։ «World Cup squad named»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «FIFA U-17 World Cup 2017: England announce squad for next month's World Cup»։ 2017-09-26։ Վերցված է 2018-07-18
- ↑ Kajumba Adrian (2017-09-29)։ «England starlet centre of a tug-of-war between Borussia Dortmund and the FA»։ mirror։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Jadon Sancho joins England U-17 World Cup squad»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-04։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Under-17 World Cup: England's Jadon Sancho called back by Borussia Dortmund»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-16։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Jadon Sancho out of FIFA U-17 World Cup but England not downbeat against Japan»։ https://www.hindustantimes.com/ (անգլերեն)։ 2017-10-16։ Վերցված է 2018-07-18
- ↑ Association The Football։ «Sancho leaves U17 World Cup»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18
- ↑ 103,0 103,1 «England win U17 World Cup: Young Lions fight back to beat Spain in final»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-28։ Վերցված է 2018-07-18
- ↑ «England thrash Spain to win U17 World Cup»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-07-18
- ↑ Association The Football։ «There are three new faces named in England squad to face Croatia and Spain in October»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho earns first England call-up»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21(չաշխատող հղում)
- ↑ «James Maddison, Jadon Sancho and Mason Mount named in England squad» (en-GB)։ 2018-10-04։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Maddison, Mount and Sancho earn debut call-ups as latest England squad is named»։ talkSPORT (en-US)։ 2018-10-04։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Croatia - England, Oct 12, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ Rijeka Dominic Fifield at Stadion HNK (2018-10-12)։ «Jadon Sancho’s late cameo livens up England’s goalless and soulless night | Dominic Fifield»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-21
- ↑ Burt Jason (2019-05-27)։ «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-15
- ↑ «England confirm final squad for Nations League finals»։ Metro (անգլերեն)։ 2019-05-27։ Վերցված է 2019-10-15
- ↑ 113,0 113,1 UEFA.com։ «England beat Switzerland on penalties in Nations League match for third place»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-15
- ↑ Smyth Rob (2019-06-09)։ «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-15
- ↑ «England - Kosovo, Sep 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-21
- ↑ Mary’s Daniel Taylor at St (2019-09-10)։ «Jadon Sancho the difference as blunders mar England’s 5-3 win against Kosovo»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-21
- ↑ 117,0 117,1 «Jadon Sancho»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-18
- ↑ «Marco Reus wins VDV Player of the Season award»։ Onefootball English (en-GB)։ 2019-06-05։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Jadon Sancho beats Vinicius Jr to win NxGn award for world’s best teenage talent | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջեյդոն Սանչո Վիքիպահեստում |
---|
- Սանչոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Սանչոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սանչոն transfermarkt-ում
- Սանչոն soccerbase.com-ում
- Սանչոն WhoScored.com կայքում
- Սանչոն Բորուսիա Դորտմունդի պաշտոնական կայքում
- Սանչոն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Սանչոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Սանչոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Սանչոն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|