Աշրաֆ Հաքիմի
![]() Աշրաֆը Մարոկկոյի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Achraf Hakimi Mouh | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 4, 1998[1][2] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2006 |
![]() | ||
2006-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 |
![]() | 28 | (1) |
2017-ներկա |
![]() | 9 | (2) |
2018-ներկա |
→ ![]() | 22 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 |
![]() | 2 | (0) |
2016 |
![]() | 2 | (0) |
2016-ներկա |
![]() | 25 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Աշրաֆ Հաքիմի (արաբ․՝ أشرف حكيمي, նոյեմբերի 4, 1998[1][2], Մադրիդ, Իսպանիա), մարոկկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշրաֆը Ռեալ Մադրիդի ակադեմիայի սան է[4][5]։ 2016 թվականից նա սկսեց հանդես գալ Ռեալ Մադրիդ Կաստիլիայի կազմում[6]՝ նույն տարում հայտավորվելով Ռեալ Մադրիդի հիմնական կազմ՝ ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային ընկերական խաղերի համար[7][8]։ Առաջին հանդիպումը Ռեալ Մադրիդի առաջին թիմի կազմում անցկացրեց հուլիսի 27-ին՝ Չեմպիոնների միջազգային գավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[9]։ Դրանից հետո նա վերադարձավ Կաստիլիա, որի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Սեգունդա Դիվիզիոն B-ի Ռեալ Սոսիեդադ B-ի դեմ խաղում[10][11]։ 2016-17 մրցաշրջանում Աշրաֆը Ռեալի հետ հաղթեց Իսպանիայի երիտասարդական գավաթը[12]։
2017 թվականի օգոստոսի 19-ին Աշրաֆը հայտավորվեց Ռեալ Մադրիդի հիմնական կազմ՝ դառնալով Դանի Կարվախալի փոխարինողը և ստանալով 19 համարի մարզաշապիկը[13][14][15]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց հոկտեմբերի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[16][17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմի դեմ խաղում[18][19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Աշրաֆը խփեց դեկտեմբերի 9-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[20][21]։ 2018 թվականի մայիսի 12-ին նա գոլի հեղինակ դարձավ Սելտա Վիգոյի դեմ խաղում[22][23]։ Մայիսի 26-ին Ռեալ Մադրիդը հաղթեց Չեմպիոնների Լիգան[24][25][26], և թեև Աշրաֆը խաղադաշտ դուրս չեկավ մրցաշարի եզրափակչում[27]՝ նա ճանաչվեց առաջին մարոկկացի ֆուտբոլիստը, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան[28][29][30]։ Իր առաջին մրցաշրջանում Աշրաֆը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[31]։
2018 թվականի հուլիսի 11-ին Աշրաֆը 2 տարվա վարձավճարով միացավ Բորուսիա Դորտմունդին[32][33][34][35]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց սեպտեմբերի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նյուրնբերգի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[36][37]։ Հոկտեմբերի 24-ին Աշրաֆը 3 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[38][39]։ 2019 թվականի հունվարի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում[40]։ 2018-19 մրցաշրջանում Աշրաֆը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[41]։
2019 թվականի օգոստոսի 3-ին Աշրաֆը փոխարինեց Ռաֆայել Գերեյրուին Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[42] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[43][44][45]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշրաֆը ներկայացրել է Մարոկկոն տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[46][47]։ Մարոկկոյի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 22-ին՝ Ալբանիայի ու Սան Տոմե և Պրինսիպիի դեմ խաղերի համար[48][49], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[50][51]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 11-ին՝ փոխարինման մտնելով Կանադայի դեմ ընկերական խաղում[52][53]։ Իր առաջին գոլը Մարոկկոյի կազմում խփեց 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Մալիի դեմ խաղում[54][55]։
2018 թվականի մայիսին Աշրաֆը ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[56][57]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[58], իսկ Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից[59][60]։ 2019 թվականին Աշրաֆը մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[61][62][63]՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր խաղերում, սակայն Մարոկկոն դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Բենինին[64][65]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[66]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեալ Մադրիդ B | 2016–17 | Սեգունդա Դիվիզիոն B | 28 | 1 | — | 28 | 1 | |||||
Ռեալ Մադրիդ | 2017–18 | Լա Լիգա | 9 | 2 | 5 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 17 | 2 |
Բորուսիա (վարձավճար) | 2018–19 | Բունդեսլիգա | 21 | 2 | 2 | 1 | 5 | 0 | — | 28 | 3 | |
2019–20 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 22 | 2 | 3 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 31 | 3 | ||
Կարիերայի ընդհանուր | 59 | 5 | 8 | 1 | 7 | 0 | 2 | 0 | 76 | 6 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[67]
Մարոկկո | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 5 | 1 |
2018 | 12 | 0 |
2019 | 7 | 0 |
Ընդհանուր | 25 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 1, 2017 | Մուլայ Աբդալահ մարզադաշտ, Ռաբաթ, Մարոկկո | ![]() |
4–0 | 6–0 | ԱԱ 2018 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդ
Բորուսիա Դորտմունդ
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Morocco - A. Hakimi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-14
- ↑ Tanchev Boro (2019-03-19)։ «Achraf Hakimi - The Real Madrid-owned Bundesliga star»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Europe’s Rising Stars: Achraf Hakimi»։ Football Whispers (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «The three first 'signings' of Castilla: Achraf, Óscar and Rivero»
- ↑ «Real Madrid Arrive in Montreal for Pre-Season Tour With 9 Academy Players in Squad»։ 90min.com (անգլերեն)։ 2016-07-18։ Վերցված է 2019-08-22
- ↑ «First tour for nine academy products | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid vs. Paris Saint-Germain - Football Match Line-Ups - July 27, 2016 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-11-14
- ↑ «Real Madrid Castilla - Real Sociedad B, Aug 20, 2016 - Segunda División B - Grupo II - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «3-2: Castilla complete a remarkable turnaround in the last minute | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2017-11-14
- ↑ «CRÓNICA | El Real Madrid gana el derbi final y alza la Copa del Rey Juvenil | rfef.es»։ www.rfef.es։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-11-ին։ Վերցված է 2017-11-14
- ↑ Matt_Wiltse (2017-08-19)։ «Achraf Hakimi Promoted to Real Madrid First Team»։ Managing Madrid։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Achraf Hakimi has been promoted to the first team. The youngster will wear Modric's former number 19. Congratulations!»։ Tribuna.com։ Վերցված է 2019-08-22(չաշխատող հղում)
- ↑ AS Diario (2017-08-19)։ «Achraf Hakimi se quedará con ficha del primer equipo blanco»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2017-11-14
- ↑ «Real Madrid - RCD Espanyol Barcelona, Oct 1, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid vs. Espanyol - Football Match Report - October 1, 2017 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-11-14
- ↑ «Real Madrid - Tottenham Hotspur, Oct 17, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid 1-1 Tottenham Hotspur» (en-GB)։ 2017-10-17։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid - Sevilla FC, Dec 9, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Hakimi only sixth African player to score for Real Madrid» (en-GB)։ 2017-12-10։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid - Celta de Vigo, May 12, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Gareth Bale stays hot with brace as Real Madrid cruise»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ 24,0 24,1 «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool»։ The Observer (en-GB)։ 2018-05-26։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-08-22
- ↑ UEFA.com։ «UEFA Champions League - Real Madrid-Liverpool»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ CNN Ravi Ubha։ «Real Madrid beats Liverpool to win Champions League»։ CNN։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ Saga Ahlam Ben (2018-05-27)։ «Achraf Hakimi Becomes First Moroccan Footballer to Win Champions League»։ Morocco World News (en-US)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Achraf Hakimi: Moroccan makes history with Real Madrid's UCL victory»։ Africanews (անգլերեն)։ 2018-05-27։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Achraf Hakimi: Moroccan makes history with Real Madrid's UCL victory»։ Orange Football Club (en-US)։ 2018-05-27։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Achraf Hakimi | Football Stats | Borussia Dortmund | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Borussia Dortmund sign Achraf Hakimi on loan»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Official Announcement: Achraf | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Morocco's Achraf Hakimi goes on loan to Borussia Dortmund» (en-GB)։ 2018-07-11։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Borussia Dortmund sign Achraf Hakimi on loan from Real Madrid»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22(չաշխատող հղում)
- ↑ «Borussia Dortmund - 1.FC Nuremberg, Sep 26, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Borussia Dortmund 7-0 FC Nuremberg: Jadon Sancho scores first goal of season» (en-GB)։ 2018-09-26։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Borussia Dortmund - Atlético Madrid, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Achraf Hakimi produces wing-back masterclass in Borussia Dortmund rout of Atletico Madrid | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Borussia Dortmund - Hannover 96, Jan 26, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Achraf Hakimi | Football Stats | Borussia Dortmund | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06
- ↑ «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (en-GB)։ 2019-08-03։ Վերցված է 2019-08-06
- ↑ 44,0 44,1 «Jadon Sancho stars as Dortmund earn Supercup win over Bayern Munich»։ The Guardian (en-GB)։ 2019-08-03։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-06
- ↑ «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06
- ↑ «Five things on Borussia Dortmund's Real Madrid loanee Achraf Hakimi»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23(չաշխատող հղում)
- ↑ «5 things to know about African Youth Player of the Year winner Achraf Hakim»։ www.pulse.ng (en-US)։ 2019-01-10։ Վերցված է 2019-08-23
- ↑ News Morocco World (2016-08-22)։ «Morocco's Coach Calls up 27 Players to Play Albania, Sao Tome»։ Morocco World News (en-US)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Football: Morocco's Coach Summons 27 Players to Play Albania, Sao Tome | MapNews»։ www.mapnews.ma։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Albania - Morocco, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Morocco - São Tomé and Príncipe, Sep 4, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Morocco - Canada, Oct 11, 2016 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Achraf Hakimi becomes Real Madrid's first Moroccan international - MARCA English»։ MARCA English (անգլերեն)։ Վերցված է 2017-11-14
- ↑ «Morocco - Mali, Sep 1, 2017 - World Cup qualification Africa - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid's Achraf scores on his competitive Morocco debut - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2017-11-14
- ↑ «Football: Boufal left out by Morocco after Southampton fallout | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2018-08-25
- ↑ «2018 FIFA WC: Morocco coach names squad»։ www.panapress.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Achraf HAKIMI - Achraf Hakimi - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2019-08-22
- ↑ «World Cup: Morocco out after 1-0 defeat to Portugal»։ euronews (անգլերեն)։ 2018-06-20։ Վերցված է 2018-08-25
- ↑ Sport (2018-06-20)։ «Morocco become first team to be knocked out of World Cup»։ sport (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25(չաշխատող հղում)
- ↑ «Morocco Announce Final AFCON Squad»։ South African soccer news։ Վերցված է 2019-08-23
- ↑ Ismail Ali (2019-06-11)։ «Zamalek’s Boutaib included in Morocco’s final squad for AFCON»։ KingFut (en-GB)։ Վերցված է 2019-08-23
- ↑ Yabiladi.com։ «Afcon 2019 : Morocco's coach unveils final 23-man squad»։ en.yabiladi.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Morocco - Benin, Jul 5, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «AFCON 2019: Benin stun Morocco in shootout for historic win»։ Eurosport։ 2019-07-05։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Achraf Hakimi»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ Strack-Zimmermann Benjamin։ «Achraf Hakimi»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-14
- ↑ «Real Madrid win Club World Cup: Blancos create history and surpass Barcelona with victory over Al Ain | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Achraf Hakimi named 2018 African Youth Player of the Year»։ Onefootball English (en-GB)։ 2019-01-09։ Վերցված է 2019-08-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Աշրաֆ Հաքիմի Վիքիպահեստում |
---|
- Աշրաֆի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Աշրաֆի պաշտոնական Տվիտերի էջը
- Աշրաֆի պաշտոնական Ինստագրամի էջը
- Աշրաֆը transfermarkt-ում
- Աշրաֆը soccerbase.com-ում
- Աշրաֆը WhoScored.com կայքում
- Աշրաֆը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Աշրաֆը Բորուսիա Դորտմունդի պաշտոնական կայքում
- Աշրաֆը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Աշրաֆը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2020-05-15 at the Wayback Machine.
|
|
|
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Մարոկկացի ֆուտբոլիստներ
- Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ