Յունես Բելհանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Յունես Բելհանդա
يونس بلهندة‎‎
Adana Demirspor vs Antalyaspor 20220225 4 (cropped).jpg
Բելհանդան Ադանա Դեմիրսպոր-ի կազմում 2022 թվականինդիրք=հարձակվողական կիսապաշտպան
Քաղաքացիությունը Flag of Morocco.svg Մարոկկո և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1990(1990-02-25)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ավինյոն
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Գալաթասարայ
Համար 10
Պատանեկան կարիերա
1997-1998 Ֆրանսիա Արամոնուա
1998-2003 Ֆրանսիա Ավինյոն
2003-2009 Ֆրանսիա Մոնպելիե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2013 Ֆրանսիա Մոնպելիե 127 (26)
2013-2017 Ուկրաինա Դինամո Կիև 56 (8)
2016   Գերմանիա Շալկե 04 15 (2)
2016-2017   Ֆրանսիա Նիս 31 (3)
2017-ներկա Թուրքիա Գալաթասարայ 32 (3)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 4 (0)
2010-ներկա Մարոկկո Մարոկկո 49 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 26-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 26-ի, 2018

Յունես Բելհանդա (արաբ․՝ يونس بلهندة‎‎, փետրվարի 25, 1990(1990-02-25)[1][2], Ավինյոն), մարոկկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գալաթասարայի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնպելիե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելհանդան Մոնպելիեի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2009 թվականի հուլիսի 27-ին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[5][6]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[7][8]։ 2010 թվականի հունվարի 13-ին Բելհանդան հեռացվեց խաղադաշտից Մոնակոյի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 72-րդ րոպեին[9][10]։ Մայիսի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-1 հաշվով[11]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[12]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Բելհանդան անցկացրեց 2010 թվականի հուլիսի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դյորի դեմ խաղում[13][14]։ Օգոստոսի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Մոնպելիեի հետ մինչև 2014 թվականը[15]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Բելհանդան խփեց Լիլի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ 2011 թվականի ապրիլի 23-ին նա խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, սակայն Մոնպելիեն պարտվեց 1-0 հաշվով[17][18]։ 2010-11 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[19]։

2011-12 մրցաշրջանում Բելհանդան ստացավ 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 29-ի փոխարեն[20]։ 2011 թվականի հոկտեմբերի 22-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-1 հաշվով[21][22]։ Նոյեմբերին Բելհանդան ճանաչվեց Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 2012 թվականի ապրիլի 11-ին նա դուբլ ձևակերպեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[23]։ Մայիսի 1-ին՝ Էվիանի դեմ խաղում մարոկկացին դարձավ գոլի հեղինակ, ապա հեռացվեց խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[24][25]։ 2011-12 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 28 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[26]։ Նա ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[27] և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[28], իսկ Մոնպելիեն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Լիգա 1[29][30]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Բելհանդան անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Արսենալի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31]։ Նոյեմբերի 11-ին նա հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 65-րդ րոպեին[32]։ Դեկտեմբերի 8-ին Բելհանդան գոլի հեղինակ դարձավ Այաչոյի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-0 հաշվով[33]։ Դեկտեմբերի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Լիլի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 45-րդ րոպեին[34]։ 2013 թվականի փետրվարի 3-ին մարոկկացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեյմսի դեմ խաղում[35]։ Մոնպելիեի կազմում Բելհանդան անցկացրեց 144 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Դինամո Կիև[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 1-ին Բելհանդան 5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Կիևի հետ՝ ստանալով 90 համարի մարզաշապիկը[36][37]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[38][39]։ Իր դեբյուտը Դինամոյի կազմում նշեց հուլիսի 14-ին՝ Վոլին Լուցկի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 4-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[41]։ Օգոստոսի 22-ին Բելհանդան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ակտոբեի դեմ խաղում[42]։ Հոկտեմբերի 6-ին մարոկկացին հետ-տրիկ ձևակերպեց Մետալուրգ Դոնեցկի դեմ խաղում[43]։ 2014 թվականի մայիսի 18-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Զարյա Լուգանսկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[44]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում[45]՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Դինամո Կիևը հաղթեց Ուկրաինայի գավաթը։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին Բելհանդան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Ռիու Ավիի դեմ խաղում՝ օգնելով Դինամոյին հաղթել 3-0 հաշվով[46]։ Նոյեմբերի 2-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Դնեպրի դեմ խաղում[47]։ 2015 թվականի փետրվարի 19-ին մարոկկացին հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Գենգանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 44-րդ րոպեին[48]։ 2014-15 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[49]։ Դինամոն հաղթեց Ուկրաինայի առաջնությունը, Ուկրաինայի գավաթը և հասավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ 2 հանդիպման արդյունքում ընդհանուր 3-1 հաշվով պարտվեց Ֆիորենտինային[50][51]։

2016 թվականի հունվարի 5-ին Բելհանդան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Շալկե 04-ին[52][53][54]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 24-ին՝ փոխարինելով Մաքս Մեյերին Վերդեր Բրեմենի դեմ խաղում[55]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց փետրվարի 12-ին՝ Մայնց 05-ի դեմ խաղում[56]։ Շալկե 04-ի կազմում Բելհանդան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[57]։ 2016 թվականի օգոստոսի 31-ին մարոկկացին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Նիս[58][59][60]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ փոխարինելով Դալբերտ Էնրիկեին Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[61]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[62]։ Հոկտեմբերի 23-ին Բելհանդան 2 գոլային փոխանցում տվեց Մեցի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[63]։ Նիսի կազմում նա անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[64]։

Գալաթասարայ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 28-ին Բելհանդան 4 տարվա պայմանագիր կնքեց Գալաթասարայի հետ[65][66]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[67][68]։ Իր դեբյուտը Գալաթասարայի կազմում նշեց հուլիսի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Էստերսունդի դեմ խաղում[69]։ Առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 14-ին՝ Կայսերիսպորի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[70]։ Նոյեմբերի 3-ին Բելհանդան 2 գոլային փոխանցում տվեց Գենչլերբիրլիգիի դեմ խաղում[71]։ Դեկտեմբերի 9-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[72]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 35 հանդիպում[73]՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Գալաթասարայը հաղթեց Թուրքիայի առաջնությունը[74][75][76]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելհանդան իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Մարոկկոն միջազգային ասպարեզում և անցկացրել է 4 հանդիպում Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում։ Այնուամենայնիվ, նա ընտրեց Մարոկկոն։ Մարոկկոյի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում[77]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2012 թվականի հունվարի 31-ին՝ Նիգերի դեմ խաղում[78]։ 2012 և 2013 թվականներին Բելհանդան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթներին[79][80], սակայն 2 առաջնություններում էլ Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից։

2018 թվականի մայիսին Բելհանդան ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[81][82]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[83], իսկ Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից[84][85]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[86]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մոնպելիե 2009–10 Լիգա 1 33 1 0 0 1 0 34 1
2010–11 36 3 0 0 2 0 4 0 42 3
2011–12 28 12 2 1 1 0 31 13
2012–13 30 10 0 0 6 2 1 0 37 12
Ընդհանուր 127 26 2 1 8 2 7 0 144 29
Դինամո Կիև 2013–14 Ուկրաինայի ՊԼ 22 6 3 0 8 1 0 0 33 7
2014–15 24 2 7 1 9 1 1 0 41 4
2015–16 10 0 2 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր 56 8 12 1 19 2 1 0 88 11
Շալկե 04 (վարձավճար) 2015–16 Բունդեսլիգա 15 2 0 0 2 0 0 0 17 2
Նիս (վարձավճար) 2016–17 Լիգա 1 31 3 0 0 5 0 0 0 36 3
Գալաթասարայ 2017–18 Սուպեր Լիգ 30 3 4 0 1 0 0 0 35 3
2018–19 2 0 0 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 32 3 4 0 1 0 1 0 38 3
Կարիերայի ընդհանուր 261 42 18 2 35 4 9 0 323 48

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[86]

Մարոկկո
Տարի Խաղեր Գոլեր
2010 1 0
2011 8 0
2012 8 1
2013 6 1
2014 7 1
2015 2 0
2016 3 0
2017 7 0
2018 7 2
Ընդհանուր 49 5

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունվարի 31, 2012 Ստադ դ'Օնգոնջի, Լիբրևիլ, Գաբոն Նիգեր Նիգեր 1–0 1–0 Աֆրիկայի ազգերի գավաթ 2012
2. Հունիսի 15, 2013 Մարաքեշ մարզադաշտ, Մարաքեշ, Մարոկկո Գամբիա Գամբիա 2–0 2–0 ԱԱ 2014 Որակավորում
3. Սեպտեմբերի 7, 2014 Մոհամեդ V մարզադաշտ, Կասաբլանկա, Մարոկկո Լիբիա Լիբիա 1–0 3–0 Ընկերական խաղ
4. Հունիսի 4, 2018 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա Սլովակիա Սլովակիա 2–1 2–1
5. Հունիսի 9, 2018 Ա. Լե Կոկ Արենա, Թալլին, Էստոնիա Էստոնիա Էստոնիա 1–0 3–1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնպելիե
Դինամո Կիև
Գալաթասարայ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Morocco - Y. Belhanda - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  4. «Younes Belhanda passe pro»։ Maghress։ Վերցված է 2018-08-26 
  5. «HSC Montpellier - Paris Saint-Germain, Aug 8, 2009 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  6. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 1ère journée - Montpellier Hérault SC / Paris Saint-Germain»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-08-26 
  7. «Olympique Marseille - HSC Montpellier, Sep 19, 2009 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  8. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 6ème journée - Olympique de Marseille / Montpellier Hérault SC»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-08-26 
  9. «AS Monaco - HSC Montpellier, Jan 13, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  10. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 15ème journée - AS Monaco / Montpellier Hérault SC»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-08-26 
  11. «Paris Saint-Germain - HSC Montpellier, May 15, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  12. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2009/2010 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-26 
  13. «ETO FC Győr - HSC Montpellier, Jul 29, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  14. UEFA.com։ «UEFA Europa League - Győr-Montpellier»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  15. «Montpellier prolonge deux grands espoirs»։ Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-08-26 
  16. «HSC Montpellier - LOSC Lille, Feb 20, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  17. «Olympique Marseille - HSC Montpellier, Apr 23, 2011 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  18. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Coupe de la Ligue - Saison 2010/2011 - Finale - Olympique de Marseille / Montpellier Hérault SC»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-01-ին։ Վերցված է 2018-08-26 
  19. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-26 
  20. «Younès Belhanda - Squad number history» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  21. «SM Caen - HSC Montpellier, Oct 22, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  22. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2011/2012 - 11ème journée - SM Caen / Montpellier Hérault SC»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-08-26 
  23. «Olympique Marseille - HSC Montpellier, Apr 11, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  24. «HSC Montpellier - FC Évian Thonon Gaillard, May 1, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  25. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2011/2012 - 19ème journée - Evian TG FC / Montpellier Hérault SC»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-08-26 
  26. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-26 
  27. 27,0 27,1 «Morocco's Belhanda is France's Young Player of the Year»։ BBC Sport (en-GB)։ 2012-05-15։ Վերցված է 2018-08-26 
  28. 28,0 28,1 «Ligue 1 Team of the Season: Title-winning Montpellier dominate as Hazard signs off with dazzling campaign | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  29. 29,0 29,1 Sport Telegraph (2012-05-20)։ «Montpellier win maiden Ligue 1 title after beating Auxerre on an dramatic final day in France» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-26 
  30. «Montpellier win maiden title on chaotic final day»։ 2012-05-21։ Վերցված է 2018-08-26 
  31. «HSC Montpellier - Arsenal FC, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  32. «HSC Montpellier - Paris Saint-Germain, Nov 11, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  33. «HSC Montpellier - AC Ajaccio, Dec 8, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  34. «LOSC Lille - HSC Montpellier, Dec 22, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  35. «HSC Montpellier - Stade Reims, Feb 3, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  36. «Dynamo Kyiv sign Younes BELHANDA!»։ www.fcdynamo.kiev.ua։ Վերցված է 2018-08-26 
  37. «Transfer news: Younes Belhanda signs for Dynamo Kiev from Montpellier»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  38. uefa.com (2013-07-01)։ «Dynamo take on Belhanda from Montpellier»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  39. «Dynamo Kiev confirm Belhanda signing | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  40. «Dynamo Kyiv - Volyn Lutsk, Jul 14, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  41. «Shakhtar Donetsk - Dynamo Kyiv, Aug 4, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  42. «FK Aktobe - Dynamo Kyiv, Aug 22, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  43. «Dynamo Kyiv - Metalurh Donetsk, Oct 6, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  44. «Dynamo Kyiv - Zorya Lugansk, May 18, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  45. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-26 
  46. «Rio Ave FC - Dynamo Kyiv, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  47. «Dnipro Dnipropetrovsk - Dynamo Kyiv, Nov 2, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  48. «EA Guingamp - Dynamo Kyiv, Feb 19, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  49. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-26 
  50. «Dynamo Kiev 1 - 1 Fiorentina»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  51. «Fiorentina 2 - 0 Dynamo Kiev»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  52. «Younes BELHANDA to feature for Schalke 04 on loan till the end of current season»։ www.fcdynamo.kiev.ua։ Վերցված է 2018-08-26 
  53. «Morocco international Belhanda joins Schalke in loan deal | FC Schalke 04 | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  54. «Schalke signs Younes Belhanda from Dynamo Kyiv on loan»։ theScore.com (en-CA)։ Վերցված է 2018-08-26 
  55. «FC Schalke 04 - SV Werder Bremen, Jan 24, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  56. «1.FSV Mainz 05 - FC Schalke 04, Feb 12, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  57. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-26 
  58. «Younes Belhanda: official loan move to Nice»։ www.fcdynamo.kiev.ua։ Վերցված է 2018-08-26 
  59. «Younes Belhanda joins Nice on loan»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  60. «Morocco’s Midfielder Younes Belhanda Joins Nice on loan»։ Morocco World News (en-us)։ 2016-09-01։ Վերցված է 2018-08-26 
  61. «OGC Nice - Olympique Marseille, Sep 11, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  62. «HSC Montpellier - OGC Nice, Sep 18, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  63. «FC Metz - OGC Nice, Oct 23, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  64. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-26 
  65. «Morocco's Belhanda completes move to Galatasaray»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-01։ Վերցված է 2018-08-26 
  66. «Official: Morocco's Younes Belhanda joins Galatasaray»։ www.kingfut.com (en-GB)։ Վերցված է 2018-08-26 
  67. «Galatasaray sign former Montpellier star Younes Belhanda from Dynamo Kiev»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  68. «Galatasaray Sign Dynamo Kiev Midfielder Younes Belhanda For €8m»։ www.360nobs.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին։ Վերցված է 2018-08-26 
  69. «Galatasaray SK - Östersunds FK, Jul 20, 2017 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  70. «Galatasaray SK - Kayserispor, Aug 14, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  71. «Galatasaray SK - Genclerbirligi Ankara, Nov 3, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  72. «Galatasaray SK - Akhisarspor, Dec 9, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  73. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-26 
  74. Editorial Reuters։ «Galatasaray win Turkish title for record 21st time»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-26 
  75. 75,0 75,1 AS Diario (2018-05-20)։ «Galatasaray win 21st Turkish title on final day»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  76. AFP։ «Galatasaray hold Fenerbahce, Basaksehir to win Turkish league title»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-08-26 
  77. «Northern Ireland - Morocco, Nov 17, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  78. «Niger - Morocco, Jan 31, 2012 - Africa Cup of Nations 2012 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 
  79. «QUARTET NAMED IN MOROCCO SQUAD»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-14-ին։ Վերցված է 2018-08-25 
  80. «Africa Cup of Nations: Adel Taarabt out of Morocco squad»։ BBC Sport (en-GB)։ 2012-12-26։ Վերցված է 2018-08-26 
  81. «Football: Boufal left out by Morocco after Southampton fallout | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2018-08-25 
  82. «2018 FIFA WC: Morocco coach names squad»։ www.panapress.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  83. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Younes BELHANDA - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2018-08-26 
  84. «World Cup: Morocco out after 1-0 defeat to Portugal»։ euronews (անգլերեն)։ 2018-06-20։ Վերցված է 2018-08-25 
  85. Sport (2018-06-20)։ «Morocco become first team to be knocked out of World Cup»։ sport (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 (չաշխատող հղում)
  86. 86,0 86,1 «Younès Belhanda»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-26 
  87. «Morocco’s Younes Belhanda wins Marc-Vivien Foe Prize | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]