Ամին Հարիտ
![]() Հարիտը Նանտի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 18, 1997[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Պոնտուազ | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 67 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 |
![]() | ||
2004-2007 |
![]() | ||
2007-2008 |
![]() | ||
2008-2011 |
![]() | ||
2011-2012 |
![]() | ||
2012-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2016 |
![]() | 15 | (0) |
2016-2017 |
![]() | 30 | (1) |
2017-ներկա |
![]() | 31 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 |
![]() | 2 | (1) |
2015-2016 |
![]() | 12 | (0) |
2016-2017 |
![]() | 9 | (1) |
2017 |
![]() | 2 | (1) |
2017-ներկա |
![]() | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ամին Հարիտ (արաբ․՝ أمين حاريث, հունիսի 18, 1997[1][2], Պոնտուազ), Ֆրանսիայում ծնված մարոկկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շալկե 04-ի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նանտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարիտը Նանտի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Դիժոնի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 16-ին՝ Անժեի դեմ խաղում[6]։ Նանտի առաջին թիմի կազմում Հարիտը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[7]։
Շալկե 04[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 10-ին Հարիտը 4 տարվա պայմանագիր կնքեց Շալկե 04-ի հետ[8][9]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո, որը հետագայում կարող էր դառնալ 10 միլիոն[10][11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 14-ին՝ Դինամո Բեռլինի դեմ խաղում[12]։ Բունդեսլիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 19-ին՝ ՌԲ Լայպցիգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[13]։ Սեպտեմբերի 10-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում Հարիտը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ[14]։ Նոյեմբերի 25-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում մարոկկացին խփեց իր առաջին գոլը Շալկեի կազմում[15]՝ օգնելով իր թիմին փրկել հանդիպումը՝ 4-0 պարտվելուց հետո[16]։ Դեկտեմբերի 13-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում Հարիտը տվեց 2 գոլային փոխանցում՝ իր թիմին հաղթանակ պարգևելով 3-2 հաշվով[17]։ 2017 թվականի դեկտեմբերին նա ճանաչվեց Բունդեսլիգայի ամսվա նորեկ[18]։ Իր առաջին մրցաշրջանում Հարիտը անցկացրեց 35 հանդիպում բոլոր մրցաշարերում[19]՝ դառնալով 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բունդեսլիգայի տարվա նորեկ[20][21]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարիտը իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Մարոկկոն միջազգային ասպարեզում[22]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականի հոկտեմբերին Հարիտը հրավիրվեց Մարոկկոյի Մ19 հավաքական[23], սակայն մերժեց հրավերը՝ 2016 թվականին Ֆրանսիայի Մ19 հավաքականի հետ հաղթելով Եվրոպայի առաջնությունը[24]։ Այս առաջնությունում նա մասնակցեց թիմի բոլոր խաղերին[25]՝ եզրափակչի Իտալիայի դեմ խաղում տալով 2 գոլային փոխանցում[26] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[27]։ 2017 թվականին նա Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[28], սակայն Ֆրանսիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 1-2 հաշվով պարտվելով Իտալիային[29][30]։ Այնուամենայնիվ, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Հարիտը որոշեց ընտրել Մարոկկոյի ազգային հավաքականը[31][32]։
Իր դեբյուտը Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում Հարիտը նշեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գաբոնի դեմ խաղում[33]։ Հոկտեմբերի 10-ին՝ Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[34]։
2018 թվականի մայիսին Հարիտը ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[35][36]։ Մարոկկոյի առաջին՝ Իրանի դեմ խաղում նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[37][38], սակայն իր թիմը պարտվեց 1-0 հաշվով[39][40]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 17-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նանտ | 2016–17 | Լիգա 1 | 30 | 1 | 1 | 0 | — | 3 | 0 | 34 | 1 | |
Շալկե 04 | 2017–18 | Բունդեսլիգա | 31 | 3 | 4 | 0 | — | 35 | 3 | |||
Կարիերայի ընդհանուր | 61 | 4 | 5 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 69 | 4 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 17-ի դրությամբ
Մարոկկո | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 5 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2016[24]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2016[27]
- Բունդեսլիգայի տարվա լավագույն նորեկ․ 2017–18[20]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Morocco - A. Harit - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ uefa.com (2017-03-11)։ «UEFA.com's weekly wonderkid: Amine Harit»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «FCO Dijon - FC Nantes, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «SCO Angers - FC Nantes, Dec 16, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Amine Harit | Football Stats | Schalke 04 | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Schalke sign Harit from Nantes»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-07-10։ Վերցված է 2018-06-17
- ↑ «FC Schalke Sign Rumoured Arsenal Target Amine Harit From FC Nantes»։ 90min.com (անգլերեն)։ 2017-07-11։ Վերցված է 2018-06-17(չաշխատող հղում)
- ↑ «Schalke sign Nantes starlet Harit for €10m»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Schalke signs highly rated French U20 midfielder Amine Harit»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «BFC Dynamo - FC Schalke 04, Aug 14, 2017 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «FC Schalke 04 - RB Leipzig, Aug 19, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «FC Schalke 04 - VfB Stuttgart, Sep 10, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Amine Harit: 5 things to know about Schalke and Morocco starlet | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Borussia Dortmund - FC Schalke 04, Nov 25, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «FC Schalke 04 - FC Augsburg, Dec 13, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Schalke's Amine Harit named TAG Heuer Rookie of the Month for December | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Amine Harit | Football Stats | Schalke 04 | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-17
- ↑ 20,0 20,1 «Morocco's Amine Harit wins German Bundesliga rookie award»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-30։ Վերցված է 2018-06-17
- ↑ «BUNDESLIGA “ROOKIE AWARD” FOR AMINE HARIT OF FC SCHALKE 04 | TAG Heuer»։ www.tagheuer.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Schalke's Amine Harit: Morocco's secret weapon for the World Cup | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Liste des joueurs convoquées au stage de l'Equipe Nationale des U19 | الموقع الرسمي للجامعة الملكية المغربية لكرة القدم»։ frmf.ma։ Վերցված է 2018-06-17
- ↑ 24,0 24,1 UEFA.com։ «Under-19 - Imperious France take third Under-19 title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ 27,0 27,1 uefa.com (2016-08-03)։ «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - France - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-02-ին։ Վերցված է 2018-06-17
- ↑ «France U20 - Italy U20, Jun 1, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Matches - France-Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-31-ին։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Harit switches from France to Morocco»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Amine Harit: A Rising Football Talent Close to Choosing Morocco over France»։ Morocco World News (en-us)։ 2017-09-06։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Morocco - Gabon, Oct 7, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «South Korea - Morocco, Oct 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Football: Boufal left out by Morocco after Southampton fallout | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2018-06-17
- ↑ «2018 FIFA WC: Morocco coach names squad»։ www.panapress.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Harit Named Best Player of Morocco v Iran Match»։ FourFourTwo։ Վերցված է 2018-06-17(չաշխատող հղում)
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Morocco - IR Iran - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին։ Վերցված է 2018-06-17
- ↑ «World Cup 2018: Iran beat Morocco to win first World Cup finals tie in 20 years»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-15։ Վերցված է 2018-06-17
- ↑ «World Cup 2018: Iran defeat Morocco»։ www.aljazeera.com։ Վերցված է 2018-06-17
- ↑ «Amine Harit»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ամին Հարիտ Վիքիպահեստում |
---|
- Հարիտի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Հարիտի պաշտոնական Տվիտերի էջը
- Հարիտի պաշտոնական Ինստագրամի էջը
- Հարիտը transfermarkt-ում
- Հարիտը soccerbase.com-ում
- Հարիտը WhoScored.com կայքում
- Հարիտը Շալկե 04-ի պաշտոնական կայքում Archived 2018-10-17 at the Wayback Machine.
- Հարիտը Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Հարիտը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Հարիտը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2016-08-06 at the Wayback Machine.
|
|
- Հունիսի 18 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Մարոկկացի ֆուտբոլիստներ
- Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նանտի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ռեդ Սթարի ֆուտբոլիստներ