Թիլո Կերեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիլո Կերեր
գերմ.՝ Thilo Kehrer
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1996(1996-09-21)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Թիլո Կերեր (գերմ.՝ Thilo Kehrer, սեպտեմբերի 21, 1996(1996-09-21)[1][2][3], Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ Բուրունդիից, գերմանական «Շալկե 04» ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլոյի հայրը գերամանացի է, իսկ մայրը՝ Բուրունդիից[4]։ Թիլոն ծնվել է գերմանական Թյուբինգենում 1996 թվականի սեպտեմբերի 11-ին։

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է զբաղվել ֆուտբոլով հայրենի քաղաքում, տեղի ակումբում։ Ավելի ուշ, զբաղվել է Ռոյտլինգեն 05 և Շտուտգարտ ակումբների համակարգում։

Շալկե 04[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին տեղափոխվել է Շալկե 04 ակումբ։ Հանդես է եկել Շալկե 04 II պատանեկան թիմում։ Նորամուտը կայացել է 2016 թվականի փետրվարի 6-ին Բունդեսլիգայի 20-րդ տուրում Վոլֆսբուրգի դեմ խաղում[5]։ 2016/2017 մրցաշրջանում խաղացել է 16 խաղ և խփել 1 գոլ առաջնությունում[6]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին խաղացել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում։ Խաղացել է 3 խաղում[7]։ Գերմանիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի 2017 թվականի առաջնությունում։ Խաղացել է 1 խաղ մրցաշարում[8]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Գերմանիա (մինչև 21)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]