Գվիդո Բուրգշթալլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվիդո Բուրգշթալլեր
Անձնական տվյալներ
Ազգությունը ավստրիացի
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1989(1989-04-29)[1] (34 տարեկան) կամ ապրիլի 24, 1989(1989-04-24)[2] (34 տարեկան)
Ծննդավայր Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա
Հասակ 187
Քաշ 76
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Ավստրիա Կերնթեն 33 (2)
2002-2011 Ավստրիա Վիներ Նոյշտադտ 81 (12)
2011-2014 Ավստրիա Ռապիդ Վիեննա 80 (21)
2014 Ուելս Կարդիֆ Սիթի 3 (0)
2015-2017 Գերմանիա Նյուրնբերգ 63 (33)
2017-մինչ օրս Գերմանիա Շալկե 04 25 (11)
Ազգային հավաքական
2007 Ավստրիա Ավստրիա (մինչև 19) 4 (3)
2008 Ավստրիա Ավստրիա (մինչև 20) 4 (0)
2009-2010 Ավստրիա Ավստրիա (մինչև 21) 11 (0)
2012-մինչ օրս Ավստրիա Ավստրիա 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գվիդո Բուրգշթալլեր (գերմ.՝ Guido Burgstaller, ապրիլի 29, 1989(1989-04-29)[1] կամ ապրիլի 24, 1989(1989-04-24)[2], Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական «Շալկե 04»-ի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվիդո Բուրգշթալլերը ավստրիական «Կերնթեն» ֆուտբոլային ակումբի սաներից է։ Այդ ակումբի կազմում Բուրգշթալլերը հանդես է եկել երկու մրցաշրջան, որից հետո տեղափոխվել է «Վիներ Նոյշտադտ» անվանումով մեկ այլ ավստրիական ֆուտբոլային ակումբ։ Մրցաշրջանի վերջում Գիդոն օգնում է ակումբին հասնել էլիտայի։ 2009 թվականի հուլիսի 17-ին՝ «Աուստրի Քարնթեն»-ի դեմ հանդիպման ժամանակ, Գվիդոն իր նորամուտը կատարեց Ավստրիական Բունդեսլիգա[3]։ Ավստրիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում Գվիդոն իր առաջին գոլը հեղինակեց 2010 թվականի ամռանը՝ հուլիսի 25-ին, Վիեննա քաղաքը ներկայացնող «Ռապիդ» ֆուտբոլային ակումբի դեմ հանդիպման ժամանակ[4]։ Նույն տարվա հոկտեմբերի 1-ին՝ «Ադմիրա»-յի դեմ մարտի ժամանակ, նա կատարեց իր նորամուտը վիեննական ակումբի կազմում։ Հոկտեմբերի 23-ին Բուրգշթալլերը գնդակն ուղարկեց «Աուստրիա»-յի դարպասը և այդ գոլը դարձավ վերջինիս առաջին գնդակը «Վիեննա Ռապիդ»-ի կազմում[5]։

2014 թվականի ամռանը Գվիդոն տեղափոխվեց ուելսական «Կարդիֆ Սիթի»։ Իր առաջին գոլը հեղինակեց օգոստոսի 13-ին՝ «Քովենթրի Սիթի»-ի դեմ հանդիպման ժամանակ[6]։

2015-2017 թվականների մրցաշրջանը Գվիդոն անց է կացնում «Նյուրնբերգ»-ում, իսկ պայմանագրի լրանալուց հետո՝ 2017 թվականին, Բուրգշթալլերը տեղափոխվեց «Շալկե 04»։ Իր առաջնամուտը կատարեց փետրվարի 8-ին՝ «Մայնի Ֆրանկֆուրտ»-ի դեմ հանդիպման ժամանակ[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվիդո Բուրգշթալլերն Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր միջազգային կարիերան սկսել է 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Ֆինլանդիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ][8]։

Այդ հանդիպման ժամանակ երկրորդ խաղակեսում նա փոխարինում է Անդրեաս Իվանշիցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
  3. «Винер-Нойштадт VS. Аустрия Кернтен 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 17.
  4. «Рапид Вена VS. Винер-Нойштадт 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 25.
  5. «Аустрия VS. Рапид Вена 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հոկտեմբերի 23.
  6. «Блэкберн Роверс VS. Кардифф Сити 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 8.
  7. «Франкфурт VS. Нюрнберг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 8.
  8. «Австрия VS. Финляндия 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 29.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվիդո Բուրգշթալլեր» հոդվածին։