Վիներ Նոյշտադտ (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիներ Նոյշտադտ
գերմ.՝ Wiener Neustadt
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Հիմնադրված է1194 թ.
Մակերես60,94 կմ²
ԲԾՄ265 մետր
Բնակչություն44 820 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ2622[2][3]
Փոստային դասիչ2700[4]
Ավտոմոբիլային կոդWN
Պաշտոնական կայքwiener-neustadt.at
Վիներ Նոյշտադտ (Ավստրիա) (Ավստրիա)##
Վիներ Նոյշտադտ (Ավստրիա) (Ավստրիա)

Վիներ Նոյշտադտը (գերմ.՝ Wiener Neustadt, բավ․՝ Weana Neistod), հողային ենթակայության քաղաք Ավստրիայում` Ստորին Ավստրիա դաշնային հողում։ Ըստ 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների բնակչությունը կազմում է 39.652 մարդ։ Ունի 60,96 կմ² տարածք։ Վարչատարածքային համարը` 30 401։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական պատմության մեջ Վիներ Նոյշտադտը խաղացել է կարևոր դեր[5]։ Հիմնադրվել է 1190 թվականին Լեոպոլդ VI-ի կողմից։ Քաղաքը շատ տիրակալների նստավայրն է եղել։ Այստեղ են ծնվել Ֆրիդրիխ III և Մաքսիմիլիան I կայսրերը։ Վերջինը թաղված է քաղաքում գտնվող եկեղեցում։ Թուրքերի հետ պատերազմի ժամանակ քաղաքին սպառնում էր թշնամու մեծ բազմությունը[6]։ Քաղաքը վերապրել է 1529 և 1683 թվականների պաշարումները։ Կործանիչ հրդեհներից բացի, Վիներ Նոյշտադտն իր գոյության ամբողջ ընթացքում նաև դիմակայել է երկրաշարժերին։ Քաղաքի համար ճակատագրական էր 1768 թվականի երկրաշարժը։ 1834 թվականի խոշոր հրդեհից հետո Վիներ Նոյշտադտը վերակառուցվել է, քաղաքի հին պարիսպներն ու պատերը թաղվել են, սակայն պահպանվել են մի քանի պատմամշակութային շինություններ, օրինակ՝ հին դքսական (ապա` կայսերական) ամրոցը, որտեղ 1752 թվականից գործել է Մարիա Թերեզայի հիմնած Ռազմական ակադեմիան։

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով քաղաքապետը Բերնհարդ Մյուլերն է (ԱՍԴԿ)։ Համայնքի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 40 տեղից.

  • Ավստրիայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն (ԱՍԴԿ)` 21 տեղ
  • Ավստրիայի ժողովրդավարական կուսակցություն (ԱԺԿ)` 10 տեղ
  • Ավստրիայի ազատության կուսակցություն (ԱԱԿ)` 4 տեղ
  • SLUKA կուսակցություն` 3 տեղ
  • WNA կուսակցություն` 1 տեղ
  • Կանաչների կուսակցություն` 1 տեղ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. Телефонные коды городов, телефонные коды стран мира
  3. Международеый телефонный код Винер-Нойштадт (Wiener Neustadt) - wiki-numbers.ru
  4. Wiener Neustadt, Niederösterreich - Austria Postcode
  5. Buttlar, Gertrud (1993). Wiener Neustadt Geschichte, Kunst, Kultur, Wirtschaft. p. 3.
  6. Howorth, Henry Hoyle. History of the Mongols from the 9th to the 19th Century: Part 1 the Mongols Proper and the Kalmyks. Cosimo Classics (January 1, 2013). p. 152

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պաշտոնական կայք