Պորտալ:Ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ Խորհրդարան Նախագիծ:Ֆուտբոլ Նախագծի քննարկում
Soccerball.svg



 
 
Ի՞նչ է ֆուտբոլը Ի՞նչ է ֆուտբոլը
Ֆուտբոլիստը

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է: Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը:

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում: Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է: Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90, 728 մ: Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110 X 69-75 Մ չափսի դաշտ: Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, որտեղ միաժամանակ կարող են գտնվել մինչև 150, 000 հանդիսական:(մանրամասն...)
 
 
Ընտրված անձ արխիվ  խմբագրելԸնտրված անձ
Majid Bougera.JPG

Մաջիդ Բուգերա (արաբ․՝ مجيد بوغرة‎‎‎‎, ֆր.՝ Madjid Bougherrá, հոկտեմբերի 7, 1982, Լոնվիկ, Բուրգունդիա, Ֆրանսիա), ալժիրցի ֆուտբոլիստ: ԱՄԷ-ի «Ալ Ֆուջայրա» ակումբի խաղացող: Ալժիրի ազգային հավաքականի նախկին ավագ: Հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Մինչև 2014 թվականի օգոստոսին «Ալ Ֆուջայրա» տեղափոխվելը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Գենոնը», անգլիական «Կրու Ալեքսանդրան», «Շեֆիլդ Ուենսդեյը», «Չարլթոն Ատլետիկը», շոտլանդական «Ռեյնջերսը» և կատարյան «Լեխվիան»:

Ալժիրի ազգային հավաքականում խաղացել է 70 խաղ, խփել 4 գոլ: Աֆրիկայի ազգերի գավաթ 2010-ի և 2015-ի, նաև աշխարհի առաջնություն 2010-ի և 2014-ի մասնակից: 

Բուգերան ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 7-ին ֆրանսիական Լոնվիկ կոմունայում, ալժիրցի էմիգրանտներ Աբդելուհաբայի և Ռահիի ընտանիքում: Հայրը, ով մասնագիտությամբ ներկարար-ծեփող էր, առողջության հետ կապված խնդրի պատճառով ստիպված է եղել թողնել աշխատանքը, ուստի ապագա ֆուտբոլիստի մանկությունը շատ դժվար է անցել. Բուգերաները ապրել են կիսաքաղց, երբեմն պատահական աշխատավարձով մի կերպ գլուխ են պահել: Ընտանիքում եղել է 5 երեխա՝ երեք տղա (Մաջիդը երրորդն էր) և երկու փոքր աղջիկ:

Ծանր իրավիճակը փոխվել է, երբ Մաջիդի մեծ եղբայրը՝ Սուխիլը, կրթությունն ավարտելուց հետո դարձել է պրոֆեսիոնալ շինարար: Նրա աշխատած գումարը թույլ է տվել սովորել երկրորդ եղբորը՝ Ռաբահին, ով գնացել է հոր հետքերով և դարձել ներկարար-ծեփող: Հիմա Բուգերայի մեծ եղբայրները ղեկավարում են փարիզյան խոշոր շինարարական ընկերություն:

մանրամասն...
 
 
Ներկա իրադարձություններ խմբագրելՆերկա իրադարձություններ
UEFA Euro 2016 Logo.svg.png
2016 թվականի հուլիսի 10-ին Ֆրանսիայում ավարտվեց Եվրո 2016 ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարի հաղթողը Պորտուգալիան է։
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք ստեղծել կամ բարելավել ֆուտբոլի մասին հոդվածներ` օգտվելով այս ցանկից:
 
 
Այլ նախագծեր Այլ նախագծեր
 
 
Արխիվներ Արխիվներ
 
 
Ցուցափեղկ Ցուցափեղկ

Ցանկից հոդվածներ գրելու համար կարող ես այցելել այստեղ։

Ընտրյալ հոդվածներ՝

Լավ հոդվածներ՝

Ընտրյալ ցանկ՝

 
 
Գիտե՞ք դուք արդյոք խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
Փորթման րոուդ
 
 
Եղբայրական պորտալներ Եղբայրական պորտալներ