Կոռուպցիոն սկանդալ իտալական ֆուտբոլում (2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոռուպցիոն սկանդալ իտալական ֆուտբոլում (իտալերեն՝ Calciopoli), սկանդալ, որը կապված է ֆուտբոլի Իտալիայի առաջնության բարձրագույն 2 դիվիզաների մասնակից թիմերի հետ՝ պայմանավորված վերջիններիս խաղերի արդյունքների հետ Իտալիայի ֆուտբոլի առաջնության А և B սերիաներում։ Հանցագործությունը բացահայտվել է 2006 թվականի մայիսին իտալական ոստիկանության կողմից։ Սկանդալի հետ կապված էին «Յուվենտուսը», «Միլանը», «Ֆիորենտինան», «Լացիոն» և «Ռեջինա ՖԱ »։ Հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք հրապարակվել էին ԶԼՄ-ների կողմից, ցույց էին տալիս, որ գաղտնի կապ կա այդ ակումբների ղեկավարների և մրցավարների միջև։ Ակումբներին ներկայացվեցին մեղադրանքներ կապված գնված խաղերի և պայմանավորված արդյունքների հետ։ Այդ ակումբների նկատմամբ կիրառվեցին խիստ պատժամիջոցներ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական ֆուտբոլային ակումբներն առաջին անգամ չէ, որ հայտնվում էին նման սկանդալում։ 1980 թվականին Միլանը և Լացիոն ուղարկվեցին Իտալիայի ֆուտբոլի առաջնության B Սերիա, իսկ 2005 թվականին «Ջենոան»՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության C Սերիա։

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդալի սկիզբը կապված է ոստիկանության հետաքննության հետ։ Ոստիկանների ուշադրության կենտրոնում էր Նեապոլի ֆուտբոլային «GEA World» գործակալությունը։ Համաձայն իտալական հայտնի սպորտային պարբերականի (La Gazzetta dello Sport) կողմից իրականացված գաղտնալսումների Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2004-2005 թվականների մրցաշրջանում Յուվենտուսի գլխավոր տնօրեն Լուչիանո Մոջին վարում էր բանակցություններ ֆուտբոլային չինովնիկների հետ «անհրաժեշտ» մրցավարների նշանակման կապակցությամբ։

Սանկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունիսի 4-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ կոմիսար Ստեֆանո Պալացին պահանջում էր, որ սկանդալի բոլոր մասնակիցները (բացառությամբ Ռեջինայի) դուրս բերվեն А Սերիայից։ Յուվենտուսի նկատմամբ նախատեսվում էր ավելի խիստ պատիժ․ 2005 և 2006 թվականներին հաղթած 2 Սկուդետոներից զրկում և տեղափոխում C1 դիվիզիա։ Արդյունքում կայացվեցին հետևյալ որոշումները․

Ակումբներ Տեղափոխում ավելի թույլ դիվիզիա Միավորների հանում
(2006-2007թվականների մրցաշրջան)
Այլ պատիժներ
Սկզբնական պատիժներ[1] Բողոքարկումներից հետո Արդյունքում [2] Սկզբնական պատիժներ Բողոքարկումից հետո Արդյունքում Սկզբնական պատիժներ Արդյունքում
Միլան (ֆուտբոլային ակումբ) Տեղափոխում А Սերիայից B Սերիա A Սերիա A Սերիա 15 միավորի հանում 8 միավորի հանում 8 միավորի հանում • 44 միավորի հանում 2005/06թվականների մրցաշրջանում
• 30 միավորի հանում 2005/06թվականների մրցաշրջանում
• 1 տնային հանդիպում առանց երկրպագուների։
Ֆիորենտինա (ֆուտբոլային ակումբ) Տեղափոխում А Սերիայից B Սերիա A Սերիա A Սերիա 12 միավորի հանում
(B Սերիա)
19 միավորի հանում
(A Սերիա)
15 միավորի հանում
(A Սերիա)
• Հեռացում Չեմպիոնների Լիգա 2006-2007 • Հեռացում Չեմպիոնների Լիգա 2006-2007
• 2 տնային հանդիպում առանց երկրպագուների։
Յուվենտուս Տեղափոխում А Սերիայից C1 Սերիա Տեղափոխում А Սերիայից B Սերիա Տեղափոխում А Սերիայից B Սերիա 30 միավորի հանում 17 միավորի հանում 9 միավորի հանում • Զրկում 2006 թվականի Սկուդետոյից
• Հեռացում Չեմպիոնների Լիգա 2006-2007
• Զրկում 2005-2006 թվականների Սկուդետոներից
• Հեռացում Չեմպիոնների Լիգա 2006-2007
• 3 տնային հանդիպում առանց երկրպագուների։
Լացիո ՖԱ Տեղափոխում А Սերիայից B Սերիա A Սերիա A Սերիա 12 միավորի հանում (B Սերիա) 11 միավորի հանում (A Սերիա) 3 միավորի հանում (A Սերիա) • Հեռացում ՈՒԵՖԱ Գավաթ 2006-07ից • Հեռացում в ՈՒԵՖԱ Գավաթ 2006-07ից
• 2 տնային հանդիպում առանց երկրպագուների։
Ռեջինա ՖԱ 15 միավորի հանում (A Սերիա) 11 միավորի հանում (A Սերիա) • £68,000 տուգանք
• Ակումբի նախագահ Լիլո Ֆոտի £20,000 տուգանք և հեռացում ֆուտբոլային կյանքից 2.5 տարով

Ֆիզիկակական անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցավար Մասիմո դե Սանտիս՝ 4.5 տարով հեռացում ֆուտբոլից։
  • Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանկո Կարերոն և փոխնախագահ Ինոչենցո Մացինին հրաժարականներ ներկայացրեցին։ Առաջինը վճարեց €80,000 տուգանք, երկրորդը ցմահ որակազրկվեց։
  • Լիլո Ֆոտին վճարեց £20,000 տուգանք և հեռացվեց ֆուտբոլից 2.5 տարով։
  • Գալլիանի Ադրիանին հեռացվեց ֆուտբոլից 5 ամսով։
  • Յուվենտուսի սպորտային տնօրեն Անտոնիո Ջիրաուդոն հետաքննության արդյունքում ցմահ որակազրկվեց։ [3]
  • Լուչիանո Մոջին 2011 թվականի հունիսի 15֊ին Նեպոլի դատավորի որոշման արդյունքում ցմահ զրկվեց ֆուտբոլից։ [3]. Նա դատապարտվեց 5 տարի 4 ամիս ազատազրկման։ [4].

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սկանդալը լուրջ ազդեցություն ունեցավ իտալական գրանդների վրա։ Արդյունքում տուժեց ամբողջ Իտալիայի առաջնությունը։ Ինտերը օգտվեց ստեղծված իրավիճակից և 4 տարի անընդմեջ դարձավ առաջնության հաղթող։ Սա չվնասեց Իտալիայի ազգային հավաքականին, որը 2006 թվականին դարձավ Աշխարհի առաջնության 2006 թվականի հաղթող, իսկ Միլանը հաղթեց 2006-2007 թվականների Չեմպիոնների Լիգան։ Այն թիմերի խաղացողները, որոնք հայտնվեցին B Սերիայում, սկսեցին ակտիվորեն տեղափոխվել այլ թիմեր։ Մասնաորապես սա վերաբերում էր Յուվենտուսին, որտեղ աստղերից մնացին միայն Դել Պիեռո Ալեսանդրոն, Նեդվեդ Պավելը , Բուֆֆոն Ջանլուիջին, Կամորանեզին և Տրեզեգե Դավիդը։

Իրադարձություններ հետագա զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Telecom Italia» ընկերության դեմ հարուցվեց քրեական գործ անօրինական գաղտնալսման համար։ 2007 թվականին «la Repubblica» պարբերականը հրապարակեց նոր տվյալներ իտալական ֆուտբոլի կոռուպցիոն սկանդալների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Calciopoli: The sentences in full»։ channel4.com։ 2006-07-14։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-17-ին։ Վերցված է 2006-07-30 
  2. «Punishments cut for Italian clubs»։ BBC։ 2006-07-25։ Վերցված է 2006-07-30 
  3. 3,0 3,1 «Моджи получил пожизненную дисквалификацию»։ Чемпионат.com։ 2011-06-15։ Արխիվացված օրիգինալից 2012-11-20-ին։ Վերցված է 2012-11-04  [1] Archived 2016-03-08 at the Wayback Machine.
  4. «Моджи приговорён к пяти годам и четырём месяцам тюремного заключения»։ Чемпионат.com։ 2011-11-08։ Արխիվացված օրիգինալից 2012-11-20-ին։ Վերցված է 2012-11-04  копия Archived 2016-03-09 at the Wayback Machine.