Խուլիո Իգլեսիաս
| Խուլիո Իգլեսիաս | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | իսպ.՝ Julio Iglesias |
| Ի ծնե անուն | Julio José Iglesias de la Cueva |
| Ծնվել է | սեպտեմբերի 23, 1943[1][2][3] (82 տարեկան) |
| Երկիր | |
| Ժանրեր | Փոփ, Լատինո Փոփ |
| Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, ֆուտբոլիստ, կոմպոզիտոր և գործարար |
| Գործիքներ | կիթառ և վոկալ |
| Լեյբլ | Columbia ; Սոնի |
| Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
| Անդամակցություն | Hermanos? |
| Ամուսին | Miranda Rynsburger? |
| Պարգևներ | |
| Կայք | www.julioiglesias.com |
| Ստորագրություն | |
Խուլիո Իգլեսիաս (իսպ.՝ Julio José Iglesias de la Cueva, սեպտեմբերի 23, 1943[1][2][3], Մադրիդ, Իսպանիա[6]), իսպանացի երգիչ, վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ և դարձել է իսպանալեզու ամենահաջողակ կատարողն ամբողջ աշխարհում։ Երգերի մեծամասնությունը ձայնագրել է իսպաներեն, ապա նաև անգլերեն և ֆրանսերեն։ Մասնակցել է երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթին, գրավել 4-րդ տեղը[7]։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Ապրում է Մադրիդում, պարբերաբար մեկնում է Մայամի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլիո Իգլեսիասը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 23-ին Մադրիդում, հայտնի գինեկոլոգ Խուլիո Իգլեսիաս Պուգայի ընտանիքում։ 16 տարեկանից ֆուտբոլ է խաղացել Ռեալ Մադրիդ խմբում։ 1963 թվականի սեպտեմբերի 22-ին նա ավտովթարի է ենթարկվել և կյանքի հաջորդ 2 տարիներն անցկացրել է հիվանդանոցում։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո ուղևորվել է Անգլիա, որպեսզի անգլերեն սովորի։ Սովորել է Լոնդոնում, հետո Քեմբրիջում։
1984 թվականին Իգլեսիասը թողարկել է 1100 Bel Air Place հիթային ալբոմը, որով աստղային վարկանիշ է նվաճել զվարճանքի անգլիախոս ինդուստրիայում։ Հենց միայն ԱՄՆ-ում վաճառվել է այդ ալբոմի երեք միլիոնից ավելի օրինակ։ Դրա առաջին սինգլը՝ To All the Girls I've Loved Before զուգերգը Ուիլլի Նելսոնի հետ, առաջին տեղն է գրավել Country charts-ում, ընդգրկվել Billboard Hot 100-ի լավագույն հնգյակում[8]։ Իսկ All of You զուգերգը (Դայանա Ռոսի հետ) երկրորդ տեղն է զբաղեցրել Adult Contemporary Chart-ում[9]։ Իգլեսիասը զուգերգեր է կատարել ու ձայնագրել The Beach Boys երաժշտախմբի հետ։
1988 թվականին նա հեղինակավոր Գրեմմի մրցանակ է ստացել Un hombre solo ("Միայն մի մարդ") ալբոմի համար։ 1995 թվականին արժանացել է գերազանցության մրցանակի՝ հաղթանակ տանելով Lo Nuestro Awards մրցանակաբաշխությունում[10]։ 2001 թվականին Latin Recording Academy-ի հարցման արդյունքներով ճանաչվել է «Տարվա մարդ»[11]։ Դրանից մեկ տարի անց Իգլեսիասին պատվավոր տեղ է հատկացվել լատինական երաժշտության միջազգային փառքի սրահում[12]։ 2005 թվականին նա Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիություն է ընդունել[13]։ 2008 թվականին երաժշտական տեսահոլովակ է թողարկել Ուզբեկստանի բռնապետ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարայի հետ[14]։ 2012 թվականի հոկտեմբերին համերգ է տվել Արևադարձային Գվինեայում, որտեղ յուրաքանչյուր տոմսի արժեքը կազմել է ամերիկյան հազար դոլար[14]։ 2013 թվականի ապրիլի 1-ին Պեկինում Իգլեսիասին շնորհվել է երկու անչափ նշանակալի մրցանակ՝ First & Most Popular International Artist of All Time in China և Գիննեսի համաշխարհային ռեկորդակրի տիտղոս՝ որպես լատինական աշխարհի առավելագույն վաճառք ապահոված տղամարդ արտիստ[15]։ Քանի որ Իգլեսիասը ոչ միայն երգում է, այլ նաև երգերի տեքստեր ու երաժշտություն է գրում, 2013 թվականի ապրիլի 23-ին լատինական աշխարհի երգերի հեղինակների փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է նրան նվիրված անկյունը[16][17]։ 2015 թվականի մայիսին Բերքլիի երաժշտական քոլեջը Խուլիո Իգլեսիասին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում՝ հաշվի առնելով նրա նվաճումներն ու ազդեցությունը երաժշտության ասպարեզում և նրա գնահատելի ներդրումը ամերիկյան ու միջազգային մշակույթում[18]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլիո Իգլեսիասն ունի 8 զավակ (երկու ամուսնությունից)։ Նրա երեխաներից ամենահայտնին Էնրիկե Իգլեսիասն է, որը նույնպես համբավավոր երգիչ է։ Երգի ասպարեզում է իր կարիերան անում որդիներից ևս մեկը՝ Էնրիկեի ավագ եղբայր Խուլիո Իգլեսիաս Կրտսերը (ի դեպ, երկուս էլ ծնվել են իրենց հոր առաջին ամուսնությունից)։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Մասնակցությունը ուրիշ երգիչների ձայնագրություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Երգը | Ձայնասկավառակը |
|---|---|---|
| 1983 | As Time Goes By | Without a Song (Ուիլլի Նելսոն) |
| 1987 | Un canto a Galicia | Suspiros de España (Մանոլո Էսկոբար) |
| 1988 | Spanish Eyes | What a Wonderful World (Ուիլլի Նելսոն) |
| 1989 | Soñadores de España | Soñadores de España (Պլասիդո Դոմինգո) |
| 1990 | Somos dos caminantes | Homenaje (Լոլա Ֆլորես) |
| 1992 | Torero | Piel de hombre (Խոսե Լուիս Ռոդրիգես) |
| 1993 | Brigas | La distancia (Simone) |
| 1993 | Summer Wind | Duets (Ֆրենկ Սինատրա) |
| 1995 | Naturaleza | Mar adentro (Դոնատո և Էստեֆանո) |
| 1996 | Puedes llegar… | Voces unidas (մի շարք երգիչների մասնակցությամբ) |
| 1996 | A mi manera (My Way) | Amigos (Փոլ Անքա) |
| 1996 | Un ramito de violetas | Desde que tú te has ido (Սեսիլիա) |
| 1996 | Sé que volverás | Nana latina (Նանա Մուսխուրի) |
| 1998 | El Rey | Y sigue siendo El Rey (Խոսե Ալֆրեդո Խիմենես) |
| 2010 | Como han pasado los años | Una Estrella en el Cielo (Ռոսիո Դուրկալ) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Eldridge A. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ http://www.eldiario.es/cultura/Julio-Iglesias-Hijo-Predilecto-Madrid_0_359064105.html
- ↑ https://www.bocm.es/boletin/CM_Orden_BOCM/2012/04/27/BOCM-20120427-11.PDF
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #12055500X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Siim, Jarmo (2008 թ․ հոկտեմբերի 11). «Iglesias praises Eurovision as a learning moment». eurovision.tv. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Trust, Gary (2011 թ․ մայիսի 20). «Ask Billboard: Readers' Favorite Charted Odd Couples». billboard.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «DIANA ROSS». michiganrockandrolllegends.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Lo Nuestro – Historia». Univision (իսպաներեն). Univision Communications. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ Susman, Gary (2001 թ․ մայիսի 7). «Model Patient». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «International Latin Music Hall of Fame Announces Inductees for 2002». 2002 թ․ ապրիլի 5. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Julio Iglesias dice estar "enamorado" de República Dominicana». diariolibre.com. 2009 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- 1 2 Pizano, Pedro (2012 թ․ հոկտեմբերի 19). «Crooners and their Dictators». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Julio Iglesias receives world record certificat in Beijing». Guinness World Record. 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Gratereaux, Alexandra (2013 թ․ ապրիլի 24). «Latin Songwriters Hall of Fame Opens Honoring Julio Iglesias, Jose Feliciano». foxnews.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Pajot, S. (2012 թ․ դեկտեմբերի 12). «Latin Songwriters Hall of Fame Launches in Miami, Announces 2013 Nominees». miaminewtimes.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Julio Iglesias Receives Honorary Degree from Berklee». Billboard (անգլերեն). 2015 թ․ մայիսի 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգչի պաշտոնական կայքը
- Musicadelrecuerdo.com Musica de Julio Iglesias(չաշխատող հղում)
- Խուլիո Իգլեսիաս Internet Movie Database կայքում
| Նախորդող՝ Salomé with "Vivo cantando" |
Spain in the Eurovision Song Contest 1970 |
Հաջորդող՝ Karina with "En un mundo nuevo" |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիո Իգլեսիաս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Իսպանացի երգիչներ
- Իսպանացի կոմպոզիտորներ
- Իսպանացի փոփ երգիչներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Իսպանացի կիթառահարներ
- Իսպանացի գործարարներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներ
- Իսպանացի դերասաններ
- Իսպանացի միլիարդատերեր