Լոլա Ֆլորես
| Լոլա Ֆլորես | |
|---|---|
| Բնօրինակ անուն | իսպ.՝ Lola Flores |
| Ի ծնե անուն | իսպ.՝ María Dolores Flores y Ruiz |
| Նաև հայտնի է որպես | Lola Flores և La Faraona |
| Ծնվել է | հունվարի 21, 1923[1][2][3][…] Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս[4] կամ Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա |
| Երկիր | |
| Մահացել է | մայիսի 16, 1995[1][2][5] (72 տարեկան) Ալկոբենդաս, Մադրիդ |
| Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց[6] |
| Ժանրեր | copla?, Ֆլամենկո և ranchera? |
| Մասնագիտություն | երգչուհի, bailadora flamenca, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և պարուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | EMI, Belter?, Seeco?, RCA Victor և Sony Music Entertainment |
| Անդամակցություն | Xerez C.D.?[7] և Կաթոլիկ Իզաբելայի շքանշան |
| Ամուսին | El Pescaílla?[8] |
| Պարգևներ | |
Մարիա Դոլորես Ֆլորես Ռուիս (հայտնի է որպես՝ Լոլա Ֆլորես, անգլ.՝ María Dolores Flores Ruiz, հունվարի 21, 1923[1][2][3][…], Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս[4] և Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա - մայիսի 16, 1995[1][2][5], Ալկոբենդաս, Մադրիդ), իսպանացի երգչուհի, պարուսույց, դերասանուհի։ Ավանդական անդալուսական ֆոլկլորի խորհրդանիշ։
Անդալուսական ֆոլկլորի հայտնի պարուհի և երգչուհի է դարձել երիտասարդ տարիքում, կատարել է ֆլամենկոներ, կոպլա, 1939-1987 թվականներին նկարահանվել է ֆիլմերում։ Մինչև 1951 թվականը ֆոլկլորային շոուներում հանդես է եկել իր զուգընկերոջ՝ Մանոլո Կարակոլի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոլա Ֆլորեսը ծնվել է Կադիս պրովինցիայի Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքի «Սոլ» փողոցի «Barrio de San Miguel» թաղամասում Ուելվա պրովինցիայի Լա Պալմա դել Կոնդադո մունիցիպալիտետից այստեղ հաստատված Ռոսարիո Ռուիս Ռոդրիգեսի և Պեդրո Ֆլորես Պինոյի ընտանիքում։ Ընտանիքի երեք երեխաներից եղել է ավագը[14]։
Հայրն ունեցել է բար, մայրը հագուստ է կարել։ Պարել սովորել է Մարիա Պանտոխայից, ֆլամենկո՝ Սեբաստիան Նունյեսից։ 16 տարեկան հասակում Խերես դե լա Ֆրոնտերայի Վիլլամարտա թատրոնում հանդես է եկել Կուստոդիա Ռոմերոյի հետ։ Կարճ ժամանակ անց Խերեսից մեկնել է Մադրիդ, որտեղ մեծ հռչակի է հասել և 1950 թվականին 6 միլիոն պեսետա արժողությամբ պայմանագիր կնքել, որով մեկնարկել է նրա կարիերան ամբողջ Լատինական Ամերիկայում։
1958 թվականին ամուսնացել է գնչու երաժիշտ-կիթառահար Անտոնիո Գոնսալեսի հետ։ Ունեցել են երեք երեխա՝ երգչուհի, դերասանուհի Լոլիտա Ֆլորեսը, ռոք երաժիշտ, երգիչ, դերասան Անտոնիո Ֆլորեսը, երգչուհի, դերասանուհի Ռոսարիո Ֆլորեսը[15]։
Մահացել է կրծքի քաղցկեղից 72 տարեկան հասակում 1995 թվականին։ Թաղված է Մադրիդի Ալմուդենա գերեզմանատանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց նրա խելագարված 33-ամյա որդին՝ Անտոնիո Ֆլորեսը, ինքնասպան է եղել թմրամիջոցի դոզայի գերազանցման պատճառով և թաղվել է մոր կողքին։
2007 թվականին նկարահանվել է «Lola, la película» կենսագրական ֆիլմը, որը ներկայացնում է երգչուհու կյանքը 1931-1958 թվականներին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ¡Olé! Lola Flores (1958)
- Juerga Flamenca (1961)
- La Zarzamora (1962)
- Al caer el sol (1965)
- Una señora estupenda (1968)
- Lola de España (1973)
- Casa Flora (1973)
- Diferente Lola (1980)
- Mi mundial 82 (1982)
- La Ilimitable Lola (1990)
Հեռուստանովելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Juncal (TVE) (1988)
- Farmacia de Guardia (Antena 3 TV) (1993)
- Los ladrones van a la oficina (Antena 3 TV) (1994)
- El coraje de vivir (Antena 3 TV) (1994)
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martingala (1939)
- Un alto en el camino (1941)
- Misterio en la marisma (1943)
- Una herencia en París (1943)
- Embrujo (1947)
- Jack el negro (1950)
- La niña de la venta (1951)
- La Estrella de Sierra Morena (1952)
- Reportaje (1953)
- ¡Ay, pena, penita, pena! (1953)
- Morena Clara (1954)
- La danza de los deseos (1954)
- La hermana Alegría' (1955)
- Lola torbellino (1956)
- Limosna de amores (1955)
- La Faraona (1956)
- Sueños de oro (1957)
- Maricruz (1957)
- Échame la culpa (1958)
- María de la Ó (1959)
- Venta de Vargas (1959)
- Las de Caín (1959)
- El balcón de la luna (1962)[16][17][18]
- De color moreno (1963)
- La gitana y el charro (1963)
- Sinfonía española (1964)
- Una señora estupenda (1967)
- Aventura en Hong Cong (1967)
- El taxi de los conflictos (1969)
- Canciones para después de una guerra (1971)
- Casa Flora (1972)
- Canciones de nuestra (1975)
- El asesino no está solo (1975)
- Juana la loca... de vez en cuando (1983)
- Truhanes (1983)
- Los invitados (1987)
- Sevillanas (1992)
- Coraje de vivir (1993)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- 1 2 MAK (польск.)
- 1 2 https://www.larazon.es/gente/famosos/20220821/r7yt4qq3kfdcpe5rnyllzk4pii.html
- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.diariodejerez.es/jerez/revision-condena-Pedro-Pacheco-reforma-malversacion_0_1756326297.html
- ↑ https://www.vanitatis.elconfidencial.com/famosos/2022-01-21/lola-flores-fecha-de-nacimiento-edad-misterio_3361516/
- ↑ https://boe.es/diario_boe/txt.php?id=BOE-A-1994-15520
- ↑ https://www.diariodejerez.es/jerez/Lola-Flores-medalla-merito-trabajo-lazo-isabel-catolica_0_1757525962.html
- ↑ https://www.eldiario.es/andalucia/lola-flores-david-bisbal-hijos-predilectos-andalucia-2023_1_9967661.html
- ↑ https://www.diariodecadiz.es/noticias-provincia-cadiz/provincia-Cadiz-amor-Alejandro-Sanz-Lola-Flores_0_1776423089.html
- ↑ https://www.diariodejerez.es/jerez/octavo-jerezano-recibir-medalla-oro-bellas-artes_0_2006868690.html
- ↑ «Biografía de Lola Flores». Lolaflores.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «AYER FUE ENTERRADA LOLA FLORES». eltiempo.com.
- ↑ https://www.musixmatch.com/de/songtext/Lola-Flores/A-Tu-Vera-De-El-Balc%C3%B3n-de-la-Luna
- ↑ https://www.youtube.com/watch?v=JF-dTBA3ywY
- ↑ http://lyricstranslate.com/de/tu-vera-your-side.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլա Ֆլորես» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հունվարի 21 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 1995 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բեմական կեղծանուններ
- Իսպանացի դերասաններ
- Իսպանացի դերասանուհիներ
- Իսպանացի երգչուհիներ
- Իսպանացի կինոդերասանուհիներ
- Իսպանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Իսպանացի պարուսույցներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆլամենկո ժանրի երաժիշտներ