Jump to content

Պլասիդո Դոմինգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլասիդո Դոմինգո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJosé Plácido Domingo Embil
Ծնվել էհունվարի 21, 1941(1941-01-21)[1][2][3][…] (85 տարեկան)
Իսպանիա Իսպանիա
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ժանրերօպերա, պոպ
ՄասնագիտությունՕպերային երգիչ, դաշնակահար, դիրիժոր
ԵրգչաձայնHeldentenor?, բարիտոն և տենոր[4]
Գործիքներվոկալ
Գործունեություն1959
ԼեյբլEMI Classics
ԿրթությունՄեքսիկայի ազգային կոնսերվատորիա
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Academia de las Artes Escénicas de España?, Երեք տենոր և Hermanos?
ԱմուսինMarta Domingo?
Պարգևներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Բրիտանական կայսրության շքանշան Բարեկամության շքանշան Ազատության նախագահական շքանշան[5] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ «Քաղաքացիական արժանիքների շքանշան», (Իսպանիա) Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ Ալֆոնսո X-ի շքանշան Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Արվեստի և գրականության շքանշան «Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ[6] Dostyk Order of grade II Մշակութային վաստակների շքանշանի կոմանդոր[7] Order of Cultural Merit Gold Medal for Tourism Merit Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[8] Վիեննա քաղաքին մատուցած ծառայությունների համար ոսկե նշան Մեծ արծաթե պատվավոր նշան Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» Դոմ Հենրի մանկան մեծ խաչ[9][10] Արքայազն Հենրիի շքանշան Ժողովրդական կրթության Մեծ Խաչ շքանշան[9] Order of Public Instruction Պերի արևի օդենի մեծ խաչ[11] Մայրու ազգային շքանշանի ասպետ Մայրու ազգային շքանշան

Վիեն քաղաքի պատվո մատանի

Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ

Կայսերական մրցանակ

[12]

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Մադրիդի սիրելի որդի

[13]
Ացտեկյան արծվի շքանշան

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

Մուրսիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[14]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[15]

Լո Նուեստրո գերազանցության մրցանակ

Լատինական Ձայնագրման ակադեմիայի տարվա մարդ

Birgit Nilsson Prize?

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[16]

Medaille für Kunst und Wissenschaft (Hamburg)?

Սալամանկայի համալսարանի պատվավոր դոկտոր

[17]

Galardón Camino Real?

[18]
Մեդալ մշակույթում վաստակի համար
Աստուրիայի արքայազնի պարգև

Classic Brit Awards?

«Կերպարվեստի ոլորտում վաստակի համար» ոսկե մեդալ և

Österreichischer Kammersänger?

Կայքplacidodomingo.com
 Plácido Domingo Վիքիպահեստում

Պլասիդո Դոմինգո (լրիվ անունը՝ Խոսե Պլասիդո Դոմինգո Էմբիլ, իսպ.՝ José Plácido Domingo Embil, հունվարի 21, 1941(1941-01-21)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի օպերային (տենոր), երգիչ, դաշնակահար, դիրիժոր։ Ծնվել է Իսպանիայի՝ Մադրիդ քաղաքում 1941 թվականի հունվարի 21-ին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առ այսօր Դոմինգոն կատարել է 128 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա) Կավարադոսսին, դը Գրիեն և Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» և «Աղջիկը Արևմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Վերտերը (Մասնեի «Վերտեր» օպերա), դոն Խոզեն (Բիզեի «Կարմեն» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ)։

Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ։ Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում։ Երկու տարի անց նրանք բաժանվում են։ Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև)։ Մեքսիկայի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ։ Պլասիդոն նաև դաշնակահար է և դիրիժոր։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Դոմինգոն հանդիպում է սոպրանո Մարթա Օրնելասին։ Նրանք միասին էին հանդես գալիս շուրջ երեք տարի։ Դոմինգոն 21 տարեկանում ամուսնանում է երկրորդ անգամ և ունենում երկու որդի։

Պլասիդո Դոմինգոն կատարել է Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը՝ «Փարոս» կամերային երգչախմբի, Բարսեղ Թումանյանի, Ռոզի Անուշ Սվազլյանի և Աննա Մարիա Մարտինեսի հետ։ https://www.facebook.com/groups/armeniannationalmusic/posts/2816619085094688/

Գրեմմի մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1971 թվականին Ջ. Վերդիի «Աիդա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1983 թվականին Ջ. Վերդիի «Տրավիատա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1974 թվականին Ժ. Պուչչենիի «Բոգեմա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1984 թվականին Ժ. Բիզեի «Կարմեն»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1984 թվականին «Միշտ իմ սրտում»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1988 թվականին Ռ. Վեգների «Լոենգրին»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1992 թվականին Ռ. Շտրաուսի «Կինը առանց ստվերի»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլասիդո Դոմինգո» հոդվածին։