Նանա Մուսխուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանա Մուսխուրի
Բնօրինակ անունհուն․՝ Nάνα Μούσχουρη
Ծնվել էհոկտեմբերի 13, 1934(1934-10-13)[1][2][3][…] (89 տարեկան)
Խանյա[4]
Երկիր Հունաստան
Ժանրերջազ, variety? և փոփ
Մասնագիտություներգչուհի, քաղաքական գործիչ և երգերի հեղինակ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ[5]
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
ԼեյբլFontana Records
ԿրթությունԱթենքի կոնսերվատորիա
ԱմուսինGeorgios Petsilas?[6] և André Chapelle?
Պարգևներ
Կայքnanamouskouri.net
 Nana Mouskouri Վիքիպահեստում

Նանա Մուսխուրի (հուն․՝ Nάνα Μούσχουρη, /ˈnana ˈmusxuɾi/) կամ Նանա Մուսկուրի (Nana Mouskouri), անձնագրով՝ Իոաննա Մուսխուրի (հունΙωάννα Μούσχουρη, Նանա, փաղաքշական՝ Իոաննա), հույն երգչուհի։ Հունական ծագմամբ ամենահայտնի երգիչներից մեկն է, որը հասել է միջազգային ճանաչման։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանա Մուսխուրին ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 13-ին Կրետե կղզու Խանիա քաղաքում։ 12 տարեկանից դասընթացների է հաճախել վոկալի պրոֆեսիոնալ ուսուցիչների մոտ։ Նանայի կուռքերը մանկությունից եղել են Բիլլի Հոլիդեյը, Էլլա Ֆիցջերալդը, Էդիթ Պիաֆը, Ֆրենկ Սինատրան։ 1950 թվականին ընդունվել է Աթենքի կոնսերվատորիա, որտեղ 8 տարի սովորել է օպերա։ Սակայն Նանայի՝ ջազով տարվելու պատճառով ուսուցիչները ստիպել են նրան լքել կոնսերվատորիան։

1957 թվականին ձայնագրել է իր առաջին մի քանի երգը, իսկ հաջորդ տարի հանդիպել է հույն հայտնի կոմպոզիտոր Մանոս Խաձիդակիսին։ Վերջինս Նանային համագործակցության առաջարկ է արել։ Հունական երաժշտական փառատոնում հաղթելուց հետո Նանա Մուսխուրին մեծ սեր ու ճանաչում է ձեռք բերել Հունաստանում։

1961 թվականին նա կատարել է Հունաստանի մասին գերմանական վավերագրական ֆիլմի սաունդթրեքը։ «Weisse Rosen aus Athen» («Սպիտակ վարդեր Աթենքից») երգը հիթ է դարձել գերմանական երաժշտական շուկայում։ Միայն Գերմանիայում վաճառվել է սինգլի մեկ միլիոն օրինակ։ 1962 թվականին Նանա Մուսխուրին ծանոթացել է ամերիկացի պրոդյուսեր Ջոնս Քուինսիի հետ, որը թողարկել է «The Girl from Greece Sings» ալբոմը, նրա հետ շրջել է ԱՄՆ-ում և ելույթ ունեցել Նյու Յորքում։

1963 թվականին Նանա Մուսխուրին հեռացել է Հունաստանից և մշտապես տեղափոխվել Փարիզ։ Նույն թվականին նա ելույթ է ունեցել Եվրատեսիլ երգի մրցույթում Լյուքսեմբուրգից՝ կատարելով «A` Force de Prier» երգը։ Այն դարձել է համաշխարհային հիթ։ 1965 թվականին նա ձայնագրել է անգլիալեզու ալբոմ, որի պրոդյուսերն էր Հարի Բելաֆոնտեն։ 1966 թվականին երգչուհին նրա հետ հանդես է եկել հյուրախաղերով։ Հաջորդ ալբոմը` «Le Jour Ou` la Colombe», ֆրանսերեն էր և 1967 թվականին Ֆրանսիայում բերեց Նանա Մուսխուրիի գերաստղի կարգավիճակ։ Ալբոմում ներառված են «Գուանտանամերա» երգի ամենահայտնի տարբերակները։ 1968 թվականին բրիտանական հեռուստատեսությամբ հեռարձակվել է «Նանան և հյուրերը» ժամանցային հեռուստածրագիրը։

2008 թվականի հուլիսի 24-ին Նանա Մուսխուրին հրաժեշտ է տվել բեմին՝ մեծ համերգ բեմադրելով Աթենքի Հերովդես Ատտիկացու օդեոնում[9]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Նանա Մուսխուրին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ։ Մասնավորապես, նա դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Մուսխուրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգտին բազմաթիվ համերգներ է կազմակերպել, այդ թվում՝ հատուկ համերգ Քենիայում և Գվատեմալայում՝ որպես մասնավոր հատվածի դրամահավաքի նախաձեռնության մաս[10]։

Նանա Մուսխուրին ստուդիայում, 2006 թվական

1994-1999 թվականներին Նանա Մուսխուրին եղել Է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հունաստանից։ Ընտրվել է Նոր ժողովրդավարություն կուսակցությունից։

Այն բանից հետո, երբ 2010 թվականի սկզբին Հունաստանը հայտնվեց երկարատև ճգնաժամի մեջ, ինչպես տնտեսական (պետությունը դեֆոլտի եզրին էր), այնպես էլ սոցիալական (երկրում տարածում էին գտել սոցիալական ծրագրերի կրճատման դեմ լայնածավալ բողոքները), համաշխարհային հեղինակություն ունեցող 75-ամյա արտիստուհին հայտարարեց, որ պետությանը տալիս է իր կենսաթոշակը, որը նա վաստակել է որպես Եվրոպական խորհրդարանի անդամ (ըստ BBC-ի՝ խոսքը տարեկան 25 000 եվրոյի մասին էր)։ Հունաստանի ֆինանսների նախարարությանն ուղղված նամակում Նանա Մուսխուրին գրել է, որ նման քայլը համարում է իր պարտքը հայրենիքին, որը գտնվում էր ֆինանսական ծանր դրության մեջ։ Երգչուհին դիմել է իր հայրենակիցներին պետությանն օգնություն ցուցաբերելու կոչով՝ հիշեցնելով, որ Հունաստանի համար այժմ հատկապես դժվար է, քանի որ անցյալ տարի այն անցավ մեկ այլ փորձության միջով՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներ[11]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Հունաստանի խորհրդարանը Նանա Մասխուրիին պարգևատրել է պառլամենտական հիմնադրամի արծաթե մեդալով` ակնառու ներդրման և հունական մշակույթի հանրահռչակման համար[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանա Մուսխուրին ամուսնացել է 1961 թվականին Յիորղոս Պեցիլասի հետ։ Ունի մեկ դուստր և որդի։ 1975 թվականին ամուսնալուծվել է։ 2003 թվականին կրկին ամուսնացել է Անդրե Շապելի հետ, որի հետ ապրել է Շվեյցարիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Broadway Database — 2000.
  2. Discogs — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. Deutsche Nationalbibliothek Record #119043793 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Montreux Jazz Festival Database
  6. Discogs — 2000.
  7. 7,0 7,1 Στη Νάνα Μούσχουρη το παράσημο του «Ταξιάρχη της Λεγεώνας της Τιμής»
  8. Nana Mouskouri
  9. «Нана Мускури попрощалась со сценой». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. Послі доброй воли - Нани Мускури
  11. Україна Молода :.: Видання | Тобі, Греціє!
  12. «Nana Mouschouri awarded Parliament Foundation medal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանա Մուսխուրի» հոդվածին։