Հերովդես Ատտիկացու օդեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերովդես Ատտիկացու օդեոն
Ωδείο Ηρώδου του Αττικού*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Հունաստան Հունաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա, Հս․ Ամերիկա
Կոորդինատներ 37°58′17″ հս․. լ. 23°43′34″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1987  (11-րդ նստաշրջան)
Համար 404
Հերովդես Ատտիկացու օդեոն (Հունաստան)##
Հերովդես Ատտիկացու օդեոն (Հունաստան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Հերովդես Ատտիկացու օդեոն, հայտնի է նաև կրճատ՝ Հրոդեոն անվանումով (հին հունարեն՝ Ωδείο Ηρώδου του Αττικού), քարակերտ հին հունական թատրոն, որը գտնվում է Աթենական Ակրոպոլիսի հնագիտական համալիրում և վերջինիս կազմում ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Հերովդես Ատտիկացու օդեոնը դասական ժամանակաշրջանի շինություն է։ Ըստ հնագիտական ուսումնասիրությունների և պատմական հիշատակումների՝ այն կառուցվել է դեռևս մ․թ․ա․ 161 թվականին։ Նորագույն շրջանի աշխարհաքաղաքական զարգացումների և շարունակական պատերազմների արդյունքում պատմամշակութային շինությունը վնասվել է և վերակառուցվել միայն 1950 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ այս շինությունը կառուցվել է դասական ժամանակաշրջանի Հունաստանում՝ մ․թ․ա․ 165 թվականին[1]։ Հեղինակը եղել է հին հույն ճարտասան, պետական և մշակութային գործիչ, փիլիսոփա, «երկրորդ սոփեստության» ուղղության հայտնի ներկայացուցիչ, դասական Հին Հունաստանի մշակույթի ջատագով Հերովդես Ատտիկացին, ով այն կառուցել է մահացած կնոջ՝ Ասպասիայի հիշատակին։

Օդեոնն ունի հնագույն թատրոնի դասական տեսք, որը միաժամանակ կարողացել է տեղավորել 5000 հանդիսականի։ Մինչ օրս բավականին լավ պահպանվել է օդեոնի ամֆիթատրոնը, իսկ շատ ու շատ այլ ենթակառուցվածքներ վերակառուցվել են։ Անհետացել են միայն վերնահարկի մարմարե արձանները։

Հնագույն պատմիչները վկայում են այն մասին, որ Հերովդես Ատտիկացու օդեոնը ժամանակին ծառայել է թատերական ներկայացումների, համերգների և այլ հանդիսությունների համար։

Մերօրյա նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի իշխանությունների կողմից օդեոնը վերակառուցվել է 1950 թվականին։ Շինարարական աշխատանքների շրջանակներում վերականգնվել է ավերված հանդիսատեսի նստարաններն ու մարմարե պատերը։ Ներկայումս օդեոնը համարվում է Աթենքի այցեքարտը համարվող Ակրոպոլիսի համալիրի մարգարիտներից մեկը։

Հերովդես Ատտիկացու օդեոնը հունիս-սեպտեմբեր ամիսներին հյուրընկալում է ամենամյա Աթենքի փառատոնը, որը քաղաքի ամենահայտնի ժամանցային միջոցառումներից է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού, Ωδείο Ηρώδου Αττικού». odysseus.culture.gr. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերովդես Ատտիկացու օդեոն» հոդվածին։