Հունաստանի խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի խորհրդարան
Изображение логотипа
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրված1843
Ղեկավարում
ԽոսնակՆիկոս Վուցիս, Ձախերի արմատական կոալիցիա (ՍԻՐԻԶԱ) (145)
Կազմը
Նստատեղեր300
Հանդիպումների վայր
300px
hellenicparliament.gr(անգլ.)(ֆր.)

Հունաստանի խորհրդարան (հուն․՝ Βουλή των Ελλήνων), միապալատ օրենսդիր մարմին Հունաստանի Հանրապետությունում։ Այն բաղկացած է 300 պատգամավորներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է չորս տարի ժամկետով։

Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ժամանակ առ ժամանակ։ Ընտրություններում հաղթած կուսակցությունը ստանում է 50 մանդատ Հունաստանի Հանրապետության խորհրդարանում[1]։ Օրենսդիր մարմինը ղեկավարվում է Հունաստանի վարչապետի կողմից։

Խորհրդարանի ներկային նախագահի պաշտոնը ստանձնում է Նիկոս Վուցիսը, ով հարում է Ձախերի արմատական կոալիցիային՝ «Սիրիզա» կուսակցությանը, որը ներկայումս ունի ամենաշատ թվով մանդատները Հունաստանի խորհրդարանում։ Պառլամենտի շենքը տեղակայված է մայրաքաղաք Աթենքի կենտրոնում՝ Վասիլիսիս Սոֆիասի պողոտայում։

Օրենսդրական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում օրենքի ընդունման և ամրագրման նախաձեռնություն ունի միայն նախագահի ղեկավարած կառավարությունն ու ազգային ժողովը։ Օրինագիծը մինչ իրավական ուժ ստանալը պետք է ունենա պետական այրերի կողմից ներկայացված բացատրագիր։ Ցանկացած օրինագիծը վերընթերցվում է համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից։

Հունաստանի Հանրապետության սահմանադրության 110-րդ և 119-րդ հոդվածները ներկայացնում են սահմանադրական փոփոխություններն այդ երկրում։ Ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1975 թվականին։ Մինչ այդ փոփոխվել է երեք անգամ՝ 1986, 2001 և 2008 թվականներին։

Հունաստանի խորհրդարանի լիազորությունների մեջ է մտնում՝

  • Հաստատել իր ռեգլամենտը՝ ժողովը վարելու վարելակարգը
  • Խնայողություններ վերցնել պետական բյուջեից և հաշվետվությամբ ներկայացնել դրա օգտագործման նպատակն ու կարևորությունը
  • Հաստատել տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր
  • Անցկացնել հանրաքվե՝ հանուն Հունաստանի Հանրապետության
  • Ընտրել Հանրապետության և խորհրդարանի նախագահ

Կուսակցական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ Հունաստանի խորհրդարանն ունի հետևյալ կուսակցական կազմը.

Կուսակցություն Առաջնորդ Տոկոսային քանակություն Պատգամավորների հաշվեկշիռ
«Ձախերի արմատական կոալիցիա»
Συνασπισμός της Ριζοσπαστικής Αριστεράς
Ալեքսիս Ցիպրաս 35,46 145
«Նոր Ժողովրդավարություն»
Νέα Δημοκρατία
Անտոնիս Սամարաս 28,10 75
«Ոսկե արշալույս»
Χρυσή Αυγή
Նիկոլաոս Միխալոլիակոս 6,99 18
«Գետ»
Το Ποτάμι
Ստավրոս Թեոդորակիս 4,09 11
Հունաստանի կոմունիստական կուսակցություն
Κομμουνιστικό Κόμμα Ελλάδας
Դիմիտրիս Կուցումբաս 5,55 15
«Անկախ հույներ»
Ανεξάρτητοι Έλληνες
Փանոս Կամենոս 3,69 10
Համահունական սոցիալիստական շարժում
Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα
Եվանգելոս Վենիզելոս 6,28 17

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.eklogika.gr. «Βουλευτικές έδρες ανά εκλογική περιφέρεια». www.eklogika.gr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.