Հունաստանի Սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coat of arms of Greece.svg

Հունաստանի Հանրապետության Սահամանադրություն (հուն․՝ Σύνταγμα της Ελλάδας), Հունաստանի Հանրապետության բարձրագույն օրենքը։

Հունաստանի Սահմանադրությունը մշակել է կառավարությունը և 1975 թվականի հունիսի 9-ին ընդունել խորհրդարանը։ Հունաստանի առաջին սահմանադրությունը ուժի մեջ է մտել 1975 թվականի հունիսի 11-ին։

Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ միայն «սև գնդապետների» ռազմական բռնապետության տապալումից հետո։ 1821 թվականին անկախության հռչակումից մինչև 1973 թվականը երկրում գործել է 10 տարբեր բովանդակությամբ սահմանադրություններ։

Հունաստանի Հանրապետության ներկայիս Սահմանադրությունը բաղկացած է 4 բաժնի բաշխված 120 հոդվածներից[1]։ Սահմանադրության բնորոշ առանձնահատկությունը պետության և հոգևոր իշխանության հարաբերությունների մանրամասն նկարագրությունն է։

Սահմանադրական հսկողությունն իրականացնում են Հունաստանում գործող առաջին և երկրորդ ատյանի սովորական դատարաններն ու Գերագույն հատուկ դատարանը։ Փոփոխություններն ընդունվում են Հունաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր անդամների ձայների 3/5-ով, մեկ ամսից ոչ ավելի ընդմիջմամբ երկու քվեարկություններում և հաստատվում հաջորդ գումարման խորհրդարանի կողմից։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի Հանրապետության մայր օրենքների ժողովածուն՝ Սահմանադրությունը, բաղկացած է 4 մասերից, որոնք իրենց հերթին բաժանված են 120 հոդվածների։

  • Առաջին մաս (հոդվածներ՝ 1-ից 3-րդ), ներկայացված են նյութաիրավական դրույթներ։ Այստեղ հաստատվում է, որ Հունաստանի Հանրապետությունը կառավարման համակարգով խորհրդարանական հանրապետություն է՝ վարչապետի կառավարմամբ, ինչպես նաև պնդում, որ հույն ուղղափառ եկեղեցին Հունաստանի պաշտոնական կրոնական կառույցն է, իսկ քրիստոնեությունը՝ երկրի պետական կրոնը։
  • Երկրորդ մաս (հոդվածներ՝ 4-ից 25-րդ), ինչպիսին են Հունաստանի քաղաքացիների անհատական և սոցիալական իրավունքները։
  • Երրորդ մաս (հոդվածներ՝ 26-ից 105-րդ), նկարագրում է մարդու իրավունքների կազմակերպումը և պետության գործառույթները։ Կան նաև օրենքներ, որոնք միջազգային կոնվենցիաների հունականացված տարբերակն են։
  • Չորրորդ մաս (հոդվածներ՝ 106-ից 120-րդ), եզրափակում է սահմանադրության դրույթները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Constitution of Greece»։ www.hri.org։ Վերցված է 2016-03-25 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Δ.Κ. Γιαννακόπουλος, Η ανάπτυξη της έννοιας του συντάγματος στον πολιτικό λόγο των Ελλήνων, 1821-1844 , Κλειώ, τ/χ.4, (Δεκέμβριος 2007),σελ. 27-55
  • Ζολώτα, Αναστασίου Π., Αντισυνταγματικαί διατάξεις του Συντάγματος, Θεσσαλονίκη, εκδ. Ερωδιός, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]