Կրոնը Հունաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունական ուղղափառ եկեղեցին սերտ կապեր է պահպանում հունական պետության հետ, ինչն ընդգծվում է ուղղափառ բոլոր եկեղեցիներում դրոշի առկայությամբ, ինչպես նաև հունական դրոշի և Հունաստանի զինանշանի վրա կրոնական պատկերներով:

Երկրի բնակչության մեծամասնությունը պատկանում է Հելլենական ուղղափառ եկեղեցուն, որը ղեկավարվում է Աթենքի արքեպիսկոպոսի կողմից վերահսկվող մայրաքաղաքային եպիսկոպոսների սինոդի կողմից։ Այս եկեղեցու անդամների թիվը կազմում է 9 246 230։ Հույների զգալի մասը (0,5-0,8 մլն) պատկանում է մեծաթիվ հին ժամանակների ուղղափառ եկեղեցիներին։

Սահմանադրության համաձայն՝ ուղղափառ քրիստոնեությունը հանդիսանում է պետական կրոն։ Կրոնը նշվում է անձնագրի մեջ։ Թույլատրվում է դավանանքի ընտրության ազատություն, 1953 թվականի Սահմանադրության մեջ պրոզելիտիզմը դիտարկվում էր որպես ուղղակի հանցագործությունն ուղղափառ եկեղեցու դեմ, 1975 թվականի Սահմանադրության 13(2) հոդվածը պաշտոնապես հայտարարում է բոլոր կրոնների պաշտպանություն՝ այդպիսի անարդարությունից։ Բայց հավատացյալների ճնշող մեծամասնությունը ուղղափառ է, բողոքականները չափազանց քիչ են՝ համեմատած քրիստոնյա այլ երկրների բողոքականների քանակի հետ։ Կռապաշտների դեմ կան բացահայտ հետապնդումներ։

Այլ դավանանքների հետևորդների մեջ՝ մուսուլմանները՝ 230 հազար (1990), կաթոլիկները՝ 58 հազար, բողոքականները՝ 40 հազար, հրեաները՝ 5 հազար (առավելապես՝ Սալոնիկում), էթնիկ հունական կրոնի հետևորդները՝ մոտավորապես 2 հազար։ Եհովայի վկաները Հունաստանում շուրջ 30 հազարն են։

Բողոքականությունը Հունաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսունական երիտասարդների կոնգրեսը Նիկեայում

Բողոքականների թվաքանակը հաշվարկվում է 30[1] — 41[2] հազար մարդ։ Երկրում ավելի մեծ բողոքական խումբ են համարվում բարենորոգիչները, ովքեր գործում են XIX դարի կեսերից։ Նրանց կողմից ստեղծված Հունական ավետարանական եկեղեցի-ն կազմված է 30 համայնքներից և ունի մոտավորապես 5 հազար հավատացյալ։

Լյութերականները (7 ծխական համայնք, 1 000 հավատացյալ) հանդիսանում են առավելապես էթնիկ գերմանացիներ, ովքեր Հունաստանում հայտնվել են XIX դարի կեսին։ Հունաստանի անգլիական եկեղեցի-ն (3 ծխական համայնք) մտնում է Անգլիայի եկեղեցու մեջ։ 1923 թվականին ստեղծված կոնգրեգատիստական Մերձավոր Արևելքի հայ ավետարանակնների համայնք-ն ներառում է 1 000 մարդ։

Հիսունականությունը երկիր են բերել հույները, ովքեր վերադարձել էին ԱՄՆ-ից[3]։ 1927 թվականին նրանք հիմնադրեցին Աթենքի առաջին հիսունական եկեղեցին։ Այս պահին երկրում գործում է 200 հիսունական եկեղեցի և ճիշտ նույնքան էլ տնային համայնքներում։ Ամենախոշոր հիսունական միությունը «Հիսունականների ազատ առաքելական եկեղեցի»-ն է (20 հազար հավատացյալներ[4]), որը 1965 թվականին առանձնացել է «Աստծո ժողովներ»-ից։ Հիսունական երկրորդ միությունը՝ «Հիսունականների առաքելական եկեղեցի»-ն միավորում է 12 հազար հավատացյալների[5] և մտնում է «Աստծո ժողովներ»-ի մեջ։ Երկրում գործում են մի շարք փոքրաքանակ հիսունական դենոմինացիաներ (վերանվանումներ)՝ Քրիստոսի առաքելական եկեղեցի (ունի 4 համայնք, Քառակողմ Ավետարանի միջազգային եկեղեցի), Աստծո ամբողջաավետարանական եկեղեցի (ունի 4 համայնք, Աստծո եկեղեցի), Աստծո մարգարեության եկեղեցի (6 համայնք) և այլն։

Ադվենտիստները երկրում 500-ն են՝ 4 եկեղեցիներում[6]։ Աթենքում կան մեթոդականության, նորառաքելական եկեղեցու և մկրտիչների ոչ մեծ խմբեր (3 համայնք)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Religious Freedom Report 2006
  2. Operation World — Greece
  3. European pentecostalism William Kay, Anne Dyer — BRILL, 2011. — 416 с., (С.210)
  4. Free Apostolic Church Of Pentecost
  5. AoG Greece — Participating Member
  6. «Adventist Atlas — Greece». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոնը Հունաստանում» հոդվածին։