Կոմոտինի
Քաղաք | ||
---|---|---|
Կոմոտինի | ||
հուն․՝ Κομοτηνή | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Պերիֆերիա | Արևելյան Մակեդոնիա և Թրակիա | |
Նոմոս | Ռոդոպի | |
Դիմարխ | Դիմիրիս Կոտսակիս | |
Մակերես | 385,386 կմ² | |
ԲԾՄ | 19 մ | |
Պաշտոնական լեզու | հունարեն | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 66,919 մարդ (2011) | |
Խտություն | 160 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +30 25310 | |
Փոստային ինդեքս | 691 00 | |
Փոստային ինդեքսներ | 69100, 69131, 69132 և 69133 | |
Ավտոմոբիլային կոդ | KK, KO | |
Պաշտոնական կայք | komotini.gr | |
| ||
Կոմոտինի (հուն․՝ Κομοτηνή), Գյումյուրջինա (թուրք.՝ Gümülcine, բուլղար․՝ Гюмюрджина), քաղաք Հունաստանի հյուսիս-արևելքում, Կոմոտինի դեմոսի վարչական շրջանը, Ռոդոպի նոմոսի, ինչպես նաև Արևելյան Մակեդոնիա և Թրակիա վարչական շրջանի գլխավոր քաղաքը։ Քաղաքը գտնվում է Արևմտյան Թրակիա պատմական շրջանում, Ռոդոպների ստորոտին, Պապիկիոն գագաթից ոչ հեռու։ Առաջին անգամ հիշատակվել է բյուզանդական պատմաբան Նիկիֆոր Գրիգորայի կողմից (1296-1366) որպես Կոմոտինա (հուն․՝ Κομοτηνά), և կայսր Հովհաննես VI Կանտակուզինի կողմից (1347-1355) որպես Կումուձինա (հուն․՝ Κουμουτζηνά)։ 1913 թվականին ժամանակավորապես կատարում էր իսլամական պետական կազմավորման՝ Գյումյուրջինական հանրապետության մայրաքաղաքի գործառույթները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Կոմոտինիի տարածքում առաջին բնակավայրերը գոյություն են ունեցել դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանում[1]։ Մ․թ․ա․ 2000 թվականին տարածքը բնակեցվել է հին թրակիացիներով։ Մ․թ․ա․ 7-րդ հարյուրամյակի ընթացքում այստեղ ներգաղթեցին Կենտրոնական Հունաստանից և Եգեյան ծովից եկած գաղութարարները, որոնք բնակություն են հաստատել առափնյայի երկայնքով։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ հիմնադրվել են Մարոնիա, Դիկեա, Ավդիրա, Մեսիմվիրա և Էնոս բնակավայրերը, որոնք աստիճանաբար դառնում են կարևոր կոմերցիոն կենտրոններ։ Սակայն գաղութարարների կենսակերպի ազդեցությունը տեղական մշակույթի վրա այնքան մեծ էր, որ այդ տարածաշրջանում կազմավորվել է ընդհանուր ազգամշակութային առանձնահատկությունը։
Մ․թ․ա․ 4-րդ հարյուրամյակում Թրակիան գրավվել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի կողմից։ 1372 թվականին քաղաքը Էվրենոսի գլխավորությամբ գրավվել է օսմանների կողմից: Այդ պահից սկսած քաղաքային էթնիկական կազմը դարձել է խիստ բազմազան: Քաղաքում սկսեցին բնակվել թուրքեր, հրեաներ, հայեր և բուլղարացիներ: Քաղաքը դարձել է կապող օղակ Կոնստանդնուպոլսի և Օսմանյան կայսրության միջև:
Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական զորքերը գրավել են քաղաքը, սակայն Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ հունական բանակի ճնշման տակ 1913 թվականի հուլիսի 14-ին բուլղարացիները ետ են նահանջել քաղաքից: Այնուամենայնիվ, Բուխարեստի հաշտության պայմանագրով, քաղաքը վերադարձվել է Բուլղարիային: Չնայած հունական բնակչության բողոքներին, քաղաքը մնում էր Բուլղարիայի մի մասը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: 1913 թվականին ժամանակավորապես կատարում էր մուսուլմանական Գյումյուրջինական հանրապետության մայրաքաղաքի գործառույթները: 1919 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Արևմտյան Թրակիայի հետ միասին քաղաքը դարձել է Հունաստանի Հանրապետության մի մասը:
Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ օրս քաղաքի անվան ծագումնաբանությունը հայտնի չէ։ Համաձայն վարկածներից մեկի, քաղաքը ժառանգել է նույն վայրում գտնվող ավանի կամ գյուղի անվանումը։ Այլ վարկածով՝ Կոմոտինին տեղանքի անվանումն է[2]։
Անվանումն, ինչպես և հենց քաղաքը, փոփոխվել է օսմանյան բռնազավթումների ընթացքում։ Քաղաքի անվանումն, որը գոյություն է ունեցել այն ժամանակ, զավթիչները չկարողացան ճիշտ արտասանել, և բազմաթիվ փոփոխություններից հետո կանգ են առել Գյումյուրջինա տարբերակի վրա։ Այդ անվանումը քաղաքը կրում էր ողջ թուրքական տիրապետության ընթացքում[3]։ Օսմանյան լծի տակից դուրս գալուց հետո քաղաքը ստացել է Կոմոտինի անվանումը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 32-38 մետր բարձրության վրա, Թրակիական հարթավայրի վրա, Ռոդոպների ստորոտին, Աթենքից 795 մետր և Սալոնիկից 282 մետր հեռավորության վրա։ Հին քաղաքային հատակագիծը տարբերվում է քաղաքի ժամանակակից թաղամասերից։ Կոմոտինիի մոտակա օդանավակայանները գտնվում են Ալեքսանդրուպոլիս քաղաքում՝ Կոմոտինիից 65 կմ, և Կավալայից 110 կմ հեռավորության վրա։ Քաղաքում առկա է երկաթուղային գիծ և ավտոբուսային կայարան, որոնք կապում են բոլոր մայրցամաքային հունական քաղաքները, ինչպես նաև Ստամբուլ քաղաքը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմոտինի, Հունաստանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 48 (9) |
50 (10) |
55 (13) |
64 (18) |
73 (23) |
82 (28) |
88 (31) |
88 (31) |
79 (26) |
69 (21) |
58 (14) |
50 (10) |
67 (19) |
Միջին ցածր °F (°C) | 33 (1) |
34 (1) |
38 (3) |
45 (7) |
53 (12) |
61 (16) |
65 (18) |
65 (18) |
58 (14) |
51 (11) |
42 (6) |
36 (2) |
48.416 (9.12) |
աղբյուր: <World Weather Online= >Komotini Monthly Climate Average, Greece։ World Weather Online։ 2016 http://www.worldweatheronline.com/komotini-weather-averages/east-macedonia-and-thrace/gr.aspx։ Վերցված է 13 September 2016 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The History of Komotini
- ↑ Αντωνη Κ. Λιαπι, Η Κομοτηνη και η περιφερεια τισ,σελιδα 21, Κομοτηνη 1996
- ↑ Κ. Αλή, Οι παλαιές οθωμανικές ονομασίες των πόλεων Κομοτηνής και Ξάνθης, Κομοτηνή 1994
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.urban.gr/images/other/KOMOTINIpresen112007EN.pdf(չաշխատող հղում)
- http://www.absoluteastronomy.com/topics/Komotini
- http://en.agrotravel.gr/agro/site/AgroTopics/t_docpage?sparam=int_history_mythology&doc=/Documents/Agrotravel/learnabout/rodopi/istoriakomotinis&sub_nav=LearnAbout
|