Ռոդոպներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդոպներ
Rhodopen Balkan topo de.jpg
Լեռների տեղադրությունը Բալկանյան թերակղզում
Տեսակ լեռնաշղթա
Երկիր Հունաստան
Աշխարհագրական
տեղադրություն
Բուլղարիա Բուլղարիա
Հունաստան Հունաստան
Մասն է Ալպ-հիմալայան գեոսինկլինալ
Բարձրություն (ԲԾՄ) 2191 մետր
Երկարություն 240 կիլոմետր
Լայնություն 100 կիլոմետր
Մակերես 14 735 կմ²
Բարձրագույն գագաթ Golyam Perelik
Նյութ Փոխակերպված ապար
##Ռոդոպներ (Հունաստան)
RedMountain.svg
Կոորդինատներ: 41°36′4.0000000996093″ հս․ լ. 24°34′27.000000101202″ ավ. ե. / 41.601111111138777687° հս․. լ. 24.57416666669477934° ավ. ե. / 41.601111111138777687; 24.57416666669477934
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Ռոդոպներ, Ռոդոպյան լեռներ, գտնվում են Բալկանյան թերակղզում, Բուլղարիայում և Հունաստանում։ Երկարությունը մոտ 240 կմ է, բարձրությունը՝ մինչե 2191 մետր (Դոլյամ Պերելիկ լեռ)։ Կազմված են կրաքարերից, ավազաքարերից, բյուրեղային և հրաբխային ապարներից։ Տարեկան տեղումները 650-1000 մմ են։ Գետերը սահանքավոր են, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ։ Կան ՀԷԿ-երի կասկադներ և ջրամբարներ։ Հարավային լանջերը ծածկված են թփուտներով, մշտադալար կաղնու պուրակներով, հյուսիսային լանջերը՝ կաղնու, հաճարենու և ասեղնատերև անտառներով, 1800-2000 մետրից բարձր՝ մերձալպյան մարգագետիններով ու թփուտներով։ Կան երկաթի, քրոմի, բազմամետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, բալնեոլոգիական և կլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png