Գնեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գնեյսի նմուշ

Գնեյս (գերմ.՝ gneis) (գղձաքար), խոշորահատիկ, ընդհատ թելիկային կառուցվածքով փոխակերպային ապար՝ կազմված դաշտային սպաթ, քիչ քանակով՝ քվարց, փայլար կամ երկաթ-մագնեզիումային սիլիկատ միներալներից։ Առաջանում է հրային ու նստվածքային ապարների փոխակերպումից։ Տարածված է մինչքեմբրի բյուրեղային զանգվածներում։ ՀՀ Ծաղկունյաց, Հախումի, Ամասիայի և Երանոսի փոխակերպային լեռնազանգվածներում հայտնի են նռնաքար-երկփայլարային, քվարց-մուսկովիտ-բիոտիտային գնեյսներ ու գրանիտագնեյսներ։ Օգտագործվում է շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 139 CC-BY-SA-icon-80x15.png