Գրանիտագնեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրանիտագնեյս (գրանիտագղձաքար), փոխակերպային ապար՝ գրանիտի միներալային կազմով։ Գրանիտից տարբերվում է թերթային և գնեյսային կառուցվածքով։ Առաջանում է թթվային կազմի գրանիտային, հրային ապարների միջին և բարձր աստիճանների փոխակերպման (ընդհուպ մինչև դրանց մասնակի հալումը), թերթայնացման և վերաբյուրեղացման հետևանքով։ Տարածված է ՀՀ Ծաղկունյաց, Զանգեզուրի, Փամբակի ու Բազումի լեռնաշղթաներում։ Օգտագործվում է շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։