Ալեքսանդրուպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալեքսանդրուպոլիս
հուն․՝ Αλεξανδρούπολη
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված է1875 թ.
Առաջին հիշատակումմ. թ. ա. 340
Մակերես1,219.9 կմ²
ԲԾՄ11 մետր
Բնակչություն72,959 մարդ (2011)
Խտություն60 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ25510
Փոստային ինդեքս681 00
Փոստային դասիչ681 00
Պաշտոնական կայքalexpolis.gr
Ալեքսանդրուպոլիս (Հունաստան)##
Ալեքսանդրուպոլիս (Հունաստան)

Ալեքսանդրուպոլիս (հուն․՝ Αλεξανδρούπολη), Դեդեագաչ (թուրքերեն՝ Dedeağaç), քաղաք Հունաստանի հյուսիս-արևելքում, Ֆրակիայում, Մարիցա գետի գետաբերանից 15 կմ հեռավորության վրա։ Ալեքսանդրուպոլիսը Էվրոս նոմի մայրաքաղաքն է։ Գտնվում է Թուրքիայի եվրոպական մասի և Բուլղարիայի սահմանից ոչ հեռու։ Ալեքսանդրուպոլիսը Հունաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկն է, սակայն այն կառուցված է Սալե (Սալի) (հուն․՝ Σάλη) քաղաքի ավերակների վրա, որը հիմնադրվել է Սամոթրակիի բնակիչների կողմից (ինչի մասին իր աշխատություններում հիշատակում է Հերոդոտոսը)[1]։ Ալեքսանդրուպոլսից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Դիմոկրիտոս միջազգային օդանավակայանը (հուն․՝ Δημόκριτος):

20-րդ դարի սկզբին Դեդեագաչը հայտնվել է Բալկանյան պատերազմների կենտրոնում։ Սկզբում այն պատկանում էր Թուրքիային, այնուհետև անցել է Բուլղարիային, և, վերջապես, 1920 թվականից անցել է Հունաստանին։ Այդ ժամանակ քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրուպոլիս հունական արքա Ալեքսանդր I-ի պատվին։

Դեդեագաչի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրուպոլսի փարոսը

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականին ժամանակակից քաղաքի տեղում գոյություն է ունեցել մաքսանենգության դեմ պահակակետ[2]։ Մոտ 1850 թվականին հարևան գյուղերից (Մարոնիա, Մակրի և այլն) ձկնորսներն այստեղ հիմնել են ոչ մեծ գյուղ, որն անվանեցին Դեդեագաչ (հուն․՝ Δεδεαγάτς): Այդ բառը թուրքական արմատներ ունի և թարգմանվում է որպես «ծերունու ծառը» կամ «պանդուխտի ծառը»։ Ըստ լեգենդի, անվանումը ծագել է կաղնու ծառի շնորհիվ, որի ստվերում ծեր և իմաստուն դերվիշը (հնարավոր է նրա անունը Դեդե էր) խրատում էր իր աշակերտներին։ Արդյունքում նա այստեղ էլ թաղվել է։

Ռուս-թուրքական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականին այստեղ սկսվել է երկաթուղային գծի կառուցումը, որը միացնում էր Ստամբուլը Ադրիանապոլսի, Հարավային Մակեդոնիայի և Սալոնիկի հետ։ Այդ երկաթուղային ճյուղի կառույցը պետք է արդիականացներ Օսմանյան կայսրությունը, այդ պատճառով Ավստրո-Հունգարիայից վարձվել են շինարարության այդ ոլորտի առաջատար մասնագետներ։

Դեդեագաչը գրավվել է ռուսական բանակի կողմից 1877 թվականին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Ռուսական զորքերը մնացել են քաղաքում ընդհուպ մինչև Բեռլինյան կոնգրեսը։ Ռուս ինժեներ-քաղաքաշենների կողմից մշակվել է քաղաքի բարեկարգման ծրագիր։ Մեծ ուշադրություն է դարձվել լայն փողոցների նախագծման վրա, որը զորքերին ազատ տեղաշարժվելու հնարավորություն էր տալիս։ Փողոցները գնում են իրար զուգահեռ, ինչը նման չէ նեղ խճուղիների, սալարկված փողոցների և փակուղիների, որոնք բնորոշ էին այդ ժամանակների օսմանյան քաղաքներին։ Ռուսազգի ինժեներների մասնակցությամբ կառուցվել է Դեդեագաչի փարոսը[3]։

Բալկանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականի նոյեմբերի 8-ին Դեդեագաչը և նրա երկաթուղային կայարանը հունական նավատորմի աջակցությամբ ազատագրվել են բուլղարական զորքերի կողմից։ Բուլղարիան և Հունաստանը Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ դաշնակիցներ էին, սակայն հակառակորդ էին Երկրորդ բալկանյան պատերազմի ժամանակ։ Դեդեագաչը գրավվել է հունական բանակի կողմից 1913 թվականի հուլիսի 11-ին։ 1913 թվականի օգոստոսի 10Բուխարեստի պայմանագրի համաձայն, Դեդեագաչը միացել է Բուլղարիային Արևմտյան Ֆրակիայի մնացյալ հատվածի հետ միասին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ դարձել է տարածքային զգալի փոփոխությունների պատճառ։ Բուլղարիան համաձայն խաղաղության պայմանագրի Հունաստանին զիջում էր Արևմտյան Ֆրակիայի մի մասը, սակայն, պահպանել է բեռնափոխադրումների տրանզիտի իրավունքը Դեդեագաչի միջով, որպեսզի տեղափոխի իր ապրանքները Եգեյան ծովով։ Հետագայում քաղաքն այցելել է Հունաստանի թագավոր Ալեքսանդր I-ը։ Հետագայում քաղաքը վերանվանվել է նրա պատվին՝ Ալեքսանդրուպոլիս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիան իր դաշնակից Բուլղարիային հնարավորություն է ընձեռնել անեքսիայի ենթարկել քաղաքը։ Բուլղարիայի պետական հեղաշրջումից հետո Ալեքսանդրուպոլիսը 1944 թվականի հոկտեմբերին գրավվել է Հունաստանի ազգային ազատագրական բանակի կողմից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրուպոլիսը գտնվում է Մարիցա գետի գետաբերանից 15 կմ դեպի արևմուտք, Թուրքիայի հետ սահմանից 40 կմ, Սալոնիկից 346 կմ, Աթենքից 750 կմ հեռավորության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրուպոլիսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.8
(64)
21.4
(70.5)
23.4
(74.1)
27.0
(80.6)
32.0
(89.6)
36.8
(98.2)
39.0
(102.2)
37.4
(99.3)
36.8
(98.2)
32.6
(90.7)
23.8
(74.8)
23.2
(73.8)
39.0
(102.2)
Միջին բարձր °C (°F) 8.4
(47.1)
9.6
(49.3)
12.3
(54.1)
17.3
(63.1)
22.4
(72.3)
27.1
(80.8)
30.1
(86.2)
30.2
(86.4)
26.4
(79.5)
20.2
(68.4)
15.1
(59.2)
10.7
(51.3)
19.1
(66.4)
Միջին օրական °C (°F) 4.8
(40.6)
5.8
(42.4)
8.5
(47.3)
13.2
(55.8)
18.3
(64.9)
23.0
(73.4)
25.6
(78.1)
25.2
(77.4)
21.0
(69.8)
15.5
(59.9)
11.0
(51.8)
7.0
(44.6)
14.9
(58.8)
Միջին ցածր °C (°F) 1.1
(34)
1.9
(35.4)
3.7
(38.7)
7.1
(44.8)
11.1
(52)
14.8
(58.6)
17.4
(63.3)
17.2
(63)
14.0
(57.2)
10.1
(50.2)
6.7
(44.1)
3.3
(37.9)
9.0
(48.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.2
(8.2)
−14
(7)
−13.6
(7.5)
−2.4
(27.7)
1.0
(33.8)
7.0
(44.6)
9.0
(48.2)
8.4
(47.1)
0.0
(32)
−2
(28)
−6.2
(20.8)
−8.8
(16.2)
−14
(7)
Տեղումներ մմ (դյույմ) 60.4
(2.378)
61.2
(2.409)
52.3
(2.059)
39.6
(1.559)
36.3
(1.429)
27.3
(1.075)
17.6
(0.693)
10.6
(0.417)
31.0
(1.22)
50.5
(1.988)
75.7
(2.98)
86.8
(3.417)
549.3
(21.624)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 6.8 6.1 5.8 5.5 5.1 3.4 2.5 1.5 2.7 4.6 6.6 8.2 53.8
% խոնավություն 74.9 73.6 73.0 71.3 68.6 60.6 54.4 53.3 59.7 67.6 75.2 76.7 67.4
աղբյուր: NOAA[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գտնվում է Հունաստանի խոշորագույն նավահանգիստներից մեկը[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Քաղաք Քաղաքային միավոր Մունիցիպալիտետ
1981 34,535 35,799
1991 36,994 38,220
2001 48,885 52,720
2011 57,812 58,125 72,959

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնական պատմության թանգարան
  • Եկեղեցական թանգարան
  • Ազգաբանական թանգարան

Ալեքսանդրուպոլսում ծնված անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.xanthi.ilsp.gr/thraki/history/his.asp?perioxhid=R0001
  2. http://www.visitgreece.gr/en/mainland/alexandroupolis
  3. В греческом городе Александруполис проходит фотовыставка РИА Новости
  4. «ALEXANDROUPOLIS Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  5. Эксперт: Предложение Греции пускать российские корабли в обход Турции не понравится НАТО

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրուպոլիս» հոդվածին։