Հոգեգալստականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հիսունականներից)

Հիսունականներ, (կամ հոգեգալստականներ) առաջացել է ԱՄՆ-ում XIX դարիի վերջին - XX դարի սկզբին։ Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, որի շնորհիվ նրանք կարողացել են քարոզել օտարալեզու ժողովուրդների մեջ։ ՀՀ-ում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ «Կյանքի խոսք», «Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի» և այլն։ Հիսունականները չեն ընդունում քրիստ. եկեղեցու պաշտոն, ծեսերը, սրբապատկերները, խաչը։

Պատմական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտամունքի այս ձևն իր արմատներն ունեցել է հեթանոսական կրոններում: I դ. ավարտին՝ հեթանոսությունը լիովին հաղթահարելուն զուգընթաց, գլոսոլալիան իրեն բոլորովին սպառեց քրիստոնեական համայնքներում, և միայն XVII-XIXդդ. երկրորդ կեսերին այն կրկին ի հայտ եկավ բողոքականության միջավայրում: Նրանք հատուկ նշանակություն են տալիս վկայություններին: Նրանց բնորոշ են ռացիոնալիզմը և ձևական վարդապետական խորհրդանիշները: Առանձնահատուկ կարևորություն է տրվում հավատացյալների անձնական բարեպաշտությանը և կրոնական զգացմունքներին: Այս, ինչպես նաև մյուս շարժումները սկզբնավորվել են Անգլիայում և Ամերիկայում՝ հանգեցնելով նոր կրոնափիլիսոփայական ուղղությունների առաջացմանը: 1738 թ. Ջորջ Ուայթֆիլդը սկսեց կատարել կանոնավոր ուղևորություններ Ամերիկա՝ արդեն իսկ առկա ռիվայվելիստական գաղութներ: Բիլլի Գրեյմը 1950-ական թվականներին մեծապես կարևորեց ռիվայվելիստական ավանդույթի մեթոդն ու աստվածաբանությունը: Նա տվել է ամենախիստ զգացմունքային և հոգեբանական առանձնահատկությունները, պահպանելով սակայն, ուղղակի և արդյունավետ քարոզչական, սուրբգրային ուղղվածության հռչակումը, նաև անհատական պատասխանը ամբողջ համայնքին, երաժշտության օգտագործումը, երգերով հանրահավաքները: Շոտլանդացի Ֆոքսը պնդում էր, որ անմիջապես «լուսավորվելով» Սուրբ Հոգուց, ամեն մարդ իմանում է ամեն անհրաժեշտ բան, և կարիք չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ Սուրբ Գրքի: Անգլիացի քուեյքերները (անգլերեն՝ quake- դող, դողացնել, ցնցվել) հավաքվելով միասին, սպասում էին, որ իրենցից մեկը կհուզավառվի, պայծառություն կստանա ու կսկսի մարգարեանալ: Համաձայն Ջ.Վեսլի հավատացյալը, արդարացմանը զուգահեռ, պետք է նաև սրբանա իր կյանքի ընթացքում: Սրա ճյուղավորումներից է հոգեգալստական (պենտեկոստեական) շարժումը որը իրվինգիստներից որդեգրեց պաշտամունքի էքստատիկ արարողակարգը, ինչը հոգեբանական զանազան երևույթներ է առաջ բերում: Սուրբ Հոգու պարգևներից առանձնացնելով լեզվախոսությունը՝ հոգեգալստականներն այն պարտադիր համարեցին յուրաքանչյուր հավատացյալի համար, որպես Սուրբ Հոգով մկրտված լինելու նշան: Հիսնականներին հատուկ են երկու հակադիր միտումներ. առավել մեծ միավումների մեջ միասնանալը և անկախ համայնքներն ու ուղղությունները պահպանելը: Արդյունքում առկա են համաշխարհային մասշտաբով գործող այնպիսի խոշոր միավորումներ, ինչպիսիք են «Աստծո եկեղեցին» (հիմն. 1903թ.), «Աստծո ասամբլեան» (1914թ.), «Ճշմարիտ Ավետարանի միջազգային եկեղեցին» և այլն, և բազմաթիվ մանր համայնքներ, որոնք տարբերվում են իրենց ուսմունքներով կամ ազգային բազմազանությամբ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png