Հունաստանի ռազմաօդային ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի ռազմաօդային ուժեր
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմա-օդային ուժեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵնթարկոումՀունաստանի ազգային պաշտպանության նախարարություն
Մտնում էԿիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա
.
ՇրաբԱթենք, Հունաստան
Կարգախոս«Αίεν Υψικρατείν» («Միշտ իշխող բարձրության վրա»)
Գույներcyan?, սպիտակ և նարնջագույն
Ստեղծվեց1930[1]
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-լեյտենանտ Վասիլիոս Կլոկոզաս
հուն․՝ Αντιπτέραρχος Βασίλειος Κλόκοζας[2]
Կայքhaf.gr(անգլ.)

Հունաստանի ռազմաօդային ուժեր (հուն․՝ Ελληνική Πολεμική Αεροπορία, ΕПΑ), Հունաստանի Հանրապետության զինված ուժերի տեսակ։ Մինչ 1974 թվականի միապետության վերացումը Հունաստանի ռազմաօդային ուժերը կոչվում էին Հունաստանի թագավորական ռազմաօդային ուժեր (Ελληνική Βασιλική Αεροπορία, EBA): Հունական ռազմական ավիացիայի ղեկավար մարմինը համարվում է Գլխավոր ավիացիոն շտաբը (Γενικού Επιτελείου Αεροπορίας, ΓΕΑ): Հունաստանի ռազմաօդային ուժերի կարգախոսն է «Αίεν Υψικρατείν», որը նշանակում է «Միշտ իշխող բարձրության վրա»։ Այդ բառակապակցությամբ փոխգնդապետ (ավելի ուշ` գեներալ) Սպիրոս Պապասպիրոսը, ով հունական ավիացիոն կենտրոնի պետ էր Գազայի ավիաբազայում, 1941 թվականի հոկտեմբերի 5-ին ողջունել է 335-րդ էսկադրիլիայի ստեղծումը, որը Մերձավոր Արևելքում առաջին հունական կործանիչ էսկադրիլիան էր, որը մասնակցել է Եգիպտոսի մարտական գործողություններում։ Հունաստանի ռազմաօդային ուժերի տարբերանշանը օդում ճախրող արծիվ է սպիտակա-կապտավուն շրջանակի ֆոնի վրա։

Ռազմական ավիացիա ստեղծելու որոշումն ընդունվել է Հունաստանի կառավարության կողմից 1911 թվականին։ Հունաստանի ռազմաօդային ուժերը մասնակցել են Բալկանյան պատերազմներում, Առաջին համաշխարհային պատերազմում, 1919—1921 թվականների հույն-թուրքական պատերազմում և 1930 թվականին առանձնացվել են որպես անկախ զորատեսակ։ 1941 թվականին գերմանական հարձակումների ժամանակ ռազմաօդային ուժերը ամբողջությամբ ոչնչացվել են։ Ավելի ուշ կազմավորվել են մի քանի հունական էսկադրիլիաներ, որոնք Մերձավոր Արևելքում մարտնչում էին բրիտանական հրամանատարության տակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի է դարձել հույն ռազմական օդաչու Միտրալեկսիս Մարինոսը։ Նրա կիսանդրին տեղադրված է Աթենքի Էլլինիկո ավիաբազայում։

Տեխնիկա և սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Military Balance-ի տվյալների համաձայն, 2014 թվականի դրությամբ Հունաստանի ռազմաօդային ուժերն ունեին հետևյալ տեխնիկա.

Տիպ Արտադրություն Նշանակություն Քանակ Ծանոթագրություններ Պատկեր
Ռազմական ինքնաթիռներ
F-16C/D Block 30, 50 «Fighting Falcon» ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ բազմանպատակ կործանիչ 70[3] Block 30 ստացել են 1989 թվականին, 40 Block 50` 1997—1998 թվականներյն HAF F-16C Block 30 - SN 132.jpg
F-16C/D Block52+ «Fighting Falcon» ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ բազմանպատակ կործանիչ 56[3] HAF F-16C Block 52 - SN 517.jpg
F-16C/D Block52M «Fighting Falcon» ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ բազմանպատակ կործանիչ 30[3] F-16C Block 52M displaying as the Hellenic AF display team.jpg
Мираж 2000EGM/BGM {{{2}}} Ֆրանսիա բազմանպատակ կործանիչ 17[3] AMD Mirage 2000EG 332º Mira.jpg
Mirage 2000-5 Mk.2 {{{2}}} Ֆրանսիա բազմանպատակ կործանիչ 25[3] HAF Mirage 2000-5 - Low Pass.jpg
F-4E PI-2000 «Ֆանտոմ» II ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ բազմանպատակ կործանիչ 34[3] Aircraft Fighter Jet F-4 Phantom II 4 Greek Air Force.jpg
RF-4E «Ֆանտոմ» II ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ հետախուզական 15[3] F-4E «Ֆանտոմ» II` մոդեռնիզացված DASA ընկերության կողմից RF-4E of the Hellenic Air Force.jpg
A/TA-7Ε/H «Կորսար» II ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ գրոհիչ 28[3] Corsair.sideview.fairford.arp.jpg
Օժանդակ ինքնաթիռներ
C-130B Hercules

C-130H Hercules

ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ ռազմա-տրանսպորտային 5[3]

10[3]

Greek Air Force C-130H Hercules Lofting.jpg
C-27J Spartan {{{2}}} Իտալիա ռազմա-տրանսպորտային 8[3] HAF C-27j Spartan.jpg
EMB-145H AEW&C {{{2}}} Բրազիլիա ռադիոհայտնաբերման և ուղղորդման ավիացիոն համալիր 4[3] HAF Embraer EMB-145H AEW&C 2.jpg
EMB-135 {{{2}}} Բրազիլիա վարչական 2[3]
Գոլֆսթրիմ V ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ վարչական 1[3]
Ուսումնական ինքնաթիռներ
T-2C/E Buckeye ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ուսումնամարզական 40 Greek T-2E Buckeye 1.jpg
Ուղղաթիռներ
AS-332C1 «Սուպեր Պումա» {{{2}}} Ֆրանսիա տրանսպորտային 11[3] 2574 Aerospatiale AS.3332C-1 Puma 358 MED, Tatoi-Dekelia.jpg
AB-205A {{{2}}} Իտալիա տրանսպորտային 13[3] HAF AB-205 SAR 2.jpg
AB-212 {{{2}}} Իտալիա տրանսպորտային/վարչական 4[3] HAF AB-212 VIP.jpg
ՀՕՊ համակարգեր
Փեթրիոթ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ հրթիռահրետանային համալիր 36 հրթիռային արձակման կայանք[3]
Ս-300 «Ֆավորիտ» Flag of Russia.svg Ռուսաստան հրթիռահրետանային համալիր 12 հրթիռային արձակման կայանք[3]
Crotale NG/GR {{{2}}} Ֆրանսիա հրթիռահրետանային համալիր 9 համալիր[3]
9К331 «Тор-М1» Flag of Russia.svg Ռուսաստան հրթիռահրետանային համալիր 4 համալիր[3]
Skyguard-Sparrow ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ/{{{2}}} Շվեյցարիա հրթիռահրետանային համալիր մի քանի միավոր[3]

Տարբերանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]