Jump to content

Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա
Ընդհանուր տեղեկություն
Տեսակզինված ուժեր և Cypriot government department?
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ԵնթարկոումԿիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Ներառնում էCyprus Naval Command? և Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր
Անվանված էNational Guard?
Ստեղծվեցհունիս 1964
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-լեյտենանտ Պետրոս Տսալիկիդիս
հուն․՝ Αντιστράτηγος Πέτρος Τσαλικίδης [1]
Կայքgov.cy/army/​(անգլ.)

Կիպրոսի Հանրապետության զինված ուժեր Կիպրոսում և նրա սահմաններից դուրս հայտնի են Ազգային գվարդիա (հուն․՝ Εθνική Φρουρά ) անունով։ Դրանք միավորված զինված ուժեր են, որոնք իրենց կազմում ունեն ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր և ռազմաօդային ուժեր։

Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիան համալրվում է համընդհանուր զինվորական ծառայության մասին օրենքի հիման վրա։ Զինվորական ծառայությունը պարտադիր է արական սեռի հույն կիպրացիների, Կիպրոսի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիների համար և տևում է 14 ամիս։

Զորացրումից հետո զինծառայողները ներառվում են պահեստազորի մեջ և զորակոչվում են կանոնավոր հավաքներին։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա[2]
Զինված ուժերի տեսակներ Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիա (հուն․՝ Εθνική Φρουρά Этники́ Фрура́ ), ներառյալ ռազմածովային և ռազմաօդային բաղադրիչները[3]
Զորակոչային տարիքը և համալրման կարգը` Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվում են արական սեռի 18-50 տարեկան հույն կիպրացիները։ 17 տարեկան պատանիները կարող են դիմել կամավոր ծառայության, կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության 3 տարի ժամկետով։ Ազգային գվարդիայում ծառայության ժամկետը 14 ամիս է[3] Մինչ 2016 թվականը ծառայության ժամկետը կազմում էր 24 ամիս, արտասահմանյան ծագում ունեցող կիպրացիների համար` կախված իրենց տարիքից, կիպրական քաղաքացիության ժամկետից և ծնողների ազգությունից` 3-14 ամիս։
Զինվորական ծառայության համար հասանելի մարդկային ռեսուրսներ 16-49 տարեկան տղամարդիկ` 199,767

16-49 տարեկան կանայք` 190,665 (2008 թվականի դրությամբ)

Զինվորական ծառայության համար պիտանի մարդկային ռեսուրսներ 16-49 տարեկան տղամարդիկ` 165,615

16-49 տարեկան կանայք` 159,362 (2009 թվականի դրությամբ)

Ամեն տարի զորակոչային տարիքի հասնող մարդկային ռեսուրսներ` տղամարդիկ` 6,241

կանայք` 5,979 (2009 թվականի դրությամբ)

Ռազմական ծախսեր` տոկոս ՀՆԱ-ից 2,1 % (2013 թվականի դրությամբ)[4]

Զինված ուժերի կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիպրոսի Ազգային գվարդիայի տարբերանշանը

Ազգային գվարդիայի Գլխավոր շտաբ (հուն․՝ Γενικό Επιτελείο Εθνικής Φρουράς )

Հատուկ նշանակության զորքերի հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Kαταδρόμων ) (ΔΚ)[5]
Ռազմական ոստիկանություն (հուն․՝ Στρατονομία ) (ΣΝ)[6]

Ցամաքային բաղադրիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1-ին հետևակային դիվիզիա (հուն․՝ I Μεραρχία Πεζικού ) (Ι ΜΠ)[7]
2-րդ հետևակային դիվիզիա(հուն․՝ II Μεραρχία Πεζικού ) (ΙΙ ΜΠ)[8]
4-րդ հետևակային բրիգադ (հուն․՝ IV Ταξιαρχία Πεζικού (ΙV ΤΑΞΠΖ)[9]
8-րդ հետևակային բրիգադ (հուն․՝ VIII Ταξιαρχία Πεζικού (VIII ΤΑΞΠΖ)[10]
20-րդ զրահատանկային բրիգադ (հուն․՝ XX Τεθωρακισμένη Ταξιαρχία ) (ΧΧ ΤΘΤ)[11]
3-րդ օժանդակ բրիգադ (հուն․՝ III Ταξιαρχία Υποστήριξης ) (ΙΙΙ ΤΑΞΥΠ)[12]
Հրետանային հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Πυροβολικού ) (ΔΠΒ)[13]

Ռազմածովային բաղադրիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Ναυτικού ) (ΔΝ)[14]

Ռազմածովային բազայի հրամանատարություն
Ռազմանավերի հրամանատարություն
Առափնյա մարտկոցների հրամանատարություն
Ստորջրյա ոչնչացման հրամանատարություն
Ստորջրյա ոչնչացման ջոկատ (հուն․՝ Μονάδα Υποβρυχίων Καταστροφών ) (ΜΥΚ)[15]
Ափամերձ հսկողության հրամանատարություն

Ռազմաօդային բաղադրիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդային հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Αεροπορίας ) (ΔΑ)[16]
  • Փրկարարական գործողությունների կոորդինացման կենտրոն (հուն․՝ Κέντρο Συντονισμού Έρευνας — Διάσωσης ) (ΚΣΕΔ)[17]
  • 449-րդ հակատանկային ուղղաթիռային էսկադրիլիա (հուն․՝ 449 Μοίρα Αντιαρματικών Ελικοπτέρων ) (449ΜΑΕ)[18]
  • 450-րդ ուղղաթիռային էսկադրիլիա (հուն․՝ 450 Μοίρα Ελικοπτέρων ) (450 Μ.Ε/Π)[19]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Lieutenant General Petros Tsalikidis
  2. ↑ «Military of Cyprus, CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. 1 2 2016 թվականի դրությամբ։
  4. ↑ 34-րդ տեղն աշխարհում
  5. ↑ Δυνάμεις Καταδρομών
  6. ↑ Στρατονομία
  7. ↑ Έμβλημα Ιης Μεραρχίας Πεζικού
  8. ↑ Έμβλημα ΙIας Μεραρχίας Πεζικού
  9. ↑ Έμβλημα ΙVης Ταξιαρχίας Πεζικού
  10. ↑ Έμβλημα VIII Ταξιαρχία Πεζικού
  11. ↑ Έμβλημα ΧΧης Τεθωρακισμένης Ταξιαρχίας
  12. ↑ Έμβλημα ΙΙΙης Ταξιαρχίας Υποστηρίξεως
  13. ↑ Έμβλημα Διοίκηση Πυροβολικού
  14. ↑ Έμβλημα Διοίκησης Ναυτικού
  15. ↑ Έμβλημα Μονάδων Υποβρυχίων Καταστροφέων
  16. ↑ Διοίκηση Αεροπορίας
  17. ↑ Κέντρο Συντονισμού Έρευνας — Διάσωσης
  18. ↑ Μοίρα Αντιαρματικών Ελικοπτέρων
  19. ↑ 450 Μοίρα Ελικοπτέρων

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա» հոդվածին։