Հունաստանի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունաստանի զինված ուժեր
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԶինված ուժեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵնթարկոումՀունաստանի ազգային պաշտպանության նախարարություն
Մտնում էՀունաստանի Հանրապետություն
Թվակազմ245 000[1]
.
ՏեղաբաշխումՀունաստանի Հանրապետություն
ՇրաբԱթենք, Հունաստան
Պատմություն
Ստեղծվեց1828
ՃակատամարտերԱռաջին Բալկանյան պատերազմ 1912 — 1913
Բալկանյան պատերազմ 1913
Առաջին համաշխարհային պատերազմ
Հույն-թուրքական պատերազմ (1919-1922)
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Հունաստանի քաղաքացիական պատերազմ (1944 — 1949)
Թուրքերի ներխուժումը Կիպրոս 1974
Աֆղանական պատերազմ (2001-2014)
Կայքmod.mil.gr/mod/el/
Հունական բանակի մարտական դրոշը

Հունաստանի զինված ուժեր (հունարեն՝ Ελληνικές Ένοπλες Δυνάμεις), Հունաստանի Հանրապետության զորքերի և ուժերի ամբողջություն, որը նախատեսված է ազատությունը, անկախությունը և պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Հունաստանի զինված ուժերի կազմի մեջ մտնում են՝

Հունաստանի զինված ուժերը համալրվում են զինապարտության մասին օրենքի հիման վրա: Ղեկավարման գերագույն օպերատիվ մարմինը համարվում է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը (հունարեն՝ Γενικό Επιτελείο Εθνικής Άμυνας - ΓΕΕΘΑ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր բանակի ստորաբաժանումների կազմավորումը պարտիզանական ջոկատների և ապստամբության հիման վրա սկսվել է 1820-ական թվականներին Հունական ազգային-ազատագրական հեղափոխության ընթացքում:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականի գարնանը Բալկանյան միության ստեղծումից հետո հունական զորքերը մասնակցել են Առաջին Բալկանյան պատերազմում Օսմանյան կայսրության դեմ:

1913 թվականի ամռանը Երկրորդ Բալկանյան պատերազմում հունական զորքերը պատերազմել են Բուլղարիայի դեմ:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունաստանը հայտարարել է իր անկախացման մասին, սակայն 1914 թվականի հոկտեմբերին՝ օգտվելով Բալկաններում տիրող իրավիճակից, հունական զորքերը գրավել են Հյուսիսային Էպիրոսը:

1917 թվականի հունիսի 30-ին Հունաստանը պատերազմ է հայտարարել Կենտրոնական ուժերին և պատերազմել Անտանտի երկրների կողմից:

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի փետրվարի 17-ին Հունաստանը Աֆղանստան է ուղարկել ռազմական անձնակազմ, որն ի սկզբանե բաղկացած էր 49 զինծառայողից: Ընդհանուր առմամբ, 2002 թվականի փետրվարից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը Աֆղանստանի 33 առաքելություններում մասնակցել է Հունաստանի 3 295 զինծառայող, որոնց զինվորական ծառայության ժամկետը կազմում էր 3-6 ամիս: Հույն զինծառայողներն իրականացնում էին շինարարական աշխատանքներ, զբաղվում էին Քաբուլի ենթակառուցվածքի վերակառուցմամբ, դասընթացներ էին անցկացնում աֆղանական զինվորների համար, մարդասիրական օգնություն էին հասցնում, ապահովում էին 299-րդ շարժական վիրաբուժական հոսպիտալի աշխատանքը: 2012 թվականի նոյեմբերի 30-ին հունական կոնտինգենտի զինծառայողները դուրս են բերվել Աֆղանստանից, սակայն երկրում մնացել է յոթ օդաչու-փորձարկիչ Alenia C-27 Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար[2]:

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի զինված ուժեր[3]
Զորակոչի տարիքը և համալրման կարգը Հունաստանի զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության են զորակոչվում Հունաստանի 19-45 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, իսկ 17 տարեկան պատանիները կարող են անցնել ծառայության կամավոր հիմունքներով: Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հունաստանի զինված ուժերում կազմում է 1 տարի: Կանայք իրավունք ունեն ծառայելու բանակում կամավոր հիմունքներով[4]:
Զինվորական ծառայությանը մատչելի մարդկային ռեսուրսներ 16-49 տարեկան տղամարդիկ՝ 2 535 174, 16-49 տարեկան կանայք՝ 2 517 273 (2008 թվական)
Զինվորական ծառայությանը պիտանի մարդկային ռեսուրսներ 16-49 տարեկան տղամարդիկ՝ 2 067 878, 16-49 տարեկան կանայք՝ 2 050 289 (2009 թվական)
Յուրաքանչյուր տարի զորակոչային տարիքի հասնող մարդմային ռեսուրսներ Տղամարդիկ՝ 53 401, կանայք՝ 50 084 (2009 թվական)
Ռազմական ծախսեր՝ տոկոս ՀՆԱ-ից 4,3 % (2005 թվական)[5]

Օտարերկրյա ռազմական օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն անվճար Հունաստանի տրամադրել 460 միավոր զրահատեխնիկա (225 միավոր M113A2 զրահափոխադրիչ, 128 միավոր M577A2 հրամանատարաշտաբային մեքենա, 106 միավոր M901A2 հակատանկային զրահամեքենա TOW հակատանկային համալիրներով, ինչպես նաև մեկ միավոր 107-մմ տրամաչափի M106 ինքնագնաց ականանետ)[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. the greek military portal 2016 стр.147
  2. Греческие военные покинули Афганистан // РИА «Новости» от 30 ноября 2012
  3. Military of Greece, CIA — The World Factbook
  4. 2008 թվականի տվյալներով
  5. 26-րդ տեղն աշխարհում
  6. Греция получила подержанные американские бронемашины // LENTA.RU от 12 ноября 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]