Կենտրոնական ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Կենտրոնական տերություններ»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Կենտրոնական տերություններ
1914 - 1918  
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Չի եղել (դե յուրե), Բեռլին (դե ֆակտո)
Իշխանություն
Պետական կարգ Ռազմական դաշինք
Պատմություն
-
Երկյակ դաշինք
(Գերմանիա / Ավստրո-Հունգարիա)
7 հոկտեմբեր 1879 թվական
- Օսմանա-Գերմանական դաշինք 2 օգոստոս 1914 թվական
- Բուլղարա-Գերմանական պայմանագիր 6 սեպտեմբեր 1915 թվական (գաղտնի)
- Լուծարված 11 նոյեմբեր 1918 թվական
Կենտրոնական տերությունների ղեկավարները (ձախից աջ). Գերմանիայի կայզեր Վիլհելմ II-ը, Ավստրիայի կայսր և Հունգարիայի թագավոր Ֆրանց-Յոսիֆ I-ը, Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ V-ը, Բուլղարիայի ցար Ֆերդինանդ I-ը:

Կենտրոնական ուժեր (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրք.՝ İttifak Devletleri կամ Bağlaşma Devletleri; բուլղար․՝ Централни сили Tsentralni sili), Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի – միջև կնքված դաշինք, ինչը հայտնի է նաև Քառյակ դաշինք անվանմամբ[1] (գերմ.՝ Vierbund) –։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի երկու հիմնական դաշինքներից մեկը (1914–18)։ Այն պարտություն կրեց Անտանտից, որից հետո լուծարվեց։

Դաշինքը ի սկզբանե կնքվել է Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև 1879 թվականին, Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը միացել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Անդամ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկզբում զինակցության անդամ Կենտրոնական տերությունները Գերմանական կայսրությունը և Ավստրո-Հունգարիան էին: Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական տերություններին 1914 թվականի վերջին: 1915 թվականին դաշինքին միացավ Բուլղարիայի թագավորությունը: «Կենտրոնական տերություններ» տերմինը առաջացել է այս չորս երկրների տեղակայման դիրքից (ներառած դաշինքին սատարող այլ երկրները, բացի Ֆինլանդիայից և Լիտվայից): Կենտրոնական տերությունները տեղակայված են արևելքից Ռուսական կայսրության և արևմուտքից Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև: Ֆինլանդիան, Ադրբեջանը և Լիտվան միացան նրանց 1918 թվականին պատերազմի ավարտից առաջ և Ռուսական կայսրության փլուզումից հետո:

  • Անտանտը և Կենտրոնական տերությունները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
  •      Անտանտ
  •      Անտանտի գաղութներ, տարածքներ կամ նվաճումներ
  •      Կենտրոնական տերություններ
  •      Կենտրոնական տերությունների գաղութներ և նվաճված տարածքներ
  •      Չեզոք երկրներ
Եվրոպան 1914 թվականին:

Կենտրոնական տերությունների զինակցությունը կամ Քառյակ Դաշինքը կազմված էր հետևյալ երկրներից[2]`

Երկիր Մտել է ԱՀՊ
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա 28 հուլիս 1914
Գերմանիա Գերմանական կայսրություն 1 օգոստոս 1914
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն 2 օգոստոս 1914 (գաղտնի)
29 հոկտեմբեր 1914 (հրապարակային)
Բուլղարիա Բուլղարիա 14 Հոկտեմբեր 1915
Կենտրոնական տերությունների տնտեսական վիճակագրություն[3]
Բնակչություն
(միլիոն)
Տարածք
(միլիոն կմ2)
ՀՆԱ
($ միլիարդ)
ՀՆԱ մեկ շնչին ընկնող
($)
Գերմանիա Գերմանական կայսրություն (1914) Գերմանիա 67.0 0.5 244.3 3,646
Գաղութներ 10.7 3.0 6.4 601
Ընդամենը 77.7 3.5 250.7 3,227
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա (1914) 50.6 0.6 100.5 1,986
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն (1914) 23.0 1.8 25.3 1,100
Բուլղարիա Բուլղարիա (1915) 4.8 0.1 7.4 1,527
Ընդամենը 156.1 6.0 383.9 2,459
Կենտրոնական տերությունների ռազմական վիճակագրություն [4]
Զորք Սպանված Վիրավոր Անհետ կորած Ընդամենը կորուստներ Կորուստների հարաբերությունը զորքին
Գերմանիա Գերմանական կայսրություն 13,250,000 1,808,546 4,247,143 1,152,800 7,208,489 66%
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա 7,800,000 922,500 3,620,000 2,200,000 6,742,500 86%
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն 2,998,321 325,000 400,000 250,000 975,000 34%
Բուլղարիա Բուլղարիա 1,200,000 75,844 153,390 27,029 255,263 21%
Ընդամենը 25,257,321 3,131,890 8,419,533 3,629,829 15,181,252 66%

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hindenburg, Paul von: Out of my life. P. 113.
  2. Meyer, G.J. (2007). A World Undone: The Story of the Great War, 1914 to 1918. Delta Trade Paperback. ISBN 0-553-38240-3. 
  3. S.N. Broadberry, Mark Harrison. The Economics of World War I. illustrated ed. Cambridge University Press, 2005, pp. 9-10.
  4. Spencer Tucker (1996)։ «The European Powers in the First World War»։ էջ 173